ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Արարատ Միրզոյանն ու Գևորգ Պետրոսյանը վիճեցին 11/12/2019 13:39 | Քաղաքական
Ազգային ժողովում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից ներկայացված «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու հարցի քննարկման ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանի միջև:
Պետրոսյանը երկու փոփոխություն էր առաջարկում՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը և արգելել, որ նույնասեռականները կարողանան երեխա որդեգրել:
«Միևնույն է, մերժվելու է, բայց պիտի ասեմ՝ հարգելի գործընկերներ, այս մի նախագիծն էլ վերաբերում է նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու արգելքին, այստեղ ի՞նչը պետք է ստուգենք, եթե ամուսնության ժամանակ կասկած կա, որ նույնասեռական է, մի բան կարելի է ստուգել, այստեղ ի՞նչը պետք է ստուգել»,- ասաց նա:
Պետրոսյանը հորդորեց կատակը մի կողմ դնել և արժեքները պահել, ապա ասաց, որ հայ ազգը նահապետական ժողովուրդ և ավանդապաշտ ազգ է։
«Հիմա ինչու՞ ենք մոռացել այդ ամենը, չենք ասում սպանեք նրանց, բայց ասում ենք եկեք նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու արգելք սահմանենք։ Դա ազգային անվտանգության նկատառում ունի»,-ասաց ԲՀԿ պատգամավորն ու ավելացրեց, որ տարակարծություններ կարող են ունենալ, բայց այս հարցում պետք է միասնական լինել։
«Ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, այդ երեխան ի՞նչ է մեծանալու, ինչքանո՞վ է ծառայելու մեր ազգային անվտանգության խնդիրներին: Որ այդպես խոսում եմ, ասում եք՝ մունաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ այս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա, թող նախագիծը վերցնի, ուրիշը ներկայացնի, բայց պաշտպանենք մեր ազգային ավանդույթները։ Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, այդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երևույթ տեսնել»,- ասաց Պետրոսյանը:
Նրա այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա, դիմելով Պետրոսյանին, ասաց. «Ի՞նչ ես խոսում, էս ի՞նչ ես խոսում»:
Պետրոսյանն էլ հակադարձեց նրան. «ինչ ես չէ, ինչ եք խոսում»:
«Պարո´ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում եք՝դուք կուզանաք ձեր ընտանիքում... այդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Միրզոյանի այս դիտարկմանը Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ ոչ մեկի անուն չի տվել, որ անձնավորված չէ իր ասածը:
«Այս ձևն արդեն չափ ու սահման չունի: Հիմա մեկը կանգնի ասի՝ էս օրենքին ով որ դեմ քվեարկի, իր ընտանիքում սենց- նենց է: Այս հարցը պետք է կարգավորվի, սենց չի կարող մնալ»,- ասաց նա, ապա ԱԺ աշխատակիցներից մեկին խնդրեց գտնել հոդվածը, ըստ որի կարգավորվում է ձայնից զրկելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ