ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թյուրըմբռնում է եղել այդ օրը ես նոր բան չեմ ասել. Փաշինյանը մեկնաբանում է Մադրիդյան սկզբունքների՝ օրակարգում լինել-չլինելու հարցը (տեսանյութ) 11/13/2019 17:24 | Ղարաբաղյան հակամարտություն
«Թյուրըմբռնում է եղել, այդ օրը ես նոր բան չեմ ասել, քան ասել եմ հրապարակային՝ 2019թ մարտի 12 -ին Արցախ եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որտեղ իմ ունեցած ելույթը հրապարակվել է։ Ես ասել էի, որ քանի դեռ Մադրիդյան սկզբունքներրի բոլոր պարամետրերը թափանցիկ չեն մեզ համար, մեզ դժվար է ասել՝ դա մենք ընդունո՞ւմ ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե չենք ընդունում»-քիչ առաջ խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Մադրիդյան սկզբունքների՝ օրակարգում լինել-չլինելու մասին հարցին։
Հիշեցնենք, այս հարցի հետ կապված Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը ուշագրավ բացահայտում էր արել: Մանրամասներ ներկայացնելով Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպումից նա «Առավոտ»-ին ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ էր ներկայացրել բանակցային գործընթացից: «Ասաց` Մադրիդյան սկզբունքները սեղանին չեն. սա շատ կարեւոր է, որովհետեւ մեր ժողովուրդը չընդունեց դրանք: Գաղտնի ոչ մի բան չի լինելու եւ ես ՀՀ վարչապետի անկեղծությանը հավատում եմ», -փոխանցել էր Արթուր Թովմասյանը:
Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքները ԼՂ հարցի լուծման սկզբունքների ճանապարհն է։ «Մենք ուզում ենք հասկանալ ՝ այդ ճանապարհը մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, ես հանդիպման ժամանակ հենց այս օրինակն եմ բերել, այստեղ էլ բացեմ՝ նույն ճանապարհով կարելի է գնալ Սեւան, Գավառ Դիլիջան, Վարդենիս, Իջեւան։ Մենք ասում ենք ՝ այս ճանապարհով կարելի է գնալ այս քաղաքները, բայց եթե պարզվի որ մեր մտադրությունը Արմավիր գնալն է, պետք չի գնալ , որովհետեւ այդ ճանապարհի բոլոր կածաններով պտտվենք, մեկ է՝ չենք հասնի Արմավիր»։
Ըստ Փաշինյանի, եթե վերջում որոշվի, որ բոլորը նույն տեղն են գնում ՝լավ, բայց եթե ոչ՝ ապա առնվազն մինչեւ Գավառի խաչմերուկը միասին կարելի է գնալ։ «Եթե պազվի, որ մեկը ուզում է գնալ Գյումրի, մյուսը՝ Երեւան, մյուսը՝ Արտաշատ՝ նշանակում է ինչ - որ մեկը ինչ- որ մեկին խաբում է եւ դրա մասին է խոսքը»։
Փաշինյանն անդրադարձել է նաեւ հայ –թուրքական հարաբերությունների վերաբերյալ Երեւանում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հնչեցրած հայտարարություններին եւ այն հարցին, թե արդյո՞ք առաջարկ կա ՌԴ միջնորդությամբ հաշտեցման գործընթաց սկսելու։ «էլի այլաբանորեն պետք է պատասխանեմ, եթե ամիսը փետրվարն է եւ ինչ- որ մեկը առաջարկի՝ Սեւանում լողանալ, այդ առաջարկը տրամաբանական չի լինի, առաջին ռեակցիան կլինի հակառակը։ Եթե ամիսը հուլիսն է, առաջարկի մեջ կլինի տրամաբանություն։ Տարածաշրջանային իրավիճակը եւ մթնոլորտը ցույց է տալիս, որ այդտեղ փետրվարն է, պետք է չէ իրերը հավաքվել ու գնալ լողանալու, որովհետեւ կարող ենք մրսել, թոքաբորբ ստանալ, էդպես մեկ անգամ եղել »,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից