ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության մոտ հիմա պրոբլեմների կուտակում է, լոկալ թվացող խնդիրները կոնսոլիդացման կետ կարող են դառնալ. Քաղտեխնոլոգ 11/14/2019 19:55 | Քաղաքական
Իշխանության դեմ վերջին ընդվզումներում տարբեր հասարակական-քաղաքական շերտեր են մասնակցում։ Թվում է, թե խնդիրները լոկալ են, բայց դրանցում մասնակցում են տարբեր շերտեր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական մթնոլորտին ու իշխանության դեմ ուղղված բողոքի գործողություններին։
«Օրինակ, կրթամշակութային խնդիրների դեպքում բողոքին մի կողմից մասնակցում է ապաքաղաքական համարվող ուսանողությունը, որը իր գնահատականով հանրային շահի համար է պայքարում, մյուս կողմից, կա քաղաքական ուժի մասնակցություն՝ ի դեմս ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչների, որոնք սրությամբ բարձրացնում են այն խնդիրները որոնք բխում են իրենց կուսակցության ծրագրային դրույթներից։ Տվյալ դեպքում, մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում այս շերտերի հետաքրքրությունները խաչվում են եւ նրանք հանդիպում են նույն խաչմերուկում՝ ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ»,-ասաց քաղտեխնոլոգը։
Միեւնույն ժամանակ, Վիգեն Հակոբյանի խոսքով, այդ շերտերին գումարվում է նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարողները, տարբեր քաղաքական ուժեր եւ գործիչներ։ Փաստացի, նստացույցի մասնակիցները նաեւ ընդդիմադիր խմբակցություններին կոչով դիմեցին, ինչը, ըստ քաղտեխնոլոգի, սկսում է քաղաքական դարձնել բողոքի ակցիաները։ «Սա այն դեպքն է, երբ լոկալ թվացող, փոքր խնդիրները հասարակական-քաղաքական ակտիվ խավերի համար կոնսոլիդացման կետ կարող են լինել»,-նշեց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի խոսքով, իշխանության մոտ հիմա պրոբլեմների կուտակում է, ինչով էլ հենց բացատրվում է վարչապետ Նիիկոլ Փաշինյանի սուր արձագանքները նշված խնդիրներին։ «Ամբողջ ամռան վերջը եւ աշնան սկիզբը Ամուլսարի խնդիրն էր, որի լուծումը իշխանությունը չգտավ եւ գերադասեց սառեցնել հարցը, թեեւ կան բոլոր նախադրյալները, որ թե դրսից, թե ներսից պահանջներ կան, որ Ամուլսարի խնդիրը լուծվի կամ այս կողմ, կամ ՝ այն։ Մյուս կողմից, կա Ստամբուլյան կոնվենցիայի խնդիրը, որը հայտարարվեց, թե հետաձգվելու է, բայց տեսնում ենք, որ փորձում են հարցը քննարկել ու հավանաբար, դրանով է պայմանավորված ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերջնական վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, կան չլուծված այլ խնդիրներ՝ Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանի եւ ՍԴ-ի շուրջ ակնհայտ ճգնաժամային իրավիճակը, երբ իշխանությունը որեւէ կերպ չի կարող ստանալ իր համար ցանկալի արդյունքը, այսինքն, այս բոլոր խնդիրները եւ պրոցեսի քաղաքականացումը լարվածություն է մտցնում իշխանության ներսում եւ ամեն անգամ հրապարակային խոսքից հետո այդ պրոբլեմներըոչ թե նվազում, այլ ավելանում են» ,-նշեց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով, ապաքաղաքական թվացող գործընթացների քաղաքականացումը դասական մոտեցում է եւ պարզ է, որ քաղաքական ուժերը պետք է տեղավորվեն պրոցեսների մեջ. «Ցանկության դեպքում բոլոր խնդիրները անկախ փաթեթավորումից, կարող են կոնսոլիդացիայի հիմք հանդիսանալ։ Ես չեմ պնդում, որ այս պրոցեսը կարող է լուրջ զարգացումների բերել, բայց սա քաղաքական մթնոլորտ է ձեւավորում , իսկ քաղաքականության մեջ կարեւոր է մթնոլորտը, ճահի՞ճ է՞, թե՞ հոսող ջուր»։
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի ՝ ԱԱԾ-ին տրված հանձնարարականին ՝ «պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները», , քաղտեխնոլոգը հիշեց, որ սատանիստների» թեման վերջերս մի քանի անգամ հայտնվել էր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներում ու ասաց, որ Փաշինյանը փորձում է թեման թրոլինգ անել եւ անլրջացնել հասարակության տարբեր շերտերից հնչող մտահոգությունները, ինչը եւս հայտնի տեխնոլոգիա է։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք այդ գործելաոճը չի անլրջացնում հենց իր՝ վարչապետի քայլերը, քաղտեխնոլոգը նկատեց, որ իսկապես հարց է առաջանում, թե որքանո՞վ է պատեհ ԱԱԾ- ի նման լուրջ գործառույթներ ունեցող կառույցին ներքաշել այդ ամենի մեջ։
Հիշեցնենք, կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ին հանձնարական է տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Փաշինյանը, թեեւ ժպիտը դեմքին, նշել էր թե դա կատակ չէ։ «Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է», - հայտարարել էր վարչապետը, ապա դիմել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, որ նա հաստատի նման հանձնարարականի առկայությունը։ Վերջինս էլ հաստատել էր. «Այո՛, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել», սակայն չի հստակեցվել սատանաների վերաբերյալ վարչապետի հանձնարարությունը բանավոր է եղել, թե գրավոր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ