ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական սահմանների վրա կրակելու և զենքի մատակարարման հարցին Հայաստանը չի անդրադառնում, քանի որ այս պահին դրա կարիքը չունի. Անդրանիկ Քոչարյան 11/05/2019 15:41 | ԼՐԱՀՈՍ
«Հայկական սահմանների վրա կրակելու և զենքի մատակարարման հարցին Հայաստանը չի անդրադառնում, քանի որ այս պահին դրա կարիքը չունի, եթե պետք լինի Հայաստանը և՛ կխոսի, և՛ հարցեր կբարձրացնի, և՛ հարցերի լուծմանը կհասնի»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ավելացնելով. «Չմոռանանք, որ տարիներ առաջ, երբ մեր սահմանին լարվածություն կար, Բորդյուժան հայտարարությամբ հանդես եկավ և ՀԱՊԿ-ը պատրաստ էր որոշակի ձևով արձագանքել, եթե դա վերաբերում է Հայաստանի սահմանների պաշտպանությունը»։
Նա նշեց, որ Հայաստանն առաջին հերթին պետք է վստահ լինի իր վրա և այսօրվա զինված ուժերի վիճակը թելադրում է, որ կարող է առաջնահերթ հենվել իր զինված ուժերի կարողությունների վրա։
Հարցին, այսինքն՝ կարծում եք լարվածությունն այն աստիճանի չէ, որ դրան միջամտի ՀԱՊԿ-ը, Քոչարյանը պատասխանեց. «Իսկ դուք չե՞ք տեսնում, որ լարվածությունն, այնուամենայնիվ, այդ աստիճանի չէ։ Այս տարի մեր սահմաններում կրակոցներն ավելի քիչ են, քան տարիներին, դրա բացատրությունը տարբեր ձևաչափերով, տարբեր հարթակներում կարելի է գտնել, բայց փաստը մնում է փաստ»։
Նա հայտնեց, որ համաժողովում չի բարձրացվել ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը. «Ասեմ, որ կոորդինացիոն խորհրդի նիստին, որին ես էի մասնակցում կրկին նման հարց չի բարձրացվել, որովհետև այդ հարցը այս հարցում չէ որ պետք է բարձրացվի ու քննարկվի։ Բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, անպայման, կբարձրացվի»։
Իսկ թե որն է նրա անձնական տեսակետն այն հարցի հարցին, որ մեր զինվորները մահանում են մեր դաշնակցի վաճառած զենքից՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ դա վատ բան է, սակայն պետք չէ մոռանալ, որ նմանատիպ սպառազինությամբ նաև հայկական զինված ուժերն են հագեցած և խնդիրը խաղաղության հասնելն է։
«Զենքի հավասարակշռության խնդիրը մշտական օրակարգային խնդիր է և հակառակորդը պետք է չունենա որոշակի առավելություններ զինատեսակի առումով, հիմա դա ինչպես պետք է լուծվի, շատ է քննարկվում, որ նրանց բյուջեում հատկացումներն ավելի շատ են, մերն ավելի քիչ են, բայց դուք մոռանում եք, որ Ադրբեջանի բյուջեի հատկացումներն իրենք զինված ուժերի կառուցվածքն այլ է, քան մերը։ Նրանք պահում են կովկասյան նավատորմ, որը բացարձակ չի մտնում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության մեջ..»,-ասաց հանձնաժողովի նախագահը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից