ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեղարքունիքում 40-ամյա Գուրգեն Հակոբյանի սպանության թելերը տանում են դեպի քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալի՞կ 11/08/2019 18:54 | Քրեական խրոնիկոն
2017 թվականի հունվարի 7-ին Գավառում փոխմարզպետի 29-ամյա որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունը նոր զարգացումներ է ստանում՝ խլելով նոր կյանքեր։
Նոյեմբերի 2-ին վաղ առավոտյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է նույն մարզի բնակիչ, 40-ամյա Գուրգեն Հակոբյանը։ Չարագործները ճանապարհի մեջտեղում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինքնաձիգից կրակահերթ են արձակել նրա «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետևանքով Գուրգեն Հակոբյանն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ ուղեւորը՝ ծնված 1962 ծնված տղամարդը վիրավորվել։
«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածում հայտնաբերվել է շուրջ 30 հրազենային գնդակային վնասվածք, իսկ ճանապարհի եզրից՝ 21 հատ պարկուճ: Ասել է թե՝ սպանությունը եղել է ծրագրված, թիրախային, ինչին չի խոչընդոտել նաեւ ավտոմեքենայում այլ անձի ներկայությունը։ Սա վկայում է, որ մարդասպանն ունեցել է անձնական թշնամանք տուժողի հետ, կամ էլ գործ ունենք պատվիրված սպանության հետ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանվածի ընտանիքը արդեն տեւական ժամանակ է, ինչ լարված հարաբերություններ ունի Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի ընտանիքի հետ։ Իսկ վերջիններս էլ, ինչպես հայտնի է, ազգակցական կապեր ունեն քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկի հետ։
Նշենք, որ փոխմարզպետի որդու սպանության մեջ մեղադրվում է Մեխակ Հարությունյանը՝ նոյեմբերի 2-ին սպանված Գուրգեն Հակոբյանի զարմիկը։
2017 թվականին 29-ամյա երիտասարդի սպանությունից հետո զինված միջադեպերի պակաս չի զգացվել, բայց հաջողվել էր կանխել արյունահեղությունը, սակայն այս տարվա նոյեմբերի 2-ի սպանությունը նոր թափ տվեց երկու ընտանիքների թշնամությանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սպանությունից հետո Մեխակ Հարությունյանի ընտանիքի անդամների եւ գույքի նկատմամբ անվտանգության միջոց էր կիրառվել։ Չնայած դրան՝ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել էին սպանել նրան։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պատվերը տրվել էր քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի կողմից՝ ցանկանալով վրեժխնդիր լինել իր մորեղբոր որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության համար։ Սակայն սպանությունը ձախողվել էր, իսկ պատվերատուին հասնել նախաքննական մարմինը չկարողացավ եւ մեղադրանք առաջադրեց միայն սպանության փորձի անմիջական մասնակիցներին։
Մեկ այլ միջադեպ էլ տեղի ունեցավ արդեն դատաքննության ընթացքում՝ հենց դատարանի մոտ՝ 2018 թվականի հունիսին։ Նախ՝ լուր տարածվեց,որ Հայկ Հակոբյանի սպանության գործով նիստից առաջ Գեղարքունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել՝ մեղադրյալի հարազատների կողմից։ Ասել է թե՝ նրանք զինված են գնում դատարան։ Հետագայում պարզվեց իրականությունը, որ իրականում սպանված Հայկ Հակոբյանի ազգականները ծեծել են ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի մորական պապին՝ Հայկասար Հակոբյանին՝ նույն ինքը Բորիկ Հակոբյանին, իսկ վերջինիս որդին՝ Գուրգեն Հակոբյանը, տեսնելով, թե ինչպես են հորը ծեծում, գնացել և բերել է որսորդական հրացանը, ապա՝ կրակել: Փաստորեն՝ այս միջադեպից մոտ մեկ տարի անց՝ Գուրգեն Հակոբյանը սպանվեց։
Այս հանցագործությունը դեռ բացահայտված չէ ու ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվել, սակայն Գեղարքունիքում արդեն իսկ այս սպանությունը կապում են Նորատուսցի Ալիկի հետ։ Ավելին, կանխատեսվում է, որ մյուս կողմը եւս ձեռքերը ծալած չի նստի ու կփորձի վրեժխնդիր լինել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ