ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ –ի անցանկալիներից ազատվելու նոր ռաունդի մեկնարկը տրված է. գործադիրը անհետաձգելի համարեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը 11/14/2019 19:33 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին՝ այն համարելով անհետաձգելի։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի առաջարկով փաթեթը խորհրդարանը կքննարկի արտահերթ նիստով։
Հիշեցնենք, սա այն նախագիծն է, որը մասնագիտական շրջանակների կողմից սուր քննադատության էր արժանացել ու ստացել «պետական մակարդակով ՍԴ դատավորներին կաշառելու» պիտակը։
Նախագիծը ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու, պարզ ասած, հեռանալու համար երաշխիքներ է տրամադրում՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում գործող կարգավիճակի ու աշխատավարձի պահպանման տեսքով։
Սահմանադրական դատարանի եւ նրա նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող զարգացումների ֆոնին , այս նախագիծը, փաստորեն, իշխանության համար անցանկալի ՍԴ գործող դատավորներից ազատվելու տարբերակներից մեկն է։
Փաստաթղթրի հիմնավորման մեջ նշված է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները նշանավորեցին նոր Սահմանադրական դատարան ունենալու՝ սահմանադրի տեսլականը, բայց ստեղծվել է մի իրավիճակ, երբ սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը դեռևս լիարժեքորեն կյանքի չի կոչվել:
Նկատենք, որ այս հենց այս մտահոգությունն էր առաջ քաշում ՍԴ-ի դատավոր եւ իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանը, երբ հանդես եկավ ՍԴ-ում իր կարծիքով գոյություն ունեցող ճգնաժամի եւ այն հաղթահարելու ուղիների մասին հայտնի նամակով։ Ի դեպ, նույն նամակում առաջարկվող լուծումներից մեկը հենց ՍԴ՝ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորության ստեղծումն էր։
Կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 2015թ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշվին վերը նշված մոդելը լայնորեն քարոզվել է։ Նշեց, որ ըստ այդմ, ՍԴ-ի դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանված 12 տարին, իսկ նախագահի համար՝ 6 տարին, որին պետք է ընտրի ՍԴ-ն։
«Այս բոլոր դրույթները ուժի մեջ են մտել մյուս դրույթների հետ, բայց այս փոփոխություններով նախատեսված դրույթները հնարվոր չի լինի իրականացնել առնվազն մինչեւ 2035թ»,-հայտարարեց Փաշինյանը, շարունակելով. «Փաստորեն, հեղինակները մի կողմից ասել են, թե գտել են երազանքի ՍԴ-ի մոդելը, մյուս կողմից արել գործողություններ, որոնք ՀՀ-ին մինչեւ 35 թվիվը թույլ չեն տալու ունենալ երազանքի ՍԴ»։
Նկատենք, որ նշված մեխանիզմի ներդրման վերաբերյալ փորձագիտական կարծիք էր հայտնել Վենետիկի հանձնաժողովը, որը շեշտել էր՝ կարգավորումը բացառապես կամավոր պետք է լինի։ Չնայած այս հանգամանքին իրավաբանական հանրույթը լուրջ կասկածներ ունի կամավորության սկզբունքի հետ կապված։
Նշենք, որ գործող ՍԴ 9 անդամներից միայն 2-ը՝ Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանն են խորհրդարանի կողմից ընտրվել գործող Սահմանադրության՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց ՝2018 ապրիլ 9-ից հետո։ Մյուս 7 դատավորներն ընտրվել են նախորդ Սահմանադրության կարգավորումների շրջանակում։
Սա նշանակում է, որ իշխանությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանը ձեւակերպեց, սահմանադրի «երազած ՍԴ»-ի ձեւավորման համար առնվազն ակնկալում է, որ գործող ՍԴ –ի 7 դատավորները կամավոր կօգտվեն վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմից։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մեծ թվով դատավորների կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում հնարավոր ճգնաժամը կանխելու նպատակով առաջարկվում է կարգավորում, համաձայն որի, եթե վաղ կենսաթոշակի անցնելու նպատակով հրաժարական է ներկայացրել ՍԴ-ի ավելի, քան երեք դատավոր, ապա ՍԴ դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է սահմանված ՍԴ-ի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 15 օրյա ժամկետում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից