ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պահանջում են քրեական հետապնդում սկսել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում 11/07/2019 18:30 | ԼՐԱՀՈՍ
Հանցագործության մասին հաղոդագրությամբ դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օրինական պահանջով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ՝ Նարեկ Սամսոնյանը։
Նա մասնավորապես գրել է .
«Հանցագործության մասին հաղոդագրությամբ դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օրինական պահանջով
Հայտնում եմ ձեզ, որ իմ օրինական պահանջը մերժելու դեպքում պատրաստվում եմ սպառել բոլոր ներպետական ատյանները, իսկ իշխանության ուզուրպացիայի ավարտից հետո պարտադիր վերաբացել սույն գործը կամ այն գումարել Փաշինյանի դեմ հրուցվող բազմաթիվ այլ` ավելի ծանր քրեական գործերին: Ինքնիրավչությունն ու ամենաթողությունը պետք է դատապարտելի լինեն օրենքի ողջ խստությամբ:
Ստորև տեղադրում եմ ուղարկածս դիմումների պատճենները և տեքստը:
ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Հաղորդում հանցագործության մասին
2019թ.-ի նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց տվեց պետական առանձնատունը, ուր ընտանիքի հետ տեղափոխվել է վերջերս՝ հայտնելով, որ դա հենց այն առանձնատունն է, որտեղ ժամանակին բնակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Բանն այն է, որ 2014 թվականին ընդունված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված են ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ վարչապետի համար նախատեսված կեցության և սպասարկման պայմանները, այն է:
Օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` վարչապետի համար նախատեսված սպասարկման պայմանները հետևյալն են. «Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք»:
Վերը նշված փաստերից կարող ենք եզրակացնել, որ օրենքով սահմանված կարգով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 3-րդ մասնաշենքը, այլ ոչ թե 6-րդ մասնաշենքը, որում այժմ բնակվում է Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ այս ընթացքում չի արվել օրենսդրական որևէ փոփոխություն՝ վարչապետի համար նախատեսված կառավարական այլ առանձնատան հատկացման մասին:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով օրենքը, տեղափոխվել է այն առանձնատուն, որը օրենքով սահմանված կարգով իր համար նախատեսված չէ:
Արդյունքում ոչ միայն խախտվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները, այլև «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի մի շարք պաշտոնատար անձանց կողմից դրևորված գործողությունների/անգործության պարագայում ակնհայտորեն վատնվում են պետական միջոցները և խաթարվում նշված պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը։
Հաշվի առնելով այն, որ վերորգրյալ արարքն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ խնդրում եմ նշված փաստի առթիվ հարուցել քրեական գործ և օրենքով սահմանած կարգով քրեական հետապնդում իրականացվել նշված գործողությունները/անգործությունը թույլ տված պաշտոնատար անձանց և նրան օժանդակած անձանց նկատմամբ, ինչպես նաև վերականգնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ճ բնականոն գործունեությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից