ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարզվել են «Հայապակի» ընկերության գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ 11/08/2019 16:15 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել «Հայապակի» ՓԲ ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և մեքենայությունների միջոցով իրականացնելու, խաբեությամբ ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մասնավորապես, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված հսկայածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 07.02.2001թ. թիվ 90 որոշմամբ 717մլն ՀՀ դրամ արժողությամբ կանոնադրական կապիտալ ունեցող «Հայապակի» ՓԲԸ-ի՝ մոտ 574մլն ՀՀ դրամ արժողությամբ 80 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերն ուղղակի վաճառքով, ընդամենը 145մլն ՀՀ դրամով, օտարվել են Ն. Ա.-ին՝ 3 տարվա ընթացքում 250մլն ՀՀ դրամի ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:
Սակայն Ն. Ա.-ն, ընկերության գույքին առերևույթ խաբեությամբ տիրանալու նախնական դիտավորությամբ, կանխամտածված չի կատարել պայմանագրային պարտավորությունները: Ավելին՝ իր կողմից նշանակված տնօրենի միջոցով «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի վերածված ընկերությունը կառավարվել է անարդյունավետ, դիտավորյալ չեն կատարվել հարկային և այլ պարտավորությունները, ինչի հետևանքով դատարանի 29.12.2003թ. վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել:
Ապա դատարանի կողմից նշանակված սնանկության գործով կառավարիչը լուծարային գործընթացում, առանց ընկերությունն առողջացնելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման, անօրինական գործողություններով, ակնհայտ անշահավետ պայմանագիր կնքելու դիտավորությամբ, ընկերության տնօրենի կողմից երաշխավորած անձի հետ, իբրև անկախ գնահատողի, կնքել է գնահատման պայմանագիր: Դրանով, անտեսելով գույքի հաշվեկշռային արժեքները և պատշաճ կերպով չձեռնարկելով գույքի շուկայական գինը որոշելու համար անհրաժեշտ միջոցներ, առանց որևէ հիմնավորման ԲԲԸ-ի ամբողջ գույքը գնահատվել է անհամեմատ ցածր՝ 121.3մլն ՀՀ դրամ և կազմվել ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն։ Արդյունքում, սնանկության կառավարիչը, հիմք ընդունելով նշված կեղծ փաստաթուղթը, սկսել է ընկերության գույքի աճուրդային օտարման գործընթացը: Այդ ընթացքում Ն. Ա.-ն իր մտերիմի անվամբ հիմնադրել է մի ՍՊԸ և գործարար Ա. Ք.-ի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել ընկերության ողջ գույքը 1.5մլն ԱՄՆ դոլարով վերջինիս վաճառելու մասին։
15.05.2004թ.-ին, լուծարային կառավարիչի կողմից կազմակերպված ձևական աճուրդով, «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի ամբողջ գույքը՝ 121.3մլն դրամով ձեռք է բերել աճուրդի միակ մասնակից՝ այդ նորաստեղծ ՍՊԸ-ն, որը 2004թ. մայիսին արդեն ընդգրկվել է վերոնշյալ գործարարին պատկանող ընկերության կանոնադրական կապիտալում: Իսկ Ն. Ա.-ն վերը նշված մեքենայությունների արդյունքում, լուծարային կառավարիչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 571.166.000 ՀՀ դրամ արժողությամբ պետական գույքը: Այս ամենի արդյուքնում փաստացի անտեսվել և խախտվել են նաև ՓԲԸ-ի բաժնետոմսերի մյուս 20 տոկոսի սեփականատերերի իրավուքնները:
Խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելուն օժանդակելու, կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 192-րդ հոդվածի 1-ին մասի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատախազության կողմից քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննութուն կատարելու հանձնարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ