ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման հարցը բարձրաձայնվում է, սակայն խնդիրը մինչ օրս չի լուծվում. Սիմոնյան 11/05/2019 14:56 | ԼՐԱՀՈՍ
«Այսօրվա նիստերի ընթացքում ենթադրում եմ սահմանի կրակոցների մասին քննարկում կլինի, բայց մի քիչ զարմանալի է, որ դրա մասին անընդհատ պետք է ասենք և նշենք, որ ինչ-որ կողմից, ինչ-որ ձևով արձագանք լինի մի կառույցում, որը հենց միտված է կանխել այդ կրակոցները և՛ ապագայում, և՛ ներկայում»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՀԱՊԿ-ին կրակոցների հետ կապված՝ Սիմոնյանը պատասխանեց. «Ես չեմ դիմել, պետությունը դիմել է թե ոչ՝ չգիտեմ, նման տեղեկություն չունեմ, գուցե դիմել է»։
Նա նշեց, որ կրակոցների թեման մշտապես կարևոր է և դրա հետ կապված խոսակցություններ միշտ էլ եղել են։
«Նիստն ունենում է իր օրակարգը, իսկ օրակարգից դուրս հարց բարձրացնելը ենթադրում եմ արդեն ճիշտ չի լինի, կբարձրացնենք այն ժամանակ, երբ կլինի օրակարգում։ Երբ համապատասխան գերատեսչությունները կորոշեն, որ այդ հարցը մտցվի օրակարգ, ես մեծ հաճույքով այն կբարձրաձայնեմ, եթե ինձ վերագրված լինի և կպաշտպանեմ մեր դիրքորոշումը»,-ասաց ԱԺ փոխնախագահը։
Սիմոնյանի խոսքով, թե՛ Զատուլինի հետ և թե՛ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առաջին հանդիպման ժամանակ բարձրացվել է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման հարցը։
«Խնդիրը մինչ օրս չի լուծվում։ Նույնիսկ վարչապետի կողմից է այդ հարցը բարձրացվել, եթե չեմ սխալվում, հրապարակային, իսկ ինչ վերաբերում է իրենց արձագանքին, այն մնում է նույնը»,-ասաց Սիմոնյանը։
Իսկ նման դեպքում ինչպես է հարցի լուծումը պատկերացնում՝ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա։ Մենք պետք է հասկանանք, որ սա ուղղակի անընդունելի է ՀՀ-ի համար և եկեք պատկերացնենք, եթե նման մի բան լիներ հակառակ պարագայում։ Ենթադրենք՝ Հայաստանը զենք վաճառեր որևէ երկրի, որը խնդիրներ ունի, ասենք ,Ռուսաստանի կամ ՀԱՊԿ անդամ այլ երկրի հետ, պատկերացնու՞մ եք՝ ինչ աղմուկ կբարձրանար։ Հիմա արձանագրելով, որ այդ խնդիրը կա և այն մեզ անհանգստացնում է, փորձում ենք լուծումներ գտնել և ոչ թե լոզունգներով հանդես գալ»։
Սիմոնյանն ասաց, որ իրենց հարցին ի պատասխան ասվում է, որ Հայաստանին նույնպես զենք են տրամադրում և դա անում են շատ ավելի նպաստավոր ու լավ պայմաններով։
«Ռուսական կողմն ասում է, որ եթե մենք չվաճառենք ուրիշ մեկը կվաճառի, բայց ներեցեք, ինձ համար դա կոնկրետ հարցի պատասխան չէ»,-նշեց ԱԺ
փոխնախագահը։
Հեղինակ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից