ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, որը անցյալը չի կարող փոխել. իրավապաշտպանը՝ Արսեն Բաբայանի խափանման միջոցի փոփոխության մասին 11/12/2019 15:06 | ԼՐԱՀՈՍ
«Սա իշխանության կողմից իր դեմքը փրկելու փորձ է, նաեւ ինչ-որ առումով հաջողված փորձ է այն տեսանկյունից, որ Արսեն Բաբայանը, փառք Աստծո, ազատության մեջ է», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը`անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցի փոփոխությանը։ Ըստ նրա՝ ամենակարեւորն է այս պահին հենց դա է՝ Արսեն Բաբայանի ազատությունը։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ դատախազությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել։ Ընդ որում՝ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բաբայանի խափանման միջոցը փոխվել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորությամբ։ Թեեւ, հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին երաշխավորությամբ հանդես էին եկել իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Սակայն այսօր դատախազության հայտարարությունից պարզ դարձավ, որ երաշխավորություն է ներկայացրել նաեւ իշխող ուժի պատգամավոր, սորոսական թեւի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը։ Արցախի ՄԻՊ-ի երաշխավորության քննարկման արդյունքների մասին տեղեկություն չկա։
«Անկեղծ ասած՝ ինձ համար էլ, որքան հասկանում եմ, նաեւ պաշտպանական կողմի համար, անակնկալ է եղել այս որոշումը: Ես նկատեցի, որ այդ առումով գրառում էր արել նաեւ Արփինե Հովհաննիսյանը: Հատուկ շնորհակալություն կարելի է հայտնել նաեւ Արփինե Հովհաննիսյանին այդ կապակցությամբ: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ չի կարելի շնորհակալություն չհայտնել պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին իր ներգրավման համար: Թեեւ սա կարելի է ընկալել որպես իշխանության կողմից իր դեմքը ինչ-որ չափով փրկելու փորձ, այսուհանդերձ, ողջունելին է, որ քաղաքական իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ունեն ողջամտության անհրաժեշտ պաշար»,-մեզ հետ զրույցում շարունակեց իրավապաշտպանը:
Նշենք, որ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան գրառման միջոցով շնորհակալություն էր հայտնել Ավետիք Իշխանյանին ու Սիսակ Գաբրիելյանին ՝ նշելով «Պարոն Իշխանյանը բազմիցս է ապացուցել իր սկզբունքայնությունը եւ բոլոր հանգամանքներում հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, իսկ Սիսակ Գաբրիելյանի հետ առիթ ունեցել եմ քննարկել այս հարցը։ Ապրի ինքը՝ լսելու ունակության, հասկանալու կարողության ու անձնական դիրքորոշման համար»։
Ռուբեն Մելիքյանի խոսքով, սակայն, իշխանության այս քայլը անցյալը չի կարող փոխել. «Իսկ անցյալն այն է, որ մարդը 22 օր իմ պատկերացմամբ՝ անազատության մեջ է պահվել , իմ պատկերացմամբ՝ քաղաքական պատճառներով, ընդ որում, առաջին 3 օրերը՝ ձերբակալման հատվածը, անգամ դատարանի որոշմամբ է հաստատված»:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ համարեց Արսեն Բաբայանի ձերբակալությունը, ինչը դատախազության կողմից չի բողոքարկվել։
Իրավապաշտպանը նկատեց, որ այս գործով Վերաքննիչ դատարանի նիստը բավականին երկար ժամանակ է՝ չի նշանակվում, ինչը եւս հետաքրքիր փաստ է այն իմաստով, որ Վերաքննիչ դատարանը դեռ իր խոսքը չի ասել՝ առհասարակ Բաբայանի կալանավորումն օրինական էր, թե ՝ ոչ:
Հարցին, թե իշխանությունն ի՞նչ գործոնների ազդեցության տակ գնաց այս քայլին՝ հանրային ճնշմա՞ն, թե՞ նաեւ արտաքին ազդակների ազդեցությամբ՝ Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ բոլոր գործոններն էլ այստեղ դեր են ունեցել եւ ես չէի ցանկանա որեւէ գործոնի դեր առանձնացնել: Ես առիթ ունեցել եմ գնահատականներ տալու եւ այդ գնահատականներն ուժի մեջ են: Իսկապես, սա իր բնույթով լուրջ հետընթաց կարող էր դիտվել անձի ազատության սահմանադրական երաշխիքների տեսանկյունից»:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Նույն օրը փաստաբանները դատարան են մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից