Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան 11/25/2024   15:14 Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ասլանդուզում 11/25/2024   15:01 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են 11/25/2024   14:57 ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 11/25/2024   14:50 Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024   14:44 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11/25/2024   14:39 Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի 11/25/2024   14:36 Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 11/25/2024   14:30 Դավիթ Խուդաթյան աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից 11/25/2024   14:26 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 11/25/2024   14:14 Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   14:07 Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են 11/25/2024   14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով 11/25/2024   13:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները 11/25/2024   13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները 11/25/2024   13:11 Այսօր կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 6-10 աստիճանով ցրտելու է 11/25/2024   13:02 Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ 11/25/2024   13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   12:45 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 11/25/2024   12:41 Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին 11/25/2024   12:37 Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Սոչիից ժամանած ինքնաթիռում հրդեհի բռնկման դեպքով 11/25/2024   12:32 ՀՀ Կառավարության կողմից Արցախի հողի ու բնակչության դեմ ֆաշիզմի և ատելության տարածման 4-ամյակը 11/25/2024   12:26 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 11/25/2024   12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ 11/25/2024   12:12 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում 11/25/2024   12:10 ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերն ավելանում են, այս տարի արդեն հայտնաբերվել է 462 անձի մոտ 11/25/2024   12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են. բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջը դա լինելու. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   11:55 Կոշտ վայրէջք. «Ազիմուտ»-ի ևս մեկ «Սուպերջեթ» ինքնաթիռ արտակարգ դրության մեջ է հայտնվել 11/25/2024   11:53 Արցախցիներից կառավարությունը խլել է կենսաթոշակային ֆոնդերը. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:46 ՁԻԱՀ․ հիվանդության տարածվածությունը, կանխարգելիչ միջոցառումները՝ ուղիղ 11/25/2024   11:35 Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 11/25/2024   11:30 Վիլնյուսում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ ու բռնկվել. կա զոհ 11/25/2024   11:20 Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդն ապահով է, դրա գոյության հետ կապված որևէ խնդիր չկա. ԿԲ փոխնախագահ 11/25/2024   11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան 11/25/2024   11:16 Ռուբեն Վարդանյանի ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը. «ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում 11/25/2024   11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան 11/25/2024   11:07 Կրակոցներ Երևանում․ ձերբակալվել է անչափահաս 11/25/2024   11:03 Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի. Սերգեյ Կոպիրկին 11/25/2024   11:00 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է 11/25/2024   10:51 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. ՀՀ-ում ՌԴ դեսպան 11/25/2024   10:47 Այս մրցումները պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են. Քոչարյան 11/25/2024   10:38 Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար. Աբրահամյան 11/25/2024   10:33 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել 
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Իշխանության յուրացումը՝ 300-րդ հոդ. 1-ին մասի իմաստով միայն վերաբերում է հարցին՝ արդյո՞ք անձն իրականացնում է լիազորություններ, որոնք նրան չեն պատկանում. Գոռ Հովհաննիսյան 11/07/2019   20:03  |  Վերլուծություններ

«ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդ. 1-ին մասի նորմը նախատեսում է այսպես կոչված վերացական վտանգավորության հանցագործություն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբանական գիտությունների դոկտոր,  Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման ֆակուլտետի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին մասի  (իշխանության յուրացում)  մեկնաբանությանը, որի հիման վրա է զարգանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանն ուղղված գործընթացը։

Մասնագետի խոսքով, նորմի մեկնաբանման համար առանձնահատուկ նշանակություն ունի դրանով պաշտպանվող իրավական բարիքը.  «Այս հանցակազմը պաշտպանում է պետության ու նրա մարմինների հեղինակությունը։ Դրան վտանգ է սպառնում, երբ չլիազորված անձինք իրականացնում են հանրային իրավական գործառույթներ և արտաքինից ստեղծում ի պաշտոնե գործելու պատրանք այնպիսի գործողություններով, որոնք իրականում նրանց չեն թույլատրվել պետական մարմինների վերահսկողության ներքո։ Այս փաստակազմի համար կարևոր է, որ անձն իրականացնի պաշտոնական լիազորություններ, որոնք նրան չեն պատկանում»։

Գոռ Հովհաննիսյանը բացատրում է՝ դա տեղի է ունենում այն դեպքում, երբ անձը  ձևացնում է, թե զբաղեցնում է որևէ պաշտոն, թեև իրականում չի զբաղեցնում, և կատարում գործողություններ, որոնք ներկայացնում են տվյալ պաշտոնով պայմանավորված լիազորությունների իրականացում. « Օրինակ՝ ՔրՕ 300-րդ հոդ. 1-ին մասի հանցակազմն առկա կլինի, երբ մեկը ներկայանա իբրև ՀՀ ԱԺ պատգամավոր, թեև իրականում նա երբեք պատգամավոր չի ընտրվել, ու կատարի գործողություններ իբրև պատգամավոր, ասենք՝ կազմակերպի հանդիպումներ ընտրողների հետ, նրանց խոստումներ տա և  այլն։ Ընդ որում, տվյալ հանցակազմի համար անկարևոր է, որ նույն գործողությունները նա կարող էր անել նաև իբրև մասնավոր անձ։ Բավական է, որ նա ներկայանա իբրև ԱԺ պատգամավոր»։

Նրա խոսքով, հանցակազմը առկա չէ, երբ քաղաքացիների համար ակնհայտ է, որ անձն իր կողմից հայտարարվող պաշտոնի կրողը չէ։  «Օրինակ՝ ինչքան էլ ես հիմա հրապարակավ հայտարարեմ, թե ՍԴ դատավոր եմ, միևնույն է չեմ կատարի իշխանության յուրացում, որովհետև բոլորն էլ գիտեն, որ դա այդպես չէ։ Բայց ես իշխանության յուրացում կատարած կլինեմ, եթե զանգահարեմ մի տեղ ու ներկայանամ իբրև ՍԴ դատավոր ու անեմ կարգադրություններ, որոնք մտնում են ՍԴ դատավորի լիազորությունների մեջ, ու որ իմ զրուցակցի համար ճանաչելի չլինի, որ ինքն իրականում ՍԴ դատավորի հետ չի խոսում։ Վերջին օրինակում պետության ու ՍԴ-ի հեղինակությունն արդեն վերացականորեն վտանգված է, որովհետև արտաքուստ իշխանական լիազորության իրականացման տպավորություն է ստեղծվում։ Հակառակը, իշխանության յուրացում չկա, եթե ես մի սահմանադրաիրավական վեճի լուծման մասին ՍԴ որոշում հիշեցնող գրություն պատրաստեմ ու դրա ներքևում ստորագրեմ «ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հովհաննիսյան»։ Որովհետև կրկին յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ ես ՍԴ նախագահը չեմ»,-մեկնաբանում է Հագենի համալսարանի դոցենտը։

Բացի այդ, Գոռ Հովհաննիսյանի խոսքով,  հանցակազմն առկա չէ, եթե անձն իրականացնում է պաշտոնական լիազորություններ, որոնք նրան փոխանցվել են Սահմանադրությամբ սահմանված կարգով, բայց  նա դրան հասել է  դիտավորյալ խաբեության կամ անգամ պատժելի արարքի, օրինակ՝ խարդախության միջոցով, որովհետև նշված հոդվածի փաստակազմի նորմատիվ նախապայման է իշխանությունը յուրացնելու եղանակը, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով։

«Անկարևոր է անձի արարքի հակաիրավականությունը։ Հենց այդ պատճառով ՀՀ ՔրՕ 300-րդ հոդ. 1-ին մասի իմաստով իշխանության յուրացում առկա չէ, երբ անձը խարդախությամբ ձեռք է բերել մի պաշտոն, բայց այդ պաշտոնին փաստացի նշանակվել է ձևական նախապայմանների պահպանմամբ։ Նա չի կարող հետապնդվել ՀՀ ՔրՕ 300-րդ հոդ. 1-ին մասով, այլ միայն խարդախության համար։ Օրինակ՝ երկքաղաքացիություն ունեցող անձը դիտավորյալ թաքցնում է այդ փաստը և ԱԺ-ի կողմից ընտրվում է ՍԴ դատավորի պաշտոնում։ Կամ անձն ընտրվում է ԱԺ պատգամավոր ընտրակաշառք բաժանելու միջոցով։ Այդ անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել ՀՀ ՔրՕ 300-րդ հոդ. 1-ին մասով, այլ միայն ընտրակաշառք բաժանելու համար։ Եվ նրան պատգամավորական մանդատ հանձնելու մասին որոշումը պիտի վերացվի»։

Ըստ մասնագետի, ավելի պարզ ասած,  անձին պաշտոնի նշանակելու որոշման անվավեր լինելը կամ այդ որոշումը հետագայում վերացնելը  ոչ մի կապ չունեն իշխանությունը յուրացնելու հանցագործության կատարման հետ։ «Անկախ անձին կոնկրետ պաշտոնում նշանակելու որոշման անվավերությունից՝ նա Սահմանադրության ուժով համարվում է այդ անվավեր որոշմամբ իրեն վերապահված պաշտոնական լիազորություններն իրականացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձ, քանի դեռ այդ որոշումը չի վերացվել և դրանով նրան չի արգելվել լիազորությունների հետագա իրականացումը (դրանց իրականացումը շարունակելու դեպքում արդեն առկա կլինի ՔրՕ 300-րդ հոդ. 2-րդ մասի հանցակազմը)։ Որովհետև, կրկնում եմ, կա նրան պաշտոնի նշանակելու որոշում։ Այդպիսի որոշման առկայության պայմաններում չի կարող խոսք լինել որևէ պաշտոն յուրացնելու մասին»։

Այսպիսով, ըստ Գոռ Հովհաննիսյանի, իշխանության յուրացումը ՀՀ ՔրՕ 300-րդ հոդ. 1-ին մասի իմաստով ամենևին չի վերաբերում այն հարցին, թե անձին պաշտոնի նշանակելու որոշումը վավեր է, թե անվավեր, այլ միայն այն հարցին, թե արդյո՞ք անձն իրականացնում է լիազորություններ, որոնք նրան չեն պատկանում, որովհետև դրանք նրան փոխանցելու մասին որևէ պաշտոնական որոշում չկա։

 Հիշեցնենք, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվեց: Ապա` նույն գործի շրջանակում ձերբակալվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Այնուհետեւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը նույն՝ 300-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվեց որպես կասկածյալ, ապա նրան էլ մեղադրանք առաջադրվեց ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) եւ ՀՀ ՔՕ-րդ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:30 25/06/2019  |  ՀարցազրույցՎահե Գրիգորյանի հայտարարությունը ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մասին կոպիտ խախտում է։ Նրա արարքները չպիտի անհետևանք մնան. Գոռ Հովհաննիսյան
12:50 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի թեկնածությունը
10:40 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը (ուղիղ միացում)
15:17 26/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄի քիչ անարդարության զգացման երևույթ կա. Նիկոլայ Բաղդասարյանը՝ Գոռ Հովհաննիսյանի թեկնածության առաջադրման մասին
19:32 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը
14:52 18/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում ու չեմ պատրաստվում զբաղվել. ՍԴ դատավորի թեկնածու
17:00 15/03/2019  |  ՀարցազրույցՀանրային մարդը պետք է ավելի շատ սահմանափակումներ հանդուրժի, քան սովորական քաղաքացիները. Գոռ Հովհաննիսյան
16:09 10/03/2019  |  ՀարցազրույցՀայաստանում դատական ակտերը իրենց հասցեատերերին չեն համոզում. Գոռ Հովհաննիսյան
17:31 03/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով»
19:11 22/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրական դատարանն ինքն էլ չի կատարում իր որոշումը

Արխիվ

[]