ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դարը քաղաքային քանդակինն է, բայց պորտրետ-հուշարձաններն են շատանում 11/12/2019 15:38 | Մեկնաբանություն
Մշակութային դաշտում այսօր հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, ընդ որում, հետաքրքիրն այն է, որ իրենց նորարար համարող թավշյա իշխանության տարբեր օղակները մի դեպքում ազատ միտք ու ազատ խոսք են համարում տաղանդից ու խոսքի մշակույթից հեռու 20-ականների մի բանաստեղծի խոսքը կամ որպես պար ներկայացվող, բայց պարային պլաստիկայից մղոններով հեռու ցատրաշարժությունը, սակայն արվեստի ոլորտներ կան, որտեղ անգամ միտքն ազատ չի, ուր մնաց թե՝ դրա արտահայտությունն ազատ լինի. միտքը մի ողջ հավերժություն քարե կամ բրոնզե անշարժության է դատապարտված մեր իրականության մեջ:
Դեռ մեկ տասնամյակ առաջ ենք կարևորել՝ մեր քաղաքին ու երկրին միտք շարժող, մարդու հոգուն ու սրտին հարազատ քանդակներ են անհրաժեշտ, այլ ոչ թե՝ հսկայածավալ, բոյեցբոյ արձաններ: Դրանց ժամանակն անցել է, ավելին, Միքայել Նալբանդյանի՝ դասական արձանից ավելին ստեղծող կա՞, կամ՝ Խաչատուր Աբովյանի արձանից …
Ի վերջո, դեռ 2000-ականների սկզբին, երբ քանդակագործ Դավիթ Բեջանյանը Առնո Բաբաջանյանի արտիստիկ-կերպարն էր կերտում ու շատերը չէին հասկանում ու ընկալում այն, կերպին ու ձևին անպատրաստ էին, հետին թվով ընկալեցին ու սիրեցին, չէ՞, այսինքն, ստացվեց այնպես, որ հեղինակը ոչ թե գնաց Առնո Բաբաջանյանի ընտանիքին, ընկերներին ու բարեկամներին հաճոյանալու և նրա պորտրետային նմանությամբ գործ անելու, այլ՝ գեղարվեստական ստեղծագործություն մեզ պարգևելու ճանապարհով:
ՈՒ հիմա կարո՞ղ է գտնվի մեկը, որ ասի՝ Առնոյի արձանը պիտի չափած-ձևած, պորտրետային ու հսկայածավալ լիներ, այլ ոչ թե՝ համատարած ճահիճը շարժող այն երևույթական կերպարը, որն ունենք այսօր:
Սասունցի Դավիթ Ալեքսանդր Թամանյան կերտող Երվանդ Քոչարն ու Արտաշես Հովսեփյանը, Մաշտոց-Կորյուն ու Սպենդիարյան ստեղծող Չուբարը հայ մոնումենտալ քանդակի հզորներն էին, որոնցից վերջինը Արտաշես Հովսեփյանը հեռացավ՝ թողնելով բազում կիսատ գործեր:
Այսօր այդ չափանիշի մոնումենտալիստներ չունենք, բայց եկեք տեսեք, որ մոնումենտալ արձաններ են ստեղծվում՝ մեկը մյուսից ապաշնորհ և կարծես մեկմեկու ջգրու:
Մեզ քաղաքային այգեպուրակային քանդակներ են անհրաժեշտ, ընդ որում, որքան շատ, այնքան լավ: Քանդակներ մարդու, մարդկային զգացմունքների, սիրուն ապրումների մասին:
Բայց, ասողին ոչ միայն լսող չկա, այլև այս համատեքստում մենք բավական չի՝ դոփում ենք տեղում, դեռ մի բան էլ՝ հետընթաց ունենք: ՈՒ թող հնչի որպես ահազանգ՝ մոնումենտալիստ չունենք, բայց սարսափազդու մոնումենտները գնալով շատանում են:
Շարունակելի
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ