Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

ԱԳՆ-ում տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումը (տեսանյութ) 11/08/2019   00:00  |  ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ  Հայաստանի Դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումը, որին շնորհավորական ելույթներով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։ 

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Մնացականյանը նշեց․ «Այսօր լրանում է Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տասնամյակը: Սա մի նշանակալի իրադարձություն է մեր պետականակերտման պատմության մեջ, քանի որ անհատների ջանքերն ի վերջո միս ու արյուն են ստանում ու ամրապնդվում հենց պետական հաստատությունների կայացման և ամրապնդման միջոցով: Հաստատություններն են ապահովում պետականության ամրությունը:

2009 թ. ԵՄ աջակցությամբ հիմնադրվեց Հայաստանի դիվանագիտական դպրոցը, որ հասցրել է իր ուրույն տեղը զբաղեցնել Հայաստանի նորանկախ պետության կադրերի պատրաստման գործում ու, առանց չափազանցության, ծառայում է որպես դիվանագետների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների կադրերի պատրաստման և մասնագիտական կարողությունների բարձրացման դարբնոց:

Անցած տաս տարիների ընթացքում Դիվանագիտական դպրոցը ունեցել է ավելի քան երկու հարյուր շրջանավարտ, որոնցից ավելի քան հարյուր քսանը այժմ ծառայում են պետությանը՝ որպես դիվանագետ: Սակայն սա Դիվանագիտական դպրոցի պատմության միակ էջը չէ. այն վերապատրաստման դասընթացներով մշտապես բարձացնում է Հայաստանի դիվանագետների և պետական այլ հաստատությունների աշխատակիցների որակավորումը:

Ավելին, Դպրոցի շրջանավարտներն այսօր աշխատում են գրեթե բոլոր պետական հաստատություններում՝ Կառավարությունում, տարբեր նախարարություններում: Նրանցից ոմանք զբաղեցնում են փոխնախարարի պաշտոններ, ինչպես նաև ներկայացված են երկրի Խորհրդարանում՝ որպես պատգամավոր: Կարծում եմ մեր այս միջոցառման հյուրերը կվկայեն դրա մասին:

Դիվանագիտական դպրոցի հաջողության գաղտնիքներից մեկը աշխարհի առաջատար կրթական հաստատություններից հրավիրված դասախոսական կազմն է. շուրջ հինգ տասնյակ պետությունների մոտ հինգ տասնյակ դասախոսներ աշխարհի ամենաառաջատար ու նորարարական միտքն են փոխանցել ՀՀ ԱԳՆ դիվանագիտության կադրերին:

Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Դիվանագիտական դպրոցի, իմ կարծիքով, ամենամեծ ներդրման մասին. վերջինիս գործունեության շնորհիվ Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել սերնդափոխություն: ԱԳՆ համակարգում աշխատում է մի ամբողջ սերունդ, որն առավել հավակնոտ է իր ամենօրյա գործունեությամբ՝ ապացուցելու Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սյուների արդիականությունը և հանձնառությունը դրանց՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն: 

Այս գործում կցանկանայի նշել Դպրոցի երկարամյա տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ավանդը:

Դիվանագիտական դպրոցը ծառայում է որպես կարևոր օրինակ Հայաստան-Եվրամիություն համագործակցության և ՀՀ հաստատությունների զարգացման գործում ԵՄ ներդրման, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Եվրամիությանը։

Հարգելի հյուրեր,

ԱԳՆ հաստատության կայացումը շարունակական գործընթաց է: Մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարության, ինստիտուտների կարողությունների զարգացման օրինակ է նաև այս տարվա օգոստոս-սեպտեմբերին ԱԳՆ կազմակերպած դեսպանահավաքը: Մեր պետականության պատմության մեջ առաջին անգամ ԱԳՆ արտերկրյա ու կենտրոնական ապարատի դիվանագետները պանելային քննարկումներով նոր մակարդակի բարձրացրին հայրենի դիվանագիտության կազմակերպման մակարդակը: Արցախում և առաջին անգամ՝ Գյումրիում կազմակերպված հանդիպումները մարզերի ղեկավարների հետ հստակ ընդգծեցին դիվանագիտության գործառույթը՝ երկրի զարգացման օրակարգի համատեքստում։

Սակայն նորի կառուցումը մենք, որպես հաստատություն, իրականացնում ենք այն ավանդի վրա, որ ավագ սերնդի դիվանագետներն ունեն մեր պետության առջև: Այս առումով, նոր սերնդի դիվանագետները շուտով կաշխատեն ԱԳՆ-ում իրենց ավագ գործընկերների հիշատակին անվանակոչված աշխատասենյակներում, ինչպիսիք են լեգենդար Ջոն Կիրակոսյանը, դեսպաններ Աշոտ Մելիք-Շահնազարյանը, Բադալյանը, Ջիվան Թաբիբյանը: Մենք կվերաբացենք նաև Ասո Տավիտյան գրադարանը:

Ինձ համար անձնապես մեծ պատիվ է, թեև այս փոքր քայլով, նպաստել գալիք սերունդների համար նրանց հիշատակը և ավանդը վառ պահելու գործին, և պատահական չէ ընտրված հենց այս օրը, քանի որ իրապես անգնահատելի է մեր գործընկերների ավանդը մերօրյա դիվանագիտության կայացման գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս մեր դիվանագիտության համար կարևոր այս հոբելյանի կապակցությամբ:

Մեծարգո պարոն վարչապետ, 

Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ Ձեր շարունակական աջակցության համար, պետության այս հաստատության, այս ինստիտուտի կայացման և ամրապնդման գործում։ Սա բավական մեծ ներդրում է, բավական մեծ ոգևորություն է և մեծ նշանակություն ունի, բավական մեխ աջակցության է մեզ համար»։

Շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև Վահե Գաբրիելյանը, ով, մասնավորապես, նշեց․  «2009 թվականի Սեպտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը ընդունեց շատ պատմական և կարևոր որոշում՝ 1111-րդ որոշումը, որով հիմնվեց ՀՀ դիվանագիտական դպրոցը: Կառավարության վերաբերմունքը մեր նկատմամբ եղել է դրական աճողական դինամիկայով, և մենք լիահույս ենք, որ այս վերաբերմունքը կշարունակվի: Ես իհարկե ցանկանում եմ նշել, որ մեր աշխատանքի հիմնական արդյունքը մեր շրջանավարտներն են և ինձ զգալի ջերմացնում է այն փաստը, որ մեր շրջանավարտների զգալի մասը հիմա այստեղ են և մեր ծրագրերի հիմնական մասնակիցներն են»։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Դիվանագիտական դպրոցի 2017-2018թթ. շրջանավարտների երդման հանդիսավոր արարողություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:30 07/11/2019  |  ԼՐԱՀՈՍՊահանջում են քրեական հետապնդում սկսել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում
12:37 07/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդ ձեթը, բրինձը բաժանում էին, որ մարդկանց աղքատության մեջ պահեն. Նիկոլ Փաշինյան
09:54 07/11/2019  |  ՄամուլԻշխանություններն ուզում են վերացնե՞լ ՍԴ-ն. Փաշինյանը մի քանի փակ քննարկումներ է ունեցել. «Փաստ»
23:35 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍԲաց նամակ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին, Կառավարությանը եւ Ազգային ժողովին
22:23 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Jamiroquai խմբի համերգին
22:21 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մեր երկրում միտքը հաղթել է, և նրա հաղթանակն անշրջելի է». վարչապետը մասնակցել է «Սինոփսիս Արմենիա»-ի հիմնադրման 15-ամյակի միջոցառմանը
19:05 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն ընդունել է Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին և անդրադարձել ֆինանսատնտեսական ոլորտում իրականացված քայլերին
09:47 06/11/2019  |  Մամուլ«Բաց ազնիվ խոսակցություն էր». Մանրամասներ Փաշինյան-հոգեւորականներ հանդիպումից. «Հրապարակ»
09:36 06/11/2019  |  ՄամուլՍտամբուլյան կոնվենցիայի հետ կապված Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել. «Հրապարակ»
20:36 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍպասվում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով առաջին գագաթնաժողովը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը

Արխիվ

[]