ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԳՆ-ում տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումը (տեսանյութ) 11/08/2019 00:00 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի Դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումը, որին շնորհավորական ելույթներով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Մնացականյանը նշեց․ «Այսօր լրանում է Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տասնամյակը: Սա մի նշանակալի իրադարձություն է մեր պետականակերտման պատմության մեջ, քանի որ անհատների ջանքերն ի վերջո միս ու արյուն են ստանում ու ամրապնդվում հենց պետական հաստատությունների կայացման և ամրապնդման միջոցով: Հաստատություններն են ապահովում պետականության ամրությունը:
2009 թ. ԵՄ աջակցությամբ հիմնադրվեց Հայաստանի դիվանագիտական դպրոցը, որ հասցրել է իր ուրույն տեղը զբաղեցնել Հայաստանի նորանկախ պետության կադրերի պատրաստման գործում ու, առանց չափազանցության, ծառայում է որպես դիվանագետների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների կադրերի պատրաստման և մասնագիտական կարողությունների բարձրացման դարբնոց:
Անցած տաս տարիների ընթացքում Դիվանագիտական դպրոցը ունեցել է ավելի քան երկու հարյուր շրջանավարտ, որոնցից ավելի քան հարյուր քսանը այժմ ծառայում են պետությանը՝ որպես դիվանագետ: Սակայն սա Դիվանագիտական դպրոցի պատմության միակ էջը չէ. այն վերապատրաստման դասընթացներով մշտապես բարձացնում է Հայաստանի դիվանագետների և պետական այլ հաստատությունների աշխատակիցների որակավորումը:
Ավելին, Դպրոցի շրջանավարտներն այսօր աշխատում են գրեթե բոլոր պետական հաստատություններում՝ Կառավարությունում, տարբեր նախարարություններում: Նրանցից ոմանք զբաղեցնում են փոխնախարարի պաշտոններ, ինչպես նաև ներկայացված են երկրի Խորհրդարանում՝ որպես պատգամավոր: Կարծում եմ մեր այս միջոցառման հյուրերը կվկայեն դրա մասին:
Դիվանագիտական դպրոցի հաջողության գաղտնիքներից մեկը աշխարհի առաջատար կրթական հաստատություններից հրավիրված դասախոսական կազմն է. շուրջ հինգ տասնյակ պետությունների մոտ հինգ տասնյակ դասախոսներ աշխարհի ամենաառաջատար ու նորարարական միտքն են փոխանցել ՀՀ ԱԳՆ դիվանագիտության կադրերին:
Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Դիվանագիտական դպրոցի, իմ կարծիքով, ամենամեծ ներդրման մասին. վերջինիս գործունեության շնորհիվ Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել սերնդափոխություն: ԱԳՆ համակարգում աշխատում է մի ամբողջ սերունդ, որն առավել հավակնոտ է իր ամենօրյա գործունեությամբ՝ ապացուցելու Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սյուների արդիականությունը և հանձնառությունը դրանց՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն:
Այս գործում կցանկանայի նշել Դպրոցի երկարամյա տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ավանդը:
Դիվանագիտական դպրոցը ծառայում է որպես կարևոր օրինակ Հայաստան-Եվրամիություն համագործակցության և ՀՀ հաստատությունների զարգացման գործում ԵՄ ներդրման, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Եվրամիությանը։
Հարգելի հյուրեր,
ԱԳՆ հաստատության կայացումը շարունակական գործընթաց է: Մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարության, ինստիտուտների կարողությունների զարգացման օրինակ է նաև այս տարվա օգոստոս-սեպտեմբերին ԱԳՆ կազմակերպած դեսպանահավաքը: Մեր պետականության պատմության մեջ առաջին անգամ ԱԳՆ արտերկրյա ու կենտրոնական ապարատի դիվանագետները պանելային քննարկումներով նոր մակարդակի բարձրացրին հայրենի դիվանագիտության կազմակերպման մակարդակը: Արցախում և առաջին անգամ՝ Գյումրիում կազմակերպված հանդիպումները մարզերի ղեկավարների հետ հստակ ընդգծեցին դիվանագիտության գործառույթը՝ երկրի զարգացման օրակարգի համատեքստում։
Սակայն նորի կառուցումը մենք, որպես հաստատություն, իրականացնում ենք այն ավանդի վրա, որ ավագ սերնդի դիվանագետներն ունեն մեր պետության առջև: Այս առումով, նոր սերնդի դիվանագետները շուտով կաշխատեն ԱԳՆ-ում իրենց ավագ գործընկերների հիշատակին անվանակոչված աշխատասենյակներում, ինչպիսիք են լեգենդար Ջոն Կիրակոսյանը, դեսպաններ Աշոտ Մելիք-Շահնազարյանը, Բադալյանը, Ջիվան Թաբիբյանը: Մենք կվերաբացենք նաև Ասո Տավիտյան գրադարանը:
Ինձ համար անձնապես մեծ պատիվ է, թեև այս փոքր քայլով, նպաստել գալիք սերունդների համար նրանց հիշատակը և ավանդը վառ պահելու գործին, և պատահական չէ ընտրված հենց այս օրը, քանի որ իրապես անգնահատելի է մեր գործընկերների ավանդը մերօրյա դիվանագիտության կայացման գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս մեր դիվանագիտության համար կարևոր այս հոբելյանի կապակցությամբ:
Մեծարգո պարոն վարչապետ,
Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ Ձեր շարունակական աջակցության համար, պետության այս հաստատության, այս ինստիտուտի կայացման և ամրապնդման գործում։ Սա բավական մեծ ներդրում է, բավական մեծ ոգևորություն է և մեծ նշանակություն ունի, բավական մեխ աջակցության է մեզ համար»։
Շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև Վահե Գաբրիելյանը, ով, մասնավորապես, նշեց․ «2009 թվականի Սեպտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը ընդունեց շատ պատմական և կարևոր որոշում՝ 1111-րդ որոշումը, որով հիմնվեց ՀՀ դիվանագիտական դպրոցը: Կառավարության վերաբերմունքը մեր նկատմամբ եղել է դրական աճողական դինամիկայով, և մենք լիահույս ենք, որ այս վերաբերմունքը կշարունակվի: Ես իհարկե ցանկանում եմ նշել, որ մեր աշխատանքի հիմնական արդյունքը մեր շրջանավարտներն են և ինձ զգալի ջերմացնում է այն փաստը, որ մեր շրջանավարտների զգալի մասը հիմա այստեղ են և մեր ծրագրերի հիմնական մասնակիցներն են»։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Դիվանագիտական դպրոցի 2017-2018թթ. շրջանավարտների երդման հանդիսավոր արարողություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից