ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը շարունակում է սպառնալիքների և շանտաժի ճանապարհը 11/08/2019 20:11 | Վերլուծություններ
Փաշինյանական կաբինետի կրթության և գիտության ոլորտի պատասխանատու Արայիկ Հարությունյան- Հայ հեղափոխական դաշնակցություն ճակատամարտը կարմիր գծեր է հատում արդեն: Ընդ որում, հեղինակը նախևառաջ պետական պաշտոնյա Արայիկ Հարությունյանն է:
Տարօրինակ է, սակայն ներկա իշխանությանը թվում է, թե այն, ինչ իրենք անում են անքննադատելի է և որպես արդյունք բացառապես օվացիաներ պիտի լինեն կոնկրետ ոլորտներում իրենց նախաձեռնած նորամուծություններին ի պատասխան:
Այն, որ հենց ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներն սկսեցին դասադուլային բողոքի շարժում՝ ընդդեմ ԿԳՄՍ նախաձեռնած
«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար, օրինաչափ է նույնքան, որքան այն, որ այս նախագծի դեմ հայտարարությամբ առաջին հանդես եկողը դաշնակցությունը եղավ:
Նոյեմբերի 4-ին ՀՅԴ երիտասարդական միությանն իր տարածած հայտարարությամբ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջ դրեց: Իսկ երեկ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողները հայտարարեցին, որ անժամկետ նստացույց են սկսում:
Այս պահից սկսած՝ կրթության և գիտության ոլորտի պատասխանատու Արայիկ Հարությունյանն ընդդիմադիր ճակատում գտնվող ՀՅԴ-ի հանդեպ որդեգրեց սպառնալիքների և շանտաժի տոնայնությունը՝ հայտարարելով բառացիորեն հետևյալ տեքստը. « Ճիշտն ասած որոշել եմ այն արկղերը, որ բերել են, լցնեմ տասնյակ եւ անգամ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին եւ հետ ուղարկեմ իրենց: Այդ գործերը դատախազությունը, քննչական մարմինները բազմաթիվ անգամ ներկայացրել են: Մենք խնդրել ենք այդ մարմիններին տրամադրել այդ գործերի ցանկերը, եւ այդ արկղերը նրանք հետ կստանան այդ գործերով»: Ըստ նրա՝ նրանք սկսեցին աղմկել հատկապես կրթության ոլորտի բարեփոխումներից հետո, որովհետեւ տապալել են բազմաթիվ անգամ այս ոլորտի համակարգումը:
Եվ այսպես, պարզվում է, կրթության ոլորտի պատասխանատուն իր բուն բան ու գործը թողած՝ լծվել է իր քաղաքական հակառակորդների դեմ կոմպրոմատներ հավաքելուն: Այն, որ ներկա իշխանությունը նման հրահանգ տվել է բոլոր գերատեսչությունների հետ կապված, նախկինում էլ անդրադարձել ենք: Հիշենք թեկուզ, այսպես կոչված ազդարարի ինստիտուտը, որ ստեղծվել է տարբեր նախարարություններում:
Արդյունքում՝ ներկա իշխանությունն ի սկզբանե սկսեց տարբեր ոլորտների հետ կապված քրեական գործեր հարուցել, հնչեղ անուններ բարձրաձայնել, սակայն, ոչ ավելին: Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Ծառուկյանի և այլոց անուններն օդում կախված էլ մնացին, քանի որ իրավապահ մարմիններն առայսօր մեղադրանք չեն առաջադրել նրանց դեմ: Չեն առաջադրել, բայց և՝ գործերը չեն էլ կարճել: Պահում են:
Պահում են՝ որպես պատից կախված հրացան, որ երբ իրենց քիմքին հաճելի լինի, կրակի այն: Գործը բաց պահելուն զուգահեռ մի կողմից վախի մեջ են պահում այս կարգի մարդկանց, մյուս կողմից էլ՝ իշխանական հիմնադրամին մուծումներ անել պարտադրում:
Կարող եք նաև այսպես մտածել՝ ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ՝ ՀՅԴ-ն
Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է նշանակում Արայիկ Հարությունյանի այս խոսքերը՝ «Եթե տեսել եք, ես 1,5 տարվա ընթացքում ես որեւէ անդրադարձ չեմ կատարել իմ նախորդի՝ Լեւոն Մկրտչյանի գործունեությանը՝ կարծելով, որ դա ինձնից որոշ չափով ժամանակ է տանում, բայց խորամուխ կլինեմ դրանում»:
Կրթության ոլորտի պատասխանատուի՝ շանտաժի լեզվով խոսելու այս եղանակը տխուր ժամանակների զուգորդումներ է առաջացնում, երբ ինչ-որ մեկի սուտ մատնությամբ մարդկանց տանում կորցնում էին սիբիրներում: Եթե այն ժամանակ մուղդուսիները կարող էին խեղճուկրակ մի գյուղացու ասել ՝« էսեռ» ես ու աքսորել, որը հետո պիտի պատմեր, թե՝ իրեն ասին ՝« սիսեռ» ես ու աքսորեցին որպես ժողովրդի թշնամու, ապա այսօր էլ՝ գործողությունների նպատակը նույնն է, ուղղակի եղանակներն ու ժամանակներն են այլ: Վկա՝ վաստակաշատ բժիշկ, բժշկագիտության պրոֆեսոր, պետական գործիչ Արա Բաբլոյանի հետ մեր աչքի առաջ կատարվող գործընթացները:
Ինչ վերաբերվում է Արայիկ Հարությունյանի՝ ՀՅԴ-ին ուղղված՝ «ով-ով խոսի կրթությունից» ձևակերպմանը, ապա հարկ է ուղղակի ասել՝ ուրիշ էլ ով, եթե ոչ՝ ՀՅԴ-ն:
Ի վերջո, ՀՅԴ-ն անմիջականորեն է կապված այդ ոլորտին, ոչ միայն նրա համար, որ հայագիտական առարկաների և հայ ոգու շնորհիվ սփյուռքում կարողացել է մեկ հարյուրամյակից ավելի հայապահպանական գործունեություն իրականացնել, այլև նրա համար, որ ԵՊՀ ստեղծումը անմիջականորե՛ն առնչվում է Հայաստանի առաջին հանրապետության ԿԳ նախարար, հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ և մանկավարժ,Նիկոլ Աղբալյանի անվան հետ:
Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից