ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր՝ երիտասարդներիս հետ, այդ լեզվով խոսելը ոչ մի կերպ չի արդարացվում. Արգիշտի Գեւորգյան 11/08/2019 16:37 | ԼՐԱՀՈՍ
«Եթե քրեական գործերով արկղեր ունի Արայիկ Հարությունյանը, ապա հենց հիմա թող իջնի ներքև, մենք իրեն օգնենք այդ արկղերը տանել ոստիկանություն և այդ քրեական գործերը հանձնել ոստիկանությանը, որովհետև մենք երիտասարդներս կարծում ենք, որ ՀՀ-ում ցանկացած իրավախախտում կատարած անձ պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Եթե չկան այդ արկղերը, թող մերկապարանոց հայտարարություններ չանի, որովհետև եթե հիմա դրան չեն հաջորդելու այդ արկղերի տարհանումը դեպի Ոստիկանություն, ուրեմն Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ վկայում է իր ստախոսության մասին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի կազմակերպիչներից Արգիշտի Գևորգյանը։
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է ինչ դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ. նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Օրեր առաջ երիտասարդները դատարկ արկղեր էին տարել նախարարության մոտ, որպեսզի Հարությունյանը դրանցում դասավորի իրերը՝ հրաժարական տալուց հետո։ Նախարարն էլ արձագանքել էր ակցիային ու ասել, որ այդ արկղերը քրեական գործերով լի է հետ վերադարձնելու։
Ակցիայի ղեկավարը նշեց, որ եթե իրականում այդ քրեական գործերը կային, ապա ինչն էր խանգարում Հարությունյանին դրանք բացահայտել ամիսներ առաջ ու պատժել մեղավորներին։
«Թե՞ կոմպրոմատ էր, որ պետք է պահվեր նման դեպքերի համար։ Եթե ուղղակի դա վախեցնելու միջոց է, ապա մեր՝ երիտասարդներիս հետ, այդ լեզվով խոսելն ոչ մի կերպ չի արդարացվում, մենք նման բաներից վախեցողը չեմ»,-ասաց Գևորգյանը։
Ակցիայի կազմակերպիչն ասաց, որ «գործ կարելու» մշակույթը Հայաստանում վաղուց կա և այս իշխանություններն էլ բացառություն չեն։
«Չենք վախենում հնարավոր գործ կարվելուց, որովհետև դրանք վաղ թե ուշ արդարացվում են, մանավանդ մեր կուսակցությունը նման գործելաոճի զոհ դարձել է, բայց արդեն արդարացվել են բոլորը։ Ես էլ աշխատում եմ այլ ոլորտում, իմ մասին էլ, եթե կարող են որևէ իրավախախտում հայտնաբերել, ապա խնդրեմ իհարկե, ես էլ պատիժս կրել եմ, եթե հանցանք եմ արել»,-ասաց Գևորգյանը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ