ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը, Արցախը, իրականությունն ու դավադիր շահարկումները.. Բա ու՞ր մնաց Ալիևն այս շղթայում. Նաիրա Կարապետյան 11/04/2019 17:23 | Մեկնաբանություն
Ցավում եմ, որ թիվ մեկ պաշտոնյան չի հետևել կամ նրան չեն զեկուցել հարևան պետության կոնկրետ դիրքորոշում և կոնկրետ լուծման տարբերակ բարձրաձայնող ղեկավարի՝ Ալիևի հայտարարությունների բովանդակությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ-ի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Վարչապետը, Արցախը, իրականությունն ու դավադիր շահարկումները.. Բա ու՞ր մնաց Ալիևն այս շղթայում։
Վարչապետի պարզաբանող եթերն էլ ավելի խորացրեց կասկածներն ու մտահոգություններն առ այն, որ #երկիր_ՀայկականԺամանակ իրականությունը, ցավոք, առաջին հերթին վնասում է Արցախյան հիմնախնդրի խաղաղ և հայանպաստ լուծմանը։ Ի հեճուկս շատ ցցուն վտանգների՝ արտաքին իրական թշնամու կողմից, վարչապետը կես ժամից ավել ժամանակ ծախսեց՝ պոպուլիզմի վատագույն ժանրի ներքո, հրամցնելու, թե Արցախյան հիմնահարցում կա դինամիկա։
Ցավում եմ, որ թիվ մեկ պաշտոնյան չի հետևել կամ նրան չեն զեկուցել հարևան պետության կոնկրետ դիրքորոշում և կոնկրետ լուծման տարբերակ բարձրաձայնող ղեկավարի՝ Ալիևի հայտարարությունների բովանդակությունը։
Ցավում եմ, որ նա այդպես էլ չտեսավ այդքան քննարկված՝ ԱԳ նախարարի հարցազրույցի բացահայտ ուղղվածությունը լրագրողի կողմից և չընկալեց այդ ամենի քողարկված սիգնալները, որոնք լրջանալու ուղենիշ
պիտի լինեին։
Ցավում եմ, որ նա չի հրաժարվում իր ուտոպիստական թեզից՝ թե «լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար» այնգամ այն դեպքում, երբ Ալիևը հայտարարում է, որ հարցի լուժումն ընդունելի է միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Ցավում եմ, որ գեներալ Հայրապետովի ներկայությունն է մատուցվում իբրև զսպող հանգամանք դավաճանության չգնալու համար։ Հիմա Հայրապետովն այլևս պաշտանանկ է, և՞...
Ցավում եմ, որ որևէ միջամտություն չգործելով, երբ Արցախի նախագահին անվանում են մարզպետ կամ երբ սպառնում են «քարով գլուխը ցխել», հայտարարվում է, որ Արցախի հետ հարաբերությունները լավ են։
Ցավում եմ, երբ բանակցությունների սեղան Արցախի վերադարձը առաջնահերթություն հռչակած և դրանից հետո Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» բացականչած անձը հիմա էլ հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի մոտեցումները լուծման հարցում նույնական են։ Բնական է, չէ՞, որ այս արտահայտությունից հետո միջազգային հանրության համար էլ ավելի է անհասկանալի լինելու Արցախի վերադարձը բանակցությունների սեղան։
Ցավում եմ, որ որևէ բառ չի ասվում Արցախի վերաբերյալ այս իշխանությունների ռազմավարություն մասին։
Ցավում եմ, որ տևական ժամանակ է, ինչ միջազգային հարթակներում չի հնչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
Ցավում եմ, որ արդեն ԱԳ նախարարն է ակնարկում, որ հարցի լուծման մեջ հայկական կողմի վրա կա որոշակի ճնշում։
Ցավում եմ, որ վարչապետը շարունակում է Արցախյան հարցում ինչ-որ վտանգներ փնտրել միայն ներսում և չտեսնել բացահայտ վտանգը դրսում։
Եվ, իհարկե, ցավում եմ, որ վարչապետը այս ամենը համարում է «դրական դինամիկա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը