ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեգրադացիան չունի հատակ, կարմիր գիծ, որտեղ այն կանգ է առնում 11/06/2019 13:35 | Վերլուծություններ
Հայաստանում հստակ ձևավորվել է նոր սուր մարտահրավեր՝ ընդհանուր դեգրադացիան։ Պետական, հանրային, հասարակական դեգրադացիան։
Հանրային դիսկուրսի որակը, հանրային դեմքերի որակը, իշխանության պատկերացումները պետության մասին, ոչ իշխանական ուժերի անկարողությունը, քաղաքացիական հասարակության կազմաքանդումը և այլն, և այլն, ամեն օր փաստում են նոր մարտահրավերի՝ ընդհանուր դեգրադացիայի մասին։
Առաջարկում եմ՝ պարբերաբար հայաստանյան պրոցեսներին նայել այլ պետությունների հատուկ ծառայությունների աչքերով։ Նրանց զեկույցները երևի կրում են «ինչպես պայթեցնել պետությունը ներսից» վերնագիրը։
Վերջին օրերի հանրային քննարկման թեմաները միայն հերիք են երկրի մասին ընդհանուր փաստարկված պատկերացում կազմելու համար։ «Նոր տուն» սերիալը, անհասկանալի պերֆորմանսի կողմ և դեմ կռիվը, «սատանայապաշտության» և «ազգային հոգևոր» բարիկադավորումը, մատնագրերի ժանրի ծաղկումը, իրավապահ համակարգի դեպի 1937 թվայնացումը՝ ի փառս նոր հայրենյաց, բավարար են դրսի հայացքի համար՝ չկայացած պետության բնորոշում ստանալու համար։ Սա՝ 21-րդ դարում։
Ներսի հայացքի համար ամենաողբերգական փաստն այն է, որ հասարակության առաջադեմ շերտը որևէ տեղ չկա, հետևում է ամենին իր նոր անդերգրաունդից։ Սա սերիալ է, դիսկուրս է՝ տարբեր հետադիմական հոսանքների մասնակցությամբ։ Երկրի պրոգրեսիվ շերտը խաղից դուրս է, որովհետև նրան քրոմոսամային մակարդակով օտար է թե՛ «Նոր տան» արժեհամակարգը, թե՛ անորակ պերֆորմանսը, թե նրանց հակառակ՝ հակասատանայական ալիքը։
Մի պահից հանրային դիսկուրսին միացան երկրի մտավորականության տարբեր ներկայացուցիչներ՝ իրենց խոսքի որակով կարծես վերահաստատելու, որ, հազվագյուտ բացառություններով, իրենց մտածողությամբ պարզապես ի վիճակի չեն ժամանակակից աշխարհում մրցունակ արժեքներ ստեղծելու։ Նրանցը Պեպոյի բեմադրությունն է ու պետպատվերի լացը։ Այստեղ 21-րդ դարի մասին խոսք չկա, այստեղ 20-րդ դարի մասին էլ խոսք չկա։ Եվ ընդհանրապես՝ նրանց որևէ դարում տեղավորելու դեպքում վիրավորած կլինենք այդ դարերում ստեղծագործած շատ ու շատ դեմքերի։ Այն որակը, մտածողության «լեվըլը», որ այսօր ցույց է տալիս հայ վաստակավորը, ժողովրդականը, պետություն չունեցող ժողովրդի գուսանի որակ է։ Ընդհանուր դեգրադացիան թշնամու սմեռչից ու «Պոլոնեզից» վտանգավոր է։
Հանրային կյանք է պետք է վերադարձնել հասարակության պրոգրեսիվ հատվածին, պետք է ձևը գտնել՝ նրան շոկից հանելու, նրա համար գործելու դաշտ բացելու համար։ Այսօր առաջադիմական շերտը որևէ ակտիվ կողմում չկա. այն, ինչը կատարվում է այսօր Հայաստանում, նրա համար օտար է։ Բայց միայն այդ՝ ազգային, առաջադիմական շերտի դոմինանտության դեպքում է հնարավոր իրավիճակ փոխել։ Միայն այդ դեպքում է հնարավոր մյուսներին կրթել, զսպել, զարգացնել, ուղղել...
Մոլեգնող դեգրադացիան ունի ահռելի ուժ, չկանգնեցնելու դեպքում այն սրբելու է ամեն առաջադիմականը, հնարավոր զարգացման, երկրի մոդեռնիզացիայի ծիլերը։
Դժվար ընկալելի ձայներով պերֆորմանսը դարձել է այսօրվա Հայաստանի մշակութային արժեքը, 21-դարի մեր հայտը, իսկ զելյոնկա պզզացնող երիտասարդը՝ քաղաքացիական հասարակության սիմվոլ։ Ինչու՞։ Որովհետև արժեք ստեղծելու ունակ շրջանակները չունեն ռեսուրսներ. երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում։ Մշակութային հեղափոխությունը ենթադրում էր առաջին հերթին ռեսուրսների հնարավորության բազմազանացում. դա կբերեր ստեղծվող գործերի արժեքային բազմազանության, դրանց որակի աճին։ Իսկ ինչու՞ է զելյոնկայով երիտասարդը դառնում քաղհասարակության սիմվոլ. որովետև ուսյալ կրթյալ քաղհասարակությունը 1.5 տարի է՝ աչք է փակում բոլոր անօրինականությունների վրա, Նոր Հայաստանի պայմաններում չի արել իր գործը ու իր տեղը զիջել է ռադիկալներին։ Թող ոչ ոքի չթվա, թե դեգրադացիան ունի հատակ, կարմիր գիծ, որտեղ այն կանգ է առնում։ Չկա նման բան։ Դա անվերջ է, դրա խորքայնությունը և դրսևորումները անվերջ են։
Այսօրվա վիճակի հիմքում մեծ դեր է խաղացել լռելը։ Շատ երկար ժամանակ և շատ անթույլատրելի դեպքերի ու զարգացումների ժամանակ խմբակային և անհատական լռությունը բերել է այս օրվան։ Լուծումներ են պետք։ Առանց լռելու։ Առաջադիմական հայացքների կոնսոլիդացիա է պետք։ Առաջադիմական արժեքների, բարքերի բարձրաձայնություն է պետք։
Սոլիդ իշխանության գաղափարը Հայաստանում այլընտրանք չունի։ Սա պետությունը փրկելու միակ տարբերակն է. սա երկրին հանդարտություն բերելու, պատերազմից խուսափելու և երկիրը ներսից պայթեցնելու պրոցեսը կանգնեցնելու միակ լուծումն է։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից