ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ն պարտավոր է դիմել ՍԴ` Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու դիմումով. Գոռ Հովհաննիսյան 11/07/2019 11:37 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան՝ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու դիմումով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման ֆակուլտետի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի անգործությանը։
Մեր հարցին, արդյո՞ք խնդրահարույց չէ, որ ՍԴ դատավորը չի մասնակցում Բարձր դատարանի աշխատանքներին եւ ըստ էության, փաստացի, չի իրականացնում ի պաշտոնե իրեն վերապահված իրավունքները, բայց օգտվում է այն բոլոր սոցիալական երաշխիքներից, որից օգտվում են ՍԴ մյուս դատավորները, որոնք իրականացնում են ի պաշտոնե իրենց վերապահված լիազորությունները, Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ թե խնդրահարույց է, այլ, հակառակը, ամեն բան շատ պարզ է։ ՀՀ ՍԴՕ 12-րդ հոդ․ 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը։ Եվ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում կատարելը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է։ Քանի որ Վահե Գրիգորյանն ինքը հրապարակավ հայտարարել է, որ չի մասնակցում դատարանի նիստերին, ուստի Ազգային ժողովը պարտավոր է ՀՀ Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 1-ին կետի, 168-րդ հոդ․ 10-րդ կետի և 164-րդ հոդ․ 9-րդ մասի հիման վրա դիմել Սահմանադրական դատարան նրա լիազորությունները դադարեցնելու դիմումով»։
Մասնագետը շեշտեց՝ գործող Սահմանադրության ու օրենքների կիրառումը պետական մարմինների պարտականությունն է, այլ ոչ թե իրավունքը։ «Պետական մարմինները չունեն սուբյեկտիվ իրավունքներ այն իմաստով, ինչ ունեն մասնավոր անձինք, այսինքն՝ որևէ բան անելու կամ չանելու լիակատար ազատություն։ Ակնհայտ էական կարգապահական խախտման առկայության պարագայում Ազգային ժողովը չի կարող որոշել, որ միևնույնն է, չի դիմում Սահմանադրական դատարան խախտում թույլ տված դատավորի լիազորությունները դադարեցնելու դիմումով։ Այդ դիմումը ներկայացնելը Ազգային ժողովի պարտականությունն է»։
Գոռ Հովհաննիսյանի խոսքով, Վահե Գրիգորյանի այն պատճառաբանությունը, թե իբր Սահմանադրական դատարանի իրավազոր նիստ չի գումարվել, դրա համար էլ ինքը չի մասնակցել դրանց, գոնե իր համար ոչ թե վիճելի փաստարկ է, այլ այն ընդհանրապես քննարկման արժանի փաստարկ չէ։
«Այդ փաստարկը նրա բացակայությունները չի դարձնում հարգելի ՀՀ ՍԴՕ 12-րդ հոդ․ 2-րդ մասի 5-րդ կետի իմաստով։ Պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավոր ցանկացած պահի կարողանար իր համար անցանկալի նիստերին չմասնակցել՝ պատճառաբանելով, որ այդ նիստերն իր կարծիքով իրավազոր չէին։ Բնականաբար, միշտ էլ կարելի է ինչ-որ փաստարկ ներկայացնել սեփական դիրքորոշումը հիմնավորելու համար։ Եվ եթե յուրաքանչյուր դատավորի փաստարկը հալած յուղի տեղ ընդունվի, ապա մենք գործունակ Սահմանադրական դատարան չենք ունենա»։
Բացի այս, մասնագետի խոսքով, ՀՀ ՍԴՕ 14-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնները, որոնց խախտումը դատավորին Սահմանադրական դատարանի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է։ « Ըստ նշված նորմի՝ բոլոր հանգամանքներում Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց (1-ին մասի 1-ին կետ), զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց (1-ին մասի 5-րդ կետ), զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է դնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը (1-ին մասի 7-րդ կետ)։
Երբ Սահմանադրական դատարանի դատավորը հրապարակավ հայտարարում է, թե ՀՀ-ում չկա Սահմանադրական դատարան, սակայն որի դատավոր է ինքն իրեն կոչում, ստանում է դատավորի աշխատավարձ, օգտվում դատավորի բոլոր արտոնություններից, բայց չի կատարում դատավորի իր պարտականությունները, ապա նրա այդ վարքը դատավորի վարքագծի կանոնների խախտում է և առաջացնում է կարգապահական պատասխանատվություն։
Եվ ինչպես որ Ազգային ժողովի մասին ասացի, Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում ներկայացնելը, որի համար իրավասու են Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավորներ (ՀՀ ՍԴՕ 82-րդ հոդ․ 1-ին մաս), ոչ թե իրավունք է, այլ պարտականություն։ Սահմանադրական դատարանի մյուս դատավորները պարտավոր են կարգապահական վարույթ հարուցել դատավորի վարքագծի կանոնները խախտող յուրաքանչյուր դատավորի նկատմամբ»,-եզրափակեց Գոռ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, մամուլը բազմիցս է գրել, որ Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքը բոյկոտում է, թեեւ նա աշխատասենյակ է զբաղեցնում, ունի աշխատակազմ, աշխատավարձ եւ պարգեւավճար է ստանում, սակայն չի մասնակցում ՍԴ նիստերին, աշխատակարգային որոշումների քննարկմանը, ինչպես նաեւ չի զբաղվում իրեն մակագրված գործերով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ