ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Վանեցյանը խոսել է իրեն «սեւացնողներից» (տեսանյութ) 11/07/2019 18:17 | ԼՐԱՀՈՍ
«Օրակարգում ունեինք մեկ հարց ՝ Ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը, առաջադրվել է պարոն Խաշմանյանի թեկնածությունը, գործկոմի բոլոր անդամները կողմ են քվերակել եւ այս պահից նա հանդիսանում է հավաքականի գլխավոր մարզիչ»,-լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ազգային հավաքականի մարզչի նշանակման շուրջ ստեղծված աղմուկին։
«Իրականում որեւէ խնդիր չի եղել, երկրաշարժ չի եղել, ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ եւ սեւեռվեց հասարակական ուշադրությունը։ Եղել է իրավական կազուս, ՀՖՖ-ում կնշանակվի ծառայողական քննություն եւ համապատասխան մարդիկ կպատասխանեն այդ հարցին եւ համապատասխան վերաբերմունք կդրսեւորվի նրանց նկատմամբ»,-ասաց Վանեցյանը՝ պարզաբանելով, որ հունիսի 19 –ին տեղի է ունեցել ՀՖՖ ընդհանուր ժողովը, հաստատվել է նոր կանոնադրությունը, որով գլխավոր մարզչի նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին։ Հունիսի 26 - ին որոշումն ընդունվել է ընդհանուր ժողովի կողմից, որից հետո որոշումը պետք է մուտքագրվեր պետռեգիստրում, որպեսզի ստանար պետական գրանցում։
«Ինչ- ինչ պատճառներով մուտքագրվել է հոկտեմբերի 25 –ին եւ 10 աշխատանքային օր է պահանջվում, որ ԱՆ պետռեգիստրում այն գրանցվի։ ֆորմալ առումով ժամկետը լրանում է վաղը»։ ՀՖՖ աշխատակազմը չի տեղեկացրել իրեն այդ մասին եւ փաստորեն, եղել է տեխնիկական հարց, պարզապես համապատասխան աշխատակիցը փորձել է ավելորդ խոսակցությունից խուսափել։
«Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստ է ընթանում, որի քննարկման թեման ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցն է։ Նոյեմբերի 6-ի ՀՖՖ-ն հայտնեց Աբրահամ Խաշմանյանին Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվելու մասին, որից հետո երեկվանից իշխանության ներկայացուցիչները ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին մեղադրում են, որ առանց իրավասություն ունենալու ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել: ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքում գրեց, թե գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը բացառապես գործկոմինն է, ապա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում հայտարարեց. «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է եւ պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»: Ըստ նրա, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի եւ առոչինչ է»։ Արսեն Թորոսյանն, ի դեպ, ՀՖՖ գործկոմի նիստին չի մասնակցել։
Հարցին, թե քաղաքական դրդապատճառներ տեսնում է՞՝ Վանեցյանը պատասխանեց.«Քաղաքական դրդապատճառ չեմ տեսնում , տեսնում եմ հետաքրքրություն ինչ-որ թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելու»։ Թե ինչու է աղմուկն իր անձի շուրջ Վանեցյանն արձագանքեց՝ ես այդ հարցին չպատասխանի, ինքներդ պատասխանեք։
Արթուր Վանեցյանը շեշտեց՝ որեւէ ոտնձգություն հայկական ֆուտբոլի նկատմամբ անթույլատրելի է. «Եկեք բոլորս միավորվենք եւ փորձենք ունենալ լավ ֆուտբոլ»։
ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո, Վանեցյանի խոսքով, ինքը աշխատում է հանրային հայտարարություններ չանել, մասնակցություն չունենալ որեւէ իրադարձության, բայց իր ցանկացած գործողությունը՝ երկրից բացակայելուց մինչեւ սրճարան գնալը դառնում է քննարկման առարկա։ « Էդ էլ հերիք չի, իմ հրաժարականից հետո որոշ լրատվամիջոցներ գրեթե ամենօրյա ռեժիմով կեղծ լուրեր են տարածում իմ մասին։ Այդ լուրերից որեւէ մեկը չի հաստատվել, ես, իհարկե, կարող եմ հանդես գալ հերքումներով, բայց չեմ ուզում հանդես գալ հերքումներով կամ ներկայացնել դատական հայցերով, որպեսզի հանգստանան ու շարժվեն առաջ։ Բոլոր տեղեկությունները, որ տարածում են իմ մասին եւ փորձում են սեւացնել ինձ, իրականության հետ որեւէ կապ չունեն»,-եզրափակեց Վանեցյանը՝ հորդորելով լրագրողներին հավատալ հայկական ֆուտբոլի լավ ապագային։
Հիշեցնենք, իշխանություններ-Վանեցյան հարաբերություններում բեկում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացրեց՝ սուր քննադատության ենթարկելով վարչապետ Փաշինյանին եւ նրան «կան առ»-ի սթափեցնող կոչ անելով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից