ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների հարցը 11/04/2019 16:25 | ԼՐԱՀՈՍ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում են եղել 2020թ. ստուգումների ծրագրին, սպանդանոցային մորթի անցման հետ կապված խնդիրներին, թարմ մսի վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ վիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Խորհրդի անդամները, սակայն, օրակարգում ներկայացված հարցերին չեն անդրադարձել, քանի որ խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը բարձրաձայնել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, որից ածանցվում են մնացած բոլոր հարցերը:
Ըստ Հասարակական խորհրդի անդամի՝ նախ կարևոր և հրատապ է, թե ՍԱՏՄ-ն ի՞նչ կարգավիճակով, ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի: Այս պահին անհայտ է, թե ինչ հիմնարկ է ներկայացնում տեսուչը՝ ՍԱ պետական ծառայությու՞նը, որն, էստ էության, գոյություն չունի, թե՞ ՍԱ տեսչական մարմինը, որն ունի միայն ղեկավար և ղեկավարի տեղակալներ: «Ստուգումն ինքը, որպես փիլիսոփայություն, ի՞նչ նպատակ է հետապնդելու: Տեսուչն ուղղակի «պտիչկա դնո՞ղ» է, թե սննդամթերքի անվտանգությունը կարգավորող-ապահովող: Ի՞նչ տրամաբանություն է դրվում այս մարմնի գործունեության հիմքում, դեռ պարզ չէ: Այն արդյո՞ք պետք է շարունակի ունենալ կանխարգելող գործառույթ, թե՞ միայն վերահսկող-պատժող է: Օրինակ, երբ խոսում ենք ստուգումների, հետագծելիության մասին, հարց է առաջանում՝ փաստաթղթերում, ստուգաթերթերում փոփոխություններ անելու համար ու՞մ պետք է դիմել՝ այս մարմնին, թե այլ գերատեսչության: Ի վերջո, այս նույն մտահոգությունները ես բարձրաձայնել եմ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդում՝ առաջարկելով 2019-ի համար չունենալ ստուգման պլան և խոստացել, որ, ստուգումներ անելու դեպքում, անպայման անդրադառնալու եմ տեսուչի կարգավիճակին»,- իր մտահոգություններն է հայտնել Բաբկեն Պիպոյանը:
Հասարակական Խորհրդի բոլոր անդամները համաձայնել են, որ ՍԱՏՄ իրավակազմակերպչական ձևի կարգավորման խնդիրն ավելի կարևոր է, քան օրակարգ բերված հարցերի քննարկումը: Պետք է հասկանալ, թե ի՞նչ ռեսուրսով է իրականացվելու ստուգման պլանը, ի՞նչ բազայով, ի՞նչ նպատակով… Հարցադրումներն արած հասարակական խորհրդի անդամները պնդել են, որ ոլորտը պետք է կարգավորվի մինչև 2020թ. ստուգումների պլանը հաստատելը՝ առաջնորդվելով բնագավառում առկա միջազգային իրավական փաստաթղթերով ու առաջավոր փորձով:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, բնականաբար, Տեսչական մարմնի օրակարգային առաջնահերթություններից է, որի լուծման համար ներդրվում են աշխատակազմի բոլոր ջանքերը:
ՍԱՏՄ ղեկավարին կից հասարակական խորհուրդը որոշել է հանդիպել մեկ շաբաթից՝ օրակարգ բերելով միայն սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի գործունեության իրավակազմակերպչական բնույթի կարգավորման հարցը, ընդունել միասնական որոշում և ներկայացնել Տեսչական մարմինների գործունեությունը համակարգող խորհրդին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ