ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որքան քննարկումը հեռանում է մշակութային պրոբլեմից, այնքան ավելի շատ է թշնամանք առաջացնում. Ռուբեն Բաբայան (տեսանյութ) 11/04/2019 14:16 | ԼՐԱՀՈՍ
Ցավում եմ, որ այդ երևույթի քննարկումները գեղագիտական դաշտից տեղափոխվել են լրիվ մեկ ուրիշ վայր, որը բացարձակապես որևէ կապ չունի ո՛չ մշակույթի, ո՛չ էլ առավել ևս նրա հետ, ինչ ցուցադրվեց։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով շաբաթ օրը Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը:
Ռուբեն Բաբայանն անձամբ ներկայացումը չի տեսել, սակայն կարծում էայն ոչ այնքան ներկայացում էր, որքան պերֆեկցիոնիստի որոշակի ակցիա, որը շատ տարածված է խոշոր քաղաքներում, երբ փորձում են համապատասխան միջավայրում իրականացնել որոշակի պլաստիկ, դրամատիկ երաժշտական ակցիա՝ ներգրավելով նաև անցորդներին։
«Որքան քննարկումը հեռանում է մշակութային, գեղագիտության պրոբլեմից, այնքան ավելի շատ է խճճվում, այնքան ավելի շատ է թշնամանք առաջացնում։ Որքանով ինքս եմ դատել և զրուցել մարդկանց հետ, որոնց կարծիքը ես հարգում եմ, այն որպես մշակութային ակցիա կարգին հում էր և կարգին սիրողական։ Սակայն դա ոչինչ չի նշանակում, որովհետև եթե մենք այդ տեսակետից սկսենք դատել այն, ինչ կատարվում է Հայաստանում, ուրեմն մեր մշակութային ստեղծագործությունների մոտ 90 տոկոսը պետք է դատապարտենք»,-ասաց Ռուբեն Բաբայանը՝ ընդգծելով, որ մշակութային երևույթը պետք է քննարկել միայն և միայն մշակությի գործին տեղյակ մարդիկ։ Ռուբեն Բաբայանը պնդում է՝ պետք չէ վիրավորել մարդկանց, պետք չէ խոսել բարոյականությունից և օգտագործել անբարոյական մեթոդներ. «Վերջիվերջո մեր առջև փոքր աղջիկներ էին։ Չի կարելի խոսել հայ ընտանիքից, հայ ավանդական մոտեցումներից և վիրավորել կնոջը, աղջկան, հազարումի անուն կպցնել։ Չի կարելի խոսել քրիստոնեությունից և լինել ագրեսիվ։ Այդպիսին քրիստոնեությունը եղել է միջնադարում։ Չեմ կարծում, որ ուզում ենք վերադառնալ միջնադար»,-նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը։
Նրա համոզմամբ ներկայացման մասնակիցներն ավելի շատ բան կշահեին, եթե լիներ հանգիստ, մասնագիտական քննարկում. «Այնտեղ մասնագիտական տեսակետից հաստատ կային մեծ բացեր, կային նաև ինչ-որ ձեռքբերումներ և ինչ-որ գաղափար։ Պետք էր փորձել խոսել, թե այդ գաղափարներն ինչքանով են իրականացվել, ինչքանով են դրանք հետաքրքիր այսօրվա մարդուն, այսօրվա ժամանակներին։ Մենք դրա վրա խաչ քաշեցինք։ Խոսակցությունը տեղափոխեցինք ուրիշ դաշտ։ Սա շատ վատ է»,-հավելեց Ռուբեն Բաբայանը։
Վերջինս նկատեց, որ մարդիկ ուզում են ապրել ազատ և հանգիստ։ Նրանք կարիք չունեն ամեն րոպե կռվի մեջ մտնելու և հաստատելու իրենց այդ իրավունքը. «Նրանք կտեղափոխվեն այնտեղ, որտեղ հանգիստ կարելի է ապրել, զբաղվել սիրած գործով։ Հանգիստ կարելի է հաճախել այնտեղ, որտեղ ուզում ես, այցելել թանգարաններ, պատկերասրահներ՝ առանց վախենալու, որ քեզ կմեղադրեն սատանիզմը խրախուսելու մեջ»,-հավելեց Ռուբեն Բաբայանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ