ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար 11/12/2019 22:01 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքական որոշմամբ ձերբակալվեցի և քաղաքական որոշմամբ էլ ազատ արձակվեցի: Այս մասին «Արմնյուզ» հեռուստատեսության «Օրախնդիր» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Բաբայանի խոսքով՝ ինքը 22 օր ապօրինի ազատազրկված է եղել, ինչն արվել է Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար: Նա նշեց, որ ձերբակալման նախորդող օրը խոսել է այս քրեական գործի մասին և ասել, որ այն խայտառակություն է ՀՀ-ի համար:
Բաբայանը փաստեց, որ սույն գործով ներգրավված անձանց հետ չի շփվել և ցանկություն էլ չունի:
Հարցին, թե ինչու՞ քաղաքական որոշում կայացվեց ազատ արձակելու՝ Բաբայանը պատասխանեց, որ այն դատավարական պրոցեսները, որոնք իրականացվեցին խայտառակ անօրինություն էր: «Օրենքի որևէ դրույթ պահպանված չէր և ակնհայտ էր թե՛ հասարակական, թե՛ իրավաբանների, թե՛ միջազգային ճնշումները: Պետք է ինչ-որ կերպ լուծում տրվեր այս անհասկանալի իրավիճակին, այսինքն՝ արվել էր մի բան, որի տակից դուրս չեն գալու: Ի վերջո, ինչ-որ փուլում սա ճանաչվելու էր ակնհայտ ապօրինի»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ խնդիր էր օր առաջ ազատվել գլխացավանքից: Հարցին, թե արդյո՞ք նախաքննության մարմինը ճնշումներ է գործադրել՝ ցանկալի ցուցմունք ստանալու համար, Բաբայանը նշեց, որ, չունենալով իրենց համար ցանկալի ցուցմունքը, որը հնարավորություն կտար Հրայր Թովմասյանի դեմ ինչ-որ բան կորզելու, ուղղակի ընտրվեց ազատությունից զրկումը: Բաբայանն ընդգծեց, որ հնարավորություն կար մեկ օր գտնվել ազատության մեջ, սակայն ամեն ինչ արվել է, որ դա տեղի չունենա:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արսեն Բաբայանն այսօր ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ից ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացվել
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Նույն օրը փաստաբանները դատարան են մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ համարեց Արսեն Բաբայանին ձերբակալությունը, սակայն բավարարեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Ընդ որում՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումը դատախազության կողմից չի բողոքարկվել։
Հոկտեմբերի 29-ին իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Այսօր սակայն դատախազությունը հայտարարեց, թե երաշխավորություն է ներկայացրել իշխող ուժի պատգամավոր, սորոսական թեւի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը։ Արցախի ՄԻՊ-ի երաշխավորության քննարկման արդյունքների մասին տեղեկություն չկա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ