Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Երբ սահման պահող զինվորի ու ծանր հանցագործություն կատարած դատապարտյալի միջեւ հավասարության նշան է դրվում . «168 ժամ» 11/12/2019   09:58  |  Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին Արդարադատության նախարարությունը մեծ շուքով սննդի որակը բարելավելու փորձնական ծրագիր ներկայացրեց  ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ այդ նպատակով նաեւ լրագրողների համար մեդիա-տուր  կազմակերպելով:

Քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց համար տրամադրվող սննդի ապահովումը նախարարությունը տվել է մասնավոր հատվածին:

Նախարարությունը ծրագրի համար հայտարարել էր մրցույթ: Մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն՝ «Արտ Լանչը», հաղթել  ու արդեն հոկտեմբերի կեսից փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանում ամենամեծ լրակազմն ունեցող «Արմավիր» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ընդհանուր հաշվարկով՝ 1090 անձի համար:

Կալանավորված անձանց եւ դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ եւ ընթրիք (ներառյալ՝ հաց): Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում, մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին սնունդը տրամադրվում է՝ համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունն ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից եւ հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ծրագիրը շարունակելու միակ խնդիրը ֆինանսական խնդիրն է: Այս տարի ՔԿՀ-ներում սննդի ապահովման համար պետությունը պետբյուջեից հատկացրել է ավելի քան 723 միլիոն դրամ:

«Եթե ծրագիրը շարունակենք 2 քրեակատարողական հիմնարկում, 2020 թվականի բյուջեով նախատեսվածը գրեթե բավարար է: Աննշան հավելում է պահանջում: Եթե 2020 թվականից ծրագիրը շարունակենք իրականացնել 4 քրեակատարողական հիմնարկում, մեզնից կպահանջվի լրացուցիչ մոտ 250 միլիոն դրամ: Եթե բոլոր 12 ՔԿՀ-ներում միաժամանակ իրականացնենք, ապա շուրջ 570 միլիոն դրամ հավելյալ գումար կպահանջվի»,- ասել է նախարար Ռուստամ Բադասյանը:

Ստացվում է՝ այս ծրագրի ներդրմամբ պետությունը 1 դատապարտյալին կերակրելու համար օրական կծախսի 1400 դրամ:

Հիացմունքի արժանի՞, թե՞ հերթական չարդարացված անհեռանկար ծախսը

Սակայն արդյո՞ք ամեն բան այդքան պարզ է, օրինակելի ու հիացմունքի արժանի, թե՞ սա հերթական չարդարացված անհեռանկար ծախսն է՝ այն առումով, որ որեւէ, անգամ ամենապոպուլիստ կառավարության համար լուրջ հարց է լինելու այս ծրագրի շարունակականությունն ապահովելու խնդիրը:

Նախ այս ծրագրով 1 դատապարտյալին կերակրելու համար շուրջ 3 անգամ ավելի գումար է տրամադրվում, քան նախկինում:

Մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, երբ պատերազմող երկրում սահման պահող զինվորի ու, ասենք, ծանր հանցագործության համար իր պատիժը կրող դատապարտյալի միջեւ փաստացի հավասարության նշան է դրվում, քանի որ, փաստորեն, երկուսին էլ սպասարկում է նույն մասնավոր ընկերությունը՝ գրեթե նույն ճաշացանկով:

Եվ պետք չէ այստեղ բարոյախրատական ճառեր կարդալ մարդու իրավունքների մասին, որովհետեւ դատապարտյալների սնունդը նախկինում եւ այսօր էլ մնացած ՔԿՀ-ներում, որոնք այս ծրագրից չեն օգտվում, տրվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափորոշիչների համաձայն, այսինքն՝ մթերքները, սննդատեսակները, կալորիականությունն ու մնացած չափորոշիչները համապատասխանում  են ԱՀԿ ստանդարտներին:

Ուրեմն ստաբիլ արդյունք ունենալու համար ավելի նպատակային չէ՞ր լինի ուժեղացնել վերահսկողությունը սննդի կազմակերպման նկատմամբ, քանի որ, ըստ էության, այստեղ խնդիրը որակյալ սնունդ պատրաստելու մեջ է:

Չենք քննարկում այն հարցը, որ դրսից խոհարարներ բերելով՝ ընդհանուր առմամբ թվով 70-80 դատապարտյալ կզրկվի աշխատանքից (եթե բոլոր ՔԿՀ-ներում ծրագիրը գործարկվի, ապա այդքան դատապարտյալ կզրկվի աշխատանքից), ինչը լուրջ խնդիր է առանց այդ էլ աշխատատեղերի խնդիր ունեցող, սակայն վերասոցիալականացումը՝ որպես գերակա հիմնախնդիր համարող համակարգի համար: Սակայն, եթե նույնիսկ դա էլ անտեսենք, միայն դրսից բերված խոհարարները չէի՞ն կարող արդյոք պատշաճ վերահսկողության պայմաններում լուծել որակյալ սնունդ տրամադրելու հարցը:

Մեկ այլ խնդիր. ՔԿՀ-ներում լրակազմը՝ ազատազրկված անձանց քանակը, երբեք ստատիկ չի լինում, եւ, անընդհատ շարժի պայմաններում, երբ նախապես մեկ շաբաթվա կտրվածքով հաստատվում է սննդի չափաքանակն ու ճաշացանկը, ինչպե՞ս են որոշում՝ որքան սնունդ է անհրաժեշտ յուրաքանչյուր օրվա համար:

Խնդիր է նաեւ ավելացած սննդի հարցը: Ենթադրաբար՝ սնունդ կազմակերպող ընկերությունը յուրաքանչյուր օր ծառայություն է մատուցում 100 տոկոս օգտվող լրակազմի համար, եւ որքան էլ պնդեն, թե սպառումը կատարյալ է, դա չի կարող այդպես լինել, որովհետեւ դատապարտյալներ կան, որ միայն իրենց ընտանիքների պատրաստած կերակուրն են ուտում, եւ վերջ: Կան նաեւ այլ «խոչընդոտներ» սննդից հրաժարվելու, որոնց մասին ենթադրաբար Արդարադատության նախարարությունն ու Քրեակատարողական ծառայությունը պետք է որ շատ լավ իմանան»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 12.11.19թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:01 09/11/2019  |  ՄամուլԻշխանությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածու ունի. «Հրապարակ»
17:12 07/11/2019  |  ԼՐԱՀՈՍՔԿՀ-ներում պահվող անձանց համար մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակը գոհացնող է. փոխնախարար Գալյան
19:29 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍՔԿՀ-ում գտնվող քաղցկեղով հիվանդ կալանավորի վիճակը վատացել է. պաշտպանը միջնորդություն կներկայացնի խափանման միջոցը փոխելու մասին
18:13 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին
18:21 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍՔննարկումներ Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի շուրջ
17:50 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը լրագրողների հետ մասնակցել է «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց համար պատրաստվող սննդի համտեսին
12:47 30/10/2019  |  Քրեական խրոնիկոն«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետի մասով քրեական գործն ուղարկվել է դատարան
11:44 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարը՝ Արսեն Բաբայանին և Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքների մասին
11:27 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱյս ինստիտուտի ներդրումը կօգնի ներդրողներին հասկանալ՝ ում հետ են գործարք կնքում. Ռուստամ Բադասյան
11:19 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե Նաիրի Հունանյանը արժեքավոր տեղեկություն կարող է հայտնել, ապա դա պետք է իրավապահ մարմիններին հետաքրքրի, ոչ թե ինձ. Ռուստամ Բադասյան

Արխիվ

[]