ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմացել են, որ ինքն ունի հաշմանդամություն՝ «փռել են ասֆալտին. Քրեական հեղինակություն Կանեւսկոյի գործով հարցաքննվել են վերջինիս հրավիրած վկաները 11/14/2019 16:48 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունովի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է ապօրինի զենք պահելու մեջ։
Հարությունովի պաշտպանների միջնորդությամբ՝ դատական նիստում հարցաքննվեցին, այսպես ասած, պաշտպանական կողմի վկաները, որոնք հայտարարեցին, թե իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել։
Հրավիրված վկաներից առաջինը՝ Միրզոյանը, ցուցմունքում նշեց, որ զենքը մեքենայից հանել են խուզարկության ժամանակ, սակայն ոստիկանները խուզարկությունն իրականացրել են առանց իր ներկայության։
Պատասխանելով՝ մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանի հարցերին՝ Միրզոյանն ասաց, որ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ դժգոհությունը հայտնել է այդ պահին՝ ոստիկաններին։
Միրզոյանի հարցաքննությունից հետո մեղադրող դատախազը նշեց, որ վկաների հարցաքննությունները որևէ նշանակություն չեն կարող ունենալ, քանի որ պաշտպանական կողմի միջնորդությամբ ներկայացված բոլոր վկաները կարող են նմանատիպ ցուցմունք տալ՝ ասելով, որ որևէ առնչություն չունեն Կանեւսկոյի հետ։
Պաշտպան Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ ներգրավված մյուս վկան՝ Գրիգորյանը, ինչպես և նախորդ հարցաքննվող վկան, նշեց, որ Հարությունովին ճանաչում է մարզասրահից։ Անդրադառնալով՝ ոստիկանների կողմից իրականացված խուզարկությանը, վերջինս նշեց, որ ոստիկանները եղել են դիմակավորված և խուզարկության ընթացքում բոլորին պառկեցրել են գետնին՝ ուժ գործադրել։ Սակայն հայտնեց, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, քանի որ նոր էր վիրահատվել։
Որպես վկա դատակոչված Գևորգյանը նշեց, որ բերման ենթարկելիս մեքենայից իրեն հանել են բռնությամբ՝ «հանել շպրտելով»։ Վերջինս նշեց, որ իր անունով հաշվառված զենք ունեցել է և, որ իրենից բացի զենք է ունեցել նաև որպես վկա դատակոչված Միրզոյանը։
Պատասխանելով՝ դատախազ Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջիններիս զարմանքը, որ մեքենան կանգնեցրել են զենք-զինամթերք պահելու կասկածանքով՝ վկան ասաց, թե զարմացել է իրավապահ մարմինների մոտեցման ձևից։
Դատական նիստին ներկայացած 4-րդ վկան՝ Մադոյանը, եւս նշեց, որ իրեն բերման են ենթարկել առանց որևէ պատճառ մատնանշելու՝ բռնություն գործադրելով։ Պաշտպանի հարցին, թե արդյո՞ք մեքենայում զենքեր եղել են, վերջինս պատասխանեց, որ տղաների անունով գրանցված զենքեր եղել են։
Սույն գործով հրավիրված վկա Ա․ Գևորգյանի խոսքով՝ իրենք հայտնել են, որ իրենց մոտ գտնվող զենքերն օրինական են, այսինքն՝ գրանցված, սակայն իրավապահ մարմինները առգրավել են այն և տեղափոխել Ոստիկանության 6-րդ վարչություն։
Բռնի գործողությունների մասին հայտնեց նաև Գևորգյանը։
«Ես ղեկին նստած, դուռը բացել են և միանգամից իջեցրել են ասֆալտին՝ քաշել գցելով »,- ասաց Գևորգյանը՝ պատասխանելով Կանեւսկոյի պաշտպանի հարցերին։
Նրա խոսքով՝ մեքենայի խուզարկության պահին վերջինս չի տեսել Հարությունովին, չի նկատել նաև խուզարկության ենթարկված այլ անձանց՝ ուշադրություն չի դարձրել։
Վերջինս վստահեցնում է, որ պայուսակների խուզարկության պահին իր պայուսակը բացել է անձամբ, մինչդեռ՝ նախորդ վկաներն ասել էին, որ պայուսակները բացել են իրավապահ մարմինները։ Նրա խոսքով՝ ինքն է խնդրել իրավապահ մարմիններին, որ անձամբ ցուցադրի պայուսակի պարունակությունը։
Վկա Թամրազյանը, ով նաև Կանեւսկոյի մորաքրոջ որդին է, նշեց, որ մարզասրահ է գնում բժիշկների հսկողությամբ՝ ունի հաշմանդամություն։ Վերջինիս խոսքով՝ մարզասրահում երկու ժամ պարապելուց հետո տուն է գնացել մեքենայով, որը վարում էր Արտյոմ Հարությունովը։ Նրա խոսքով՝ ճանապարհին գազանաբար հարձակվել են մեքենայի վրա, որից հետո նոր են իմացել, որ իրենց վրա «հարձակվողները» ոստիկաններ են ։
«Նրանց մեքենաները ոստիկանական չեն եղել»,- ասաց Թամրազյանը։
Կանեվսկոյի մորաքրոջ որդու խոսքով՝ ոստիկաններն իմացել են, որ ինքն ունի հաշմանդամություն՝ «փռել են ասֆալտին», սակայն ձեռնաշղթա չեն կարողացել հագցնել դրանց փոքր լինելու պատճառով։ Վերջինս նաև հայտնեց, որ ոստիկանները եղել են սև շորերով և դիմակավորված։ Վկան պատմեց, որ իրեն տեղափոխել են Ոստիկանության 6-րդ վարչություն՝ թողնելով բաց դռներով մեքենան։
«Ինձ անձամբ տեղափոխել են ահաբեկչության բաժին»,- ասաց Թամրազյանը։
Նրա խոսքով՝ իր ներկայությամբ մեքենայի զննություն կամ խուզարկություն տեղի չի ունեցել։
Պատասխանելով մեղադրող դատախազի հարցերին՝ Թամրազյանը նշեց, որ նախաքննության փուլում իրեն չեն հարցաքննել։
«Վստահություն չունեմ իրավապահների նկատմամբ»,- ասաց Թամրազյանը՝ հավելելով, որ անձնական դրդապատճառներով ցուցմունք չի տվել։
Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց հաջորդ դատական նիստին հրավիրել նաև վկա Մյասնիկ Մատինյանին և հրապարակել վերջինիս ցուցմունքը։ Նշված միջնորդության քննարկումը հետաձգվեց, քանի որ դեռ չի ավարտվել պաշտպանության կողմի հրավիրած վկաների հարցաքննությունը։
Արտյոմ Կանեւսկոյի գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 20-ին, ժամը՝ 14:00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել