ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանությունը` ի դեմս Արայիկ Հարությունյանի և ողջ թիմի`ապազգային գծի անխոնջ ջատագով է. Մարտիրոսյան 11/09/2019 11:05 | Մեկնաբանություն
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն անդրադարձել է հայոց լեզու, հայ գրականություն ու հայոց պատմություն առարկաները բուհական համակարգում ոչ պարտադիր դարձնելու ու գրել, որ հայերենի դուրսմղումը ուսումնական բուհական ծրագրերից ուղղակիորեն հակահայկական քայլ է։
«Հայերը կովկասցի չեն: Ամենևին կովկասցի չեն: Եվ Հայաստանն էլ Կովկասում չէ: Դա հասկանալու համար ընդամենը պետք է քարտեզ իմանալ: Կամ գոնե նայել դրան: Դրա համար անհրաժեշտ է նաև հայոց լեզու և պատմություն անցած լինել բուհում: Կամ ուղղակի ճանաչել ազգային պատմությունը խորքից: Գուցեև կովկասյան որոշ բարքեր մենք որդեգրել ենք, բայց մեր և բուն կովկասցիների` օրինակ դաղստանցիների, ինգուշների կամ կարաչայների տարբերություններն ահռելի են: Եվ ողբերգություն է, որ երկրի ղեկավարն իր ժողովրդին, իր ազգն ու սեփական աշխարհագրությունը լավ չի ճանաչում:
Հայերը նաև «արիացի» չեն: Բոլորովին չեն: Եվ պատահական չէ, որ արիական հասկացությունը կիրառած ազգը` պարսիկները, վաղ միջնադարում իրենց համարում էին արիական ցեղեր, իսկ հայերին` ընդգծելով` ոչ արիական:
Եվ արիական հասկացության արդի ընկալումն էլ, որ բոլորովին այլ է ու զազրելի և ամոթալի մի բան է այլևս` ձևավորվել է Նիցշեի ուսմունքի ազդեցության ներքո և բյուրեղացվել ֆաշիզմի կողմից: Հիմա դա բոլորովին այլ իմաստ ունի քան իրանական ցեղային ընդհանրություն շեշտող և խորքում «բարձր ռասա-օտարներ» իմաստ ունեցող հին պարսկական «իրան և անիրան» - «երան և աներան» բաժանումը:
Իսկ այս իշխանությունը` ի դեմս Արայիկ Հարությունյանի և ողջ թիմի`ապազգային գծի անխոնջ ջատագով է: Հայերենի դուրսմղումը ուսումնական բուհական ծրագրերից ուղղակիորեն հակահայկական քայլ է: Օքսֆորդում անգլերենը պարտադիր չէ, որովհետև անգլիացիներն իրենց լեզուն տարածել են աշխարհի վրա և ո´չ լեզուն և ո´չ էլ իրենց ազգային մշակույթը դեռևս հաստատ կորստի վտանգի առջև չեն, նամանավանդ, որ արտագաղթ չունեն, իսկ սահմաններին` իրենց ոչնչացնել տենչացող թշնամի: Անգրագետ ինստագրամիստներով, պսևդոլիբերալներով և պսևդոազգայնականներով հարուստ մի երկրում ինչպիսին Հայաստանն է և որտեղ այս իշխանության կադրերի պես մարդիկ են կառավարում` ոչ միայն մշակույթը այլև ազգային ինքնությունը եղել են վտանգի տակ ինչպես այն ժամանակներում երբ իշխանության էին մոլի դաշնակցականներն ու հակահանրապետական հանրապետականները, այնպես էլ` այսօր, երբ կառավարում է ապազգային տգետների խմբավորումը:
Մել Դալուզյանի մասին ֆիլմը, Ստամբուլյան կոնվենցիան, «սորոսականթյունը» և մյուս խնդիրներն էլ կեղծ օրակարգեր են, որ փչվել են և դարձել արդյունավետ պրոպագանդիստական գործիք մի իշխանության դեմ, որ այն աստիճան թույլ է, անհեթեթ և ապազգային, որ բռնել է հաստատ ինքնասպանության ուղին` դեպի մահ առաջնորդելով նաև հանրային հույսն ու ազգային-պետական ապագան:
Վստահ եմ, որ այս իշխանությունը շուտով կդադարի իշխանություն լինելուց, իսկ դրա հետևանքների ողջ բեռը կընկնի ժողովրդի վրա: Նախկին ռեժիմի` նոր դեմքով ռեստավրացիան այլևս լուրջ սպառնալիք է և անչափ հնարավոր մի սցենար: Այսպիսի իշխանություն ունենալիս` նախկին ռեժիմի` բոլորովին նոր դիմակով և հանդերձանքով վերադարձի համար առանձնապես մեծ ջանքեր էլ այլևս կարծես թե պետք չեն: Եվ կգա ժամանակ, երբ առավել վատ իրականություն ստանալով` մենք կանիծենք այսօրվա իշխանությանը, որ տապալեցին ժողովրդի սկսած և իրենց հանձնած հեղափոխությունը, պրիմիտիվ ստերով կերակրեցին ինքնախաբեությամբ հուսադրվող չկրթված, բայց մարտականորեն տրամադրված և իրենց մոլեռանդորեն պաշտպանող մի զանգվածի և հիմքեր ստեղծեցին Հայաստանի առավել ճահճացման ու ծայրաստիճան թուլացման համար»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը