Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարչապետը ծանոթացել է Գորիսում, Վայքում և Եղեգնաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բակո Սահակյանի հետ 11/10/2019   21:32  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գորիսում, որտեղ ծանոթացել է  իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքին: Մարզում ներկայում իրականացվում են ճանապարհաշինական, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության խթանման մի շարք ծրագրեր:

Մասնավորապես, վարչապետին են ներկայացվել Մաշտոցի՝ 670 մետր երկարությամբ փողոցի, ինչպես նաև դեպի Վերիշեն գյուղ տանող 700 մետր ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Մաշտոցի փողոցի վերանորոգման համար ներդրվել է 250, իսկ Վերին տանող փողոցի համար՝ 153 մլն դրամ: Զեկուցվել է, որ վերջինս չէր վերանորոգվել շուրջ 40 տարի: Բացի ճանապարհների վերանորոգումից, իրականացվում են նաև մայթերի վերակառուցման և սալիկապատման աշխատանքներ:   

Այնուհետև վարչապետն այցելել է Վերիշեն գյուղ, որը մտնում է խոշորացված Գորիս համայնքի մեջ, ծանոթացել 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շուրջ իրականացվող զբոսաշրջային կենտրոնի կապիտալ բարեկարգման աշխատանքներին: Այստեղ գործելու են նաև տաղավարներ, որոնք զբոսաշրջիկներին կներկայացնեն մարզի զբոսաշրջային գրավչություններն ու կոլորիտը: Ծրագիրը գնահատվում է 100 մլն դրամ:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև Վերիշենի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները, որոնց համար ծախսվելու է 68 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել նաև Հին Գորիսի վերականգնման ծրագրի ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որի շրջանակում վերանորոգվում են քարանձավները, զբոսաշրջիկների համար հիմնվում է Գորիսի կոլորիտին համապատասխան ճեմուղի։ Կապիտալ վերանորոգվում է նաև քաղաքի թատրոնը, որի համար ներդրվել է 500 մլն դրամ:

Վարչապետին է ներկայացվել նաև Գորիսի քաղաքային մարզադաշտի կառուցման աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է, որ մարզադաշտը կունենա 4000 նստատեղ, կբարեկարգվեն հարակից տարածքները:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ 2019 թվականին 2017-ի համեմատ սուբվենցիոն ծրագրերը 450 մլն դրամից հասել են 3 մլրդ 900 մլն դրամի: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ նշել է, որ միայն գլխավորած համայնքն իրականացնում է 1,5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, քաղաքում մեծ թափ է ստացել շինարարությունը, ներդրումային ծրագրեր են իրականացվում զբոսաշրջության ոլորտում:  Ըստ քաղաքապետի, առկա է նաև աշխատուժի ներգրավման խնդիր. բանվորի միջին աշխատավարձը Գորիսում կազմում է 180 հազար դրամ։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ընթացքում մարզային համայնքների սեփական եկամուտներն աճել են 2,5 մլրդ դրամով, ինչը ևս խթանել է կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընդլայնումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է սուբվենցիոն բոլոր ծրագրերի որակյալ իրականացումն ու այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողության ապահովումը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերը Տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության համագործակցության լավ օրինակներ են։ 2020 թվականին ևս կառավարությունը պատրաստվում է սուբվենցիոն ծրագրերի համար հատկացնել 10 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ հանրապետությունում շինարարության տեմպերն աճելու են: «Ողջ երկրում շինհրապարակները պետք է ընդլայնվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ տարածքային համաչափ զարգացման լավագույն խթաններից մեկը հենց սուբվենցիոն ծրագրերն են։ 

***

Գորիսում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ով Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո վերադառնում էր Արցախ:

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ու Արցախի կառավարությունների միջև համագործակցությանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Այնուհետև Հայաստանի ու Արցախի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

 

***

 

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Վայոց ձորի Վայք և Եղեգնաձոր համայնքներում: Վարչապետն այցելել է Վայքի նորարարական ռեսուրս կենտրոն, որտեղ դասավանդվում է ռոբոտաշինություն: Կենտրոնն ունի 10 աշակերտ և կարող է ընդունել ևս 10-ին: Վարչապետը կարևորել է նոր աշակերտների ներգրավումը ռոբոտաշինության խմբակ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել նրանց մեկ տարվա ուսման վարձը: Կառավարության ղեկավարն այցելել է նաև քաղաքի սեղանի թենիսի մարզադպրոց, մանկապարտեզ, ծանոթացել առկա պայմաններին: Վայքի համայնքապետը նշել է, որ քաղաքն ընթացիկ տարում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու սուբվենցիոն ծրագրերի հայտ՝ ֆինանսական խնդիրները նկարգավորելու արդյունքում հաջորդ տարի կներկայացվեն տարբեր ծրագրեր: Վարչպետը կարևորել է համայնքում տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացումն ու նշել, որ դրանք պետք է միտված լինեն քաղաքում կյանքի աշխուժացմանն ու մարդկանց համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Եղեգնաձորում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բակային տարածքների ու լուսավորության վերականգնման ծրագրերի ընթացքին: Վարչապետը դժգոհություն է հայտնել դրանց ընթացքից ու որակից և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես, վարչապետը մարզպետ Արարատ Գրիգորյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել բոլոր սուբվենցիոն ծրագրերը, իրականացնել խիստ վերահսկողություն և զեկուցել դրանց արդյունքների մասին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:30 10/11/2019  |  Արտակարգ պատահարներՍյունիքի մարզի Տեղ գյուղում արկ է հայտնաբերվել
12:30 10/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գորիս և ծանոթացել քաղաքում իրականացվող ծրագրերին
16:37 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը տեղադրել է փազլի վերջին կտոր. նախաձեռնությունն ուղղված է գյումրեցիների բնակարանային խնդիրների լուծմանը
20:09 02/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին նույնպես չեն բավարարում կոռուպցիայի դեմ պայքարի առկա արդյունքները
15:14 30/09/2019  |  Քրեական խրոնիկոնԵթե վարչապետը չշրջանառեր «վնգստացող դատավորներ» արտահայտությունը, Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը նույնպես դա չէին օգտագործի
17:28 28/09/2019  |  ԼՐԱՀՈՍՉի բացառվում՝ Աննա Դանիբեկյանի միջադեպի պատճառն ամիսներ առաջ բարձր մակարդակից արված թույլտվությունն էր. փորձագետ
17:12 27/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Սանիթեք»-ի աշխատակիցներից երեքը հանդիպում են վարչապետի աշխատակազմի հետ
16:49 18/09/2019  |  ՄեկնաբանությունԳազի կորուստներն ու ծախսերը նվազել են 1 տոկոսային կետով. վարչապետ
19:17 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱյնպիսի կառավարություն ունենք, որը եթե ճանապարհները փակելու անհրաժեշտություն լինի, կփակի դրանք (տեսանյութ)
18:06 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍՏրամաբանական կլիներ հարցնեիք՝ սա չի նշանակում, որ Նաիրիտը թալանածների հետ ձեռք եմ բերել քաղաքական պայմանավորվածություն

Արխիվ

[]