ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2,5 տարի դատարանը քննում է դատավորի ավտոմեքենայի լուսարձակների գողության գործը 11/08/2019 13:54 | Դատական ռեպորտաժներ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանի՝ «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակների գողության մեջ մեղադրվողը 2 տարի կալանքի տակ մնալուց հետո գրավի կիրառմամբ ազատ է արձակվել: Մեղադրյալի պաշտպան Արսեն Մկրտչյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2 տարի կալանքի տակ պահելուց հետո, ի վերջո, դատարանը բավարարել է միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ և որպես գրավի չափ է սահմանել 1 միլիոն դրամը:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Գաբրիելյանի «Պորշ Կայեն»-ից մեկ անգամ չէ, որ գողություն է կատարվել: Դատավորի ավտոմեքենայից գողությունները կատարվել են Կենտրոն վարչական շրջանում՝ դատավորի բնակության վայրի շենքի բակից, սակայն առնվազն տարակուսելի է, որ նման թանկարժեք ավտոմեքենա ունեցող դատավորը, ով մի քանի անգամ հանցագործների թիրախում է հայտնվել, ավտոտնակ ձեռք բերելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել: Արթուր Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը մուտք է եղել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դեռևս 2017թ. մարտին և մինչ այսօր դատավոր Գագիկ Պողոսյանը դատական ակտ չի կայացրել:
Հայտնի է նաև, որ մեղադրյալ Արթուր Հարությունյանին նախաքննության փուլում 45 դրվագով է մեղադրանք առաջադրվել, իսկ գործը դատարան է ուղարկվել 12 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 38-34-177 –րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 38-177-րդ հոդվածի 1-ին մասով: Արթուր Հարությունյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունել առաջադրված մեղադրանքը, ավելին, պնդել է, որ որևէ կապ չունի այդ գողությունների հետ: Նույն քրեական գործով ամբաստանվում է նաև Ժորա Սարգսյանը, սակայն վերջինիս նկատմամբ ի սկզբանե խափանման միջոց է ընտրված եղել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հեղինակ՝ Էլեն Առաքելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ