ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության յուրացումը՝ 300-րդ հոդ. 1-ին մասի իմաստով միայն վերաբերում է հարցին՝ արդյո՞ք անձն իրականացնում է լիազորություններ, որոնք նրան չեն պատկանում. Գոռ Հովհաննիսյան 11/07/2019 20:03 | Վերլուծություններ
«ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդ. 1-ին մասի նորմը նախատեսում է այսպես կոչված վերացական վտանգավորության հանցագործություն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման ֆակուլտետի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին մասի (իշխանության յուրացում) մեկնաբանությանը, որի հիման վրա է զարգանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանն ուղղված գործընթացը։
Մասնագետի խոսքով, նորմի մեկնաբանման համար առանձնահատուկ նշանակություն ունի դրանով պաշտպանվող իրավական բարիքը. «Այս հանցակազմը պաշտպանում է պետության ու նրա մարմինների հեղինակությունը։ Դրան վտանգ է սպառնում, երբ չլիազորված անձինք իրականացնում են հանրային իրավական գործառույթներ և արտաքինից ստեղծում ի պաշտոնե գործելու պատրանք այնպիսի գործողություններով, որոնք իրականում նրանց չեն թույլատրվել պետական մարմինների վերահսկողության ներքո։ Այս փաստակազմի համար կարևոր է, որ անձն իրականացնի պաշտոնական լիազորություններ, որոնք նրան չեն պատկանում»։
Գոռ Հովհաննիսյանը բացատրում է՝ դա տեղի է ունենում այն դեպքում, երբ անձը ձևացնում է, թե զբաղեցնում է որևէ պաշտոն, թեև իրականում չի զբաղեցնում, և կատարում գործողություններ, որոնք ներկայացնում են տվյալ պաշտոնով պայմանավորված լիազորությունների իրականացում. « Օրինակ՝ ՔրՕ 300-րդ հոդ. 1-ին մասի հանցակազմն առկա կլինի, երբ մեկը ներկայանա իբրև ՀՀ ԱԺ պատգամավոր, թեև իրականում նա երբեք պատգամավոր չի ընտրվել, ու կատարի գործողություններ իբրև պատգամավոր, ասենք՝ կազմակերպի հանդիպումներ ընտրողների հետ, նրանց խոստումներ տա և այլն։ Ընդ որում, տվյալ հանցակազմի համար անկարևոր է, որ նույն գործողությունները նա կարող էր անել նաև իբրև մասնավոր անձ։ Բավական է, որ նա ներկայանա իբրև ԱԺ պատգամավոր»։
Նրա խոսքով, հանցակազմը առկա չէ, երբ քաղաքացիների համար ակնհայտ է, որ անձն իր կողմից հայտարարվող պաշտոնի կրողը չէ։ «Օրինակ՝ ինչքան էլ ես հիմա հրապարակավ հայտարարեմ, թե ՍԴ դատավոր եմ, միևնույն է չեմ կատարի իշխանության յուրացում, որովհետև բոլորն էլ գիտեն, որ դա այդպես չէ։ Բայց ես իշխանության յուրացում կատարած կլինեմ, եթե զանգահարեմ մի տեղ ու ներկայանամ իբրև ՍԴ դատավոր ու անեմ կարգադրություններ, որոնք մտնում են ՍԴ դատավորի լիազորությունների մեջ, ու որ իմ զրուցակցի համար ճանաչելի չլինի, որ ինքն իրականում ՍԴ դատավորի հետ չի խոսում։ Վերջին օրինակում պետության ու ՍԴ-ի հեղինակությունն արդեն վերացականորեն վտանգված է, որովհետև արտաքուստ իշխանական լիազորության իրականացման տպավորություն է ստեղծվում։ Հակառակը, իշխանության յուրացում չկա, եթե ես մի սահմանադրաիրավական վեճի լուծման մասին ՍԴ որոշում հիշեցնող գրություն պատրաստեմ ու դրա ներքևում ստորագրեմ «ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հովհաննիսյան»։ Որովհետև կրկին յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ ես ՍԴ նախագահը չեմ»,-մեկնաբանում է Հագենի համալսարանի դոցենտը։
Բացի այդ, Գոռ Հովհաննիսյանի խոսքով, հանցակազմն առկա չէ, եթե անձն իրականացնում է պաշտոնական լիազորություններ, որոնք նրան փոխանցվել են Սահմանադրությամբ սահմանված կարգով, բայց նա դրան հասել է դիտավորյալ խաբեության կամ անգամ պատժելի արարքի, օրինակ՝ խարդախության միջոցով, որովհետև նշված հոդվածի փաստակազմի նորմատիվ նախապայման է իշխանությունը յուրացնելու եղանակը, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով։
«Անկարևոր է անձի արարքի հակաիրավականությունը։ Հենց այդ պատճառով ՀՀ ՔրՕ 300-րդ հոդ. 1-ին մասի իմաստով իշխանության յուրացում առկա չէ, երբ անձը խարդախությամբ ձեռք է բերել մի պաշտոն, բայց այդ պաշտոնին փաստացի նշանակվել է ձևական նախապայմանների պահպանմամբ։ Նա չի կարող հետապնդվել ՀՀ ՔրՕ 300-րդ հոդ. 1-ին մասով, այլ միայն խարդախության համար։ Օրինակ՝ երկքաղաքացիություն ունեցող անձը դիտավորյալ թաքցնում է այդ փաստը և ԱԺ-ի կողմից ընտրվում է ՍԴ դատավորի պաշտոնում։ Կամ անձն ընտրվում է ԱԺ պատգամավոր ընտրակաշառք բաժանելու միջոցով։ Այդ անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել ՀՀ ՔրՕ 300-րդ հոդ. 1-ին մասով, այլ միայն ընտրակաշառք բաժանելու համար։ Եվ նրան պատգամավորական մանդատ հանձնելու մասին որոշումը պիտի վերացվի»։
Ըստ մասնագետի, ավելի պարզ ասած, անձին պաշտոնի նշանակելու որոշման անվավեր լինելը կամ այդ որոշումը հետագայում վերացնելը ոչ մի կապ չունեն իշխանությունը յուրացնելու հանցագործության կատարման հետ։ «Անկախ անձին կոնկրետ պաշտոնում նշանակելու որոշման անվավերությունից՝ նա Սահմանադրության ուժով համարվում է այդ անվավեր որոշմամբ իրեն վերապահված պաշտոնական լիազորություններն իրականացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձ, քանի դեռ այդ որոշումը չի վերացվել և դրանով նրան չի արգելվել լիազորությունների հետագա իրականացումը (դրանց իրականացումը շարունակելու դեպքում արդեն առկա կլինի ՔրՕ 300-րդ հոդ. 2-րդ մասի հանցակազմը)։ Որովհետև, կրկնում եմ, կա նրան պաշտոնի նշանակելու որոշում։ Այդպիսի որոշման առկայության պայմաններում չի կարող խոսք լինել որևէ պաշտոն յուրացնելու մասին»։
Այսպիսով, ըստ Գոռ Հովհաննիսյանի, իշխանության յուրացումը ՀՀ ՔրՕ 300-րդ հոդ. 1-ին մասի իմաստով ամենևին չի վերաբերում այն հարցին, թե անձին պաշտոնի նշանակելու որոշումը վավեր է, թե անվավեր, այլ միայն այն հարցին, թե արդյո՞ք անձն իրականացնում է լիազորություններ, որոնք նրան չեն պատկանում, որովհետև դրանք նրան փոխանցելու մասին որևէ պաշտոնական որոշում չկա։
Հիշեցնենք, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվեց: Ապա` նույն գործի շրջանակում ձերբակալվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Այնուհետեւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը նույն՝ 300-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվեց որպես կասկածյալ, ապա նրան էլ մեղադրանք առաջադրվեց ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) եւ ՀՀ ՔՕ-րդ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը