ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուղիղ ասեմ՝ ձեր պահանջներից ոչ մեկը չեմ կիսում. Փաշինյանը «Արայիկ , հեռացիր» բացականչությունների ներքո հեռացավ (տեսանյութ) 11/08/2019 15:08 | ԼՐԱՀՈՍ
Ուսանողների եւ ՀՅԴ երիտասարդների՝ «Արայիկ , հեռացիր» բացականչությունների ներքո վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մտավ արտգործնախարարության շենք ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը եւ դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։
ԱԳՆ-ի ճանապարհին Փաշինյանը կարճ զրույց ունեցավ ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ նստացույց անող երիտասարդների հետ, որոնք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Ակցիայի մասնակիցներից մեկը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում նախարարի բառամթերքը։
«Բառամթերքը ի՞նչ կապ ունի»,-զարմացավ Փաշինյանը։ Աղջիկն ասաց, որ 25 տարեկան է, Դաշնակցական է, որոշել է ապրել Հայաստանում, բայց նախարարը բոլոր դաշնակցականներին , որոնք անհամաձայնություն են հայտնել իրեն, անվանել է անդաստիարակ։ «Լավ էլի, ո՞նց կարա ժամանակակից Հայաստանում անհամաձայնություն արտահայտած մարդուն անվանեն...Ուղիղ ասեմ՝ ձեր պահանջներից ոչ մեկը չեմ կիսում, ձեր գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում»-հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, երիտասարդները Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջում հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մտադրության, աղմկահարույց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման եւ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար, որը ծանրորդուհի Մելինե Դալուզյանի սեռափոխության մասին է պատմելու։
Ակտիվիստները Փաշինյանին մետրոյի ժետոն տվեցին՝ Արայիկ Հարությունյանին փոխանցելու համար, որ մետրոյով երթեւեկի ու տեսնի, թե ինչ է իր մասին հասարակությունը մտածում։ «Իսկ հասարակությունը ի՞նչ է ասում, խնդրում եմ ձեր բարձրաձայնած խնդիրը ասեք, որ ինչ-որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող առներ, չէիք բողոքի չէ՞։ Արայիկ Հարությունյանը չի իրանացնում կրթական քաղաքականությունը, կառավարությունն է իրականացնում եւ ես երեկ մանրամասն անդրադարձել եմ, չեմ կիսում էն տեսակետը, որ փորձ է արվում վախեր սերմանել, որ ինչ-որ մարդիկ ապազգային են, ինչ-որ մարդիկ՝ ազգային։ ՀՀ-ում մեր կառավարությունից ավելի ազգային կառավարություն դեռ չի եղել»,-արձագանքեց Փաշինյանը, ինչին ի պատասխան ակտիվիստը նշեց, թե կեղծ դիսկուրս է հասարակությանը բաժանել առաջադեմի ու հետադեմի եւ նկատեց, որ նախարարը խուսափում է լսել իր ընդդիմախոսներին։ Փաշինյանն ասաց՝ եթե նման խնդիր կա, երաշխավորում է, որ երիտասարդներին նախարարը կլսի։
«Դաշնակցական երիտասարդները իրավունք ունեն խոսելու՞ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտից»,-Փաշինյանին դիմեց ցուցարար Արգիշտի Գեւորգյանը եւ դրական պատասխան ստանալով հավելեց.«Պարոն նախարարը մեզ արգելել է խոսել այդ ոլորտներից՝ կուսակցական պատկանելությունից ելնելով»։
Փաշինյանն էլ հորդորեց չնենգափոխել փաստերը։
Հիշեցնենք, «Ազատության» եթերում նախարար Հարությունյանը հայտարարել էր, որ ով խոսի կրթությունից և այս ոլորտից, տեղի Դաշնակցությունը իրավունք չունի՝ այն ավերածություններից հետո , որ Լևոն Մկրտչյանն ու նրա գործընկերներն են բերել ոլորտին։
Մի երիտասարդ էլ նկատեց, թե նախարարը բացասական եզրակացություն է տվել ուսանողների կրթաթոշակների բարձրացմանը, բայց իր աշխատավարձի բարձրացմանը շատ լավ է վերաբերվում։ Կողքից Փաշինյանին նաեւ հիշեցրին, որ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում «տասովշիկ», «մուտիլովշիկ» բառերն է օգտագործում խնդրի հետ կապված գրառումներում։
Վարչապետը փորձեց երիտասարդներին հանդարտեցնել, ասաց.«Մենք բոլորս կովկասցի ենք...»։ Այստեղ էլ Փաշինյանին ուղղեցին, թե մենք կովկասցի չենք, արիացի ենք...
Հետո երիտասարդները դժգոհեցին, որ «Մել» ֆիլմը պետական ֆինանսավորում է ստացել. «Ձեր երեխաները, իմ սերունդները ֆիլմը տեսնելով ի՞նչ ուղերձ են ստանում, զուգահեռ մերժվում է մեր արքա Վարազդատի մասին պատմող ֆիլմը, «Հայ ասպետ»-ը» ։ Վարչապետը հակադարձեց, թե նա չեմպիոն է, Հայաստանի դրոշն է բարձրացրել , բայց երիտասարդները հիշեցրին, որ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ֆիլմի ռեժիսորն ասել է, որ այն սեռափոխության մասին է։ «Իմ ընկալմամբ, ֆիլմը մարդու մասին է ։ Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ