ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լճավանի դպրոցի ուսուցիչներն իրենց աշխատավարձի մի մասը հատկացնում են տաքսիով դպրոց հասնելուն. Այժմ ընդհանրապես ավտոբուս չի աշխատում 11/08/2019 12:50 | ԼՐԱՀՈՍ
Ունենք 6 ուսուցիչ, որոնք Խաչաղբյուր գյուղից երթևեկում են Լճավանի դպրոց։ Քանի որ ավտոբուս չկա, ստիպված տաքսիով են գալիս դպրոց և հետ վերադառնում իրենց գյուղ, իսկ գյուղի պայմաններում ամեն օր տաքսիով երթևեկելը ֆինանսապես դժվար է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզի Լճավանի դպրոցի տնօրեն Նորայր Գևորգյանը։
Նշենք, որ քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր ահազանգել այն մասին, որ Լճավան համայնքի մի շարք ուսուցիչներ չեմ կարողանում դպրոց հասնել, քանի որ Վարդենիսի տարածաշրջանում ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող «Շամա-տրանս» ՍՊ ընկերությունը հրաժարվում է երթուղին սպասարկել, ինչի հետևանքով ուսուցիչներն իրենց աշխատավարձի «առյուծի բաժինը» ստիպված ծախսում են ճանապարհի վրա։
Նորայր Գևորգյանը պատմում է՝ նախկինում ավտոբուսն աշխատել է երկուշաբթի և հինգշաբթի օրերին, սակայն վեց ամիս առաջ դադարեցրել է սպասարկել երկուշաբթի օրը։ Խնդիրը ավելի սրվեց, երբ չորս շաբաթ առաջ ընկերությունը դադարեց երթուղին սպասարկել նաև հինգշաբթի օրերը, ինչի հետևանքով այժմ ընդհանրապես ավտոբուս չի աշխատում։
«Ուսուցիչներն իրենց աշխատավարձի մի մասը հատկացնում են տաքսով գնալ-գալուն։ Շաբաթվա մեջ մեկ օր գոնե 400 դրամով էին գալիս-գնում, դա էլ կտրվեց։ Հիմա շաբաթվա մեջ չորս օր են գալիս, այդ մեկ օրը խտացրել ենք, որ ուսուցիչների համար լրացուցիչ գումար չլինի, բայց այդ չորս օրվա համար էլ ծախսում են այնքան գումար, որ համարյա իրենց ստացածն է»,-ասաց Նորայր Գևորգյանը։
Երբ ներմարզային ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունը սկսել է միայն մեկ օր սպասարկել երթուղին, դպրոցի տնօրենը դիմել է մարզպետարանի տրանսպորտային բաժին, որտեղ, սակայն, պատասխանել են, որ գիծը սեփականատեր ունի, և դա սեփական երթևեկություն է։ Նորայր Գևորգյանն այժմ առաջին հերթին մտածում է իր աշակերտների կրթության որակի մասին։ Նշում է՝ դպրոցում սովորում են բարձր առաջադիմությամբ երեխաներ, որոնց մեծ մասը սեփական գիտելիքներով ընդունվում են երևանյան բուհեր։ Նորայր Գևորգյանը նկատեց, եթե ուսուցիչները մի քանի օր չգան, ապա ո՞վ է աշակերտներին փոխանցելու այդ գիտելիքը։ Հարցին՝ արդյոք չորս շաբաթների ընթացքում ուսուցիչները բացակայել են և ուսումնական գործընթացը խախտվել է, տնօրենն ասաց. «Իհարկե ոչ, եթե ուսուցիչը չգա, մեզ մոտ փոքր դպրոց է ի՞նչ ենք անելու։ Օրինակ մաթեմատիկայի ուսուցիչը 17 դասաժամ ունի, եթե ինքը չգա այդ ժամերն ազատ են մնում, իսկ փոքր դպրոցները փոխարինող ուսուցիչներ չունեն։ Ծանր վիճակի մեջ ենք ընկնում»,-հավելեց Նորայր Գևորգյանը։
«Փաստինֆո»-ն հարցի շուրջ զրուցեց նաև Լճավանի համայնքապետ Լյովա Գևորգյանի հետ, վերջինս սակայն վստահ չէ՝ ինչու է ընկերությունը դադարեցրել սպասարկել երթուղին. «Չգիտեմ՝ ինչու չի գալիս։ Մի քանի ամիս առաջ եմ խոսել, ասաց՝ հնարավոր է դադարեցնի, որովհետև ֆինանսական խնդիրներ ունի»,-ասաց համայնքապետը՝ վստահեցնելով, որ պատճառը բացառապես ֆինանսական է։
Հարցին՝ մարզպետի հետ զրուցե՞լ է և քննարկվում է արդյոք այլընտրանքային տարբերակ, համայնքապետը բացասական պատասխան տվեց։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ