ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԻՆ-ն անցկացրեց խոշոր ուսումնավարժություն. օգտագործվեց նաև ուղղաթիռ 11/13/2019 10:53 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» թեմայով: Այս մասին տեղեկացանք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Վարժանքի ընթացքին հետևում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Ընդհանուր մակերեսը հողային տարածքների հետ միասին կազմում է 9,5 հեկտար, որից համալիրի մակերեսը 4 հեկտար է:
Ըստ վարժանքի սցենարի՝ մարզահամերգային համալիրում տեխնիկական անսարքության պատճառով տեղի է ունենում պայթյուն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվում, որը տարածվում է բոլոր ուղղություններով: Ծխի բարձր խտության պատճառով որոշ մարդիկ արգելափակվում են սենյակներում, կան տուժածներ:
Ահազանգ ստանալուց անմիջապես հետո «911» ծառայության օպերատորը սահմանված կարգով դեպքի վայր է ուղարկում 6 մարտական հաշվարկ, արձագանքման և հոգեբանական աջակցության խմբեր, ինչպես նաև ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի առաջին օգնության խումբը:
Դեպքի մասին սահմանված կարգով զեկուցվում է ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմին, ինչպես նաև տեղեկացվում են համապատասխան ծառայությունները:
Համալիրի պահակային և ներքին հակահրդեհային ծառայությունը կազմակերպում է մոտ 70 աշխատակիցների և քաղաքացիների տարհանում:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները, իրականացնելով տեղանքի հետախուզություն, պարզում են, որ այրվում է Համալիրի սպորտային դահլիճի բեմական հատվածը՝ 200 քմ տարածքով:
Հետախուզությունը պարզում է նաև կրակի տարածման ուղղությունները, ուժերի ու միջոցների ներգրավման ճանապարհները, հրդեհաշիջման գործողությունների վճռական ուղղությունը, մարդկանց համար վտանգի առկայությունը, նրանց գտնվելու տեղը, փրկելու ճանապարհներն ու եղանակները:
Միաժամանակ իրականացվում են և՛ փրկարարական, և՛ հրդեհաշիջման աշխատանքներ:
Փրկարարարական խումբը, օգտագործելով փրկարարական գույք և սարքավորումներ, իրականացնում է արգելափակված երկու տուժածների տարհանում՝ «գծանց» և «տուժածի իջեցում փրկարարի օգնությամբ» հնարքների կիրառմամբ:
ԱԻՆ առաջին բուժօգնության խումբը ծավալում է բժշկական կետ՝ տեսակավորելով և բուժօգնություն ցուցաբերելով տուժածներին, իսկ ծանր վնասվածքով տուժածը տեղափոխվում է սանավիացիայի ուղղաթիռով:
Հրշեջ-փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում հրդեհը նախ մեկուսացվեց, իսկ քիչ անց ամբողջությամբ մարվեց:
Հատուկ տակտիկական ուսումնավարժանքին ներգրավված էին նաև Առողջապահության նախարարության շտապօգնության երկու ավտոմեքենա, ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախումբ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր, ինչպես նաև «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի մեկ ուղղաթիռ:
Ուսումնավարժանքի ավարտից հետո նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, ինչպես նաև պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ