ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չգիտենք՝ ի՞նչ բանակցություններ են, ո՞րն է տեսլականը ԼՂ հարցի շուրջ քննարկում Հանրային խորհրդում (տեսանյութ) 11/07/2019 17:16 | ԼՐԱՀՈՍ
Այս պահին ընթանում է Հանրային խորհրդի նիստը, որի օրակարգում 2 հարց է՝ ՀԽ շուրջ ստեղծված իրավիճակն ու Արցախի հետ կապված այն հարցերը, որոնք Հանրային խորհուրդը կարող է քննարկել։
«Թերթերում մեղադրանքներ եղան, թե ինչու ՀԽ-ն չի քննարկում Արցախի հարցը, ես քիչ բան եմ տեսնում այդտեղ քննարկելու, ներկայացնեմ, թե ինչ հարցեր եմ տեսնում, որոնք կարող ենք քննարկել»,-նշեց Վազգեն Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանը կարճ խոսեց Ղարաբաղյան շարժման մասին, ասաց, որ այն ազդեց ոչ միայն հայ ժողովրդի այլեւ Խորհրդային Միության ճակատագրի վրա։
«Մենք հազարավոր կյանքեր ենք տվել այդ հարցը լուծելու համար, դա դարձավ մեր ժողովրդի ամենակարեւորագույն հարցը, որի տակ ստորագրել է ամբողջ ժողովուրդը»,-շեշտեց նա ու հավելեց, որ առաջին փուլն ավարտվեց 1994 զինադադարով եւ այդ հատվածը քննարկման ենթակա չէ։
2-րդ փուլը, ՀԽ նախագահի խոսքով, բանակցային փուլն է, երբ Արցախի ու Հայաստանի ժողովուրդը լիազորեց իր ղեկավարներին՝ գնալ բանակցություների եւ բանակցությունների միջոցով գտնել վերջնական լուծում , որը ընդունելի կլինի հանրության կողմից՝ միջազգային օրենքներով հաստատված. «Բայց մի սահմանափակում դրեցին. ՀՀ խորհրդարանը 1992 թ. մի որոշում ընդունեց, որ որեւէ փաստաթուղթ, որի մեջ կնշվի , որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ է ընդունելի չէ ոչ արտաքին հարաբերություններում, ոչ՝ ներքին։ Այսինքն, մենք մեր ղեկավարներին ուղարկելով բանակցությունների, մի սահմանափակում ենք դրել՝ ոչ մի տեղ չպետք է այդպիսի պնդում լինի»,-ընդգծեց Վազգեն Մանուկյանը։
Նա ասաց, որ բանակցությունները երկար տեւեցին, տարբերակների մի մասին մենք գիտիենք, մի մասի՝ ոչ։ Մանուկյանն ասաց, որ ՀԽ գործը չէ՝ քննարկել այդ տարբերակները՝ ընդհանուր պետություն Քիուեսթի բանաձեւը Մադրիդ, Կազան եւ այլն։ «Դա մեր գործը չէ մենք պահանջել ենք մեր ղեկավարներից, որ գնան համաձայնեն ինչ-որ մի լուծմանը՝ նոր ներկայացնեն ժողովրդին։ Այստեղ մենք քննարկելու հարց չունենք, մինչեւ մեզ չներկայացվի տարբերակ, որը պետք է քննարկել»։
Վազգեն Մանուկյանն ասաց, որ 20 տարուց ավելի է Հայաստանը ձեռք է բերել կառուցողական կողմի , իսկ Ադրբեջանը՝ ձախողող համարում։
«2016թ-ին տեսնելով, որ բանակցություներով ոչ մի բանի չի կարողանում հասնել, իսկ հարցը հնանում է եւ ի վնաս իրրենց է, սկսեցին պատերազմ։ Քառօրյա պատերազմը դա դիվերսիոն հարձակում չէր, մեծածավալ պատերազմ էր, փորձ ՝ տեսնել պատերազմով կարո՞ղ են լուծել հարցը, թե ոչ, եթե հաջողության հասնեին՝ ամբողջ ճակատով ռազմական գործողություններ էին սկսվելու»։
ՀԽ նախագահի խոսքով, մենք ունեցանք կորուստներ, տեսնաք թերություններ, որոնք կան բանակում եւ պատերազմից հետո սկսեցին մաքրվել, բայց Ադրբեջանը տեսավ, որ պատերազմով չի կարող հաղթել եւ դա Հայաստանի եւ Արցախի հաղթանակն է։ «Մի երկու բարձունք կորցրեցինք, որոնք տակտիկական բաներ են։ Դրանից հետո բանակցությունները ավելի բարենպաստ փուլ մտան»,-նշեց ՀԽ նախագահը՝ խոսելով Վիեննայի եւ Պետերբուրգի համաձայնություններից ։
«Դրանից հետո հիմա մեզ մոտ անորոշություններ են, մենք չենք իմանում ինչ բանակցություններ են, որն է տեսլականը, ինչ պետք է լինի։ Կարծում եմ, որ այստեղ քննարկելու հարց կա, բայց ոչ թե պետք է քննարկենք ԼՂ հարցի ներկա փուլը, այլ ճիշտ կլիներ, որ վարչապետը փակ նիստով ներկայացներ իր կարծիքը », -ասաց Վազգեն Մանուկյանը։
Երկրորդ հարցը, նրա խոսքով, Հայաստանի ու Արցախի փոխհարաբերությունների հարցն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ