ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարական առանձնատան մեծ սառնարաններում պահածոներ են պահվել եւ ոչ թե կենդանիներ 11/04/2019 20:15 | Մեկնաբանություն
Երբ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրով խոշոր պլանով՝ լայվ է մտնում՝ իր «արտերու և ագարակներու» ֆոնին, ուրեմն մի ընթացք հանրությանը կարևոր թեմաներից շեղելու խնդիր ունի:
Եվ ահա, ընտանեկան ներկայացում՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն»-ից:
Առանձնատանը Փաշինյաններից առաջ բնակվում էր հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը և այն բավական թարմ նորոգված էր Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրների նախաձեռնությամբ:
Եվ հանկարծ պարզվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին կեցավայրից օր առաջ անպայման նախագահական բնակավայր տեղափոխվելու ցանկություն ունեցող Նիկոլ Փաշինյանը առանց հիմնանորոգելու չի կարող ապրել Սերժ Սարգսյանի ապրած տանը: Եվ դրա համար պետբյուջեից 2 միլիոն դոլար է հատկացվում: Հիմա, Նիկոլն իր լայվով ասում էր, որ ի՜նչ 2 միլիոն, դրանից 10 անգամ պակաս է ծախսվել, ընդամենը Սերժի վախտվա բնական փայտե ներկառուցված պահարանները և պատերը սպիտակ եմ ներկել: Էդքան բան: Մեկ էլ բանվորների կացարաններն եմ նորոգել: Բնականաբար, այս ամենը 2 միլիոն դոլարանոց ռեմոնտ չէր կարող լինել: Ըստ իր ներկայացրածի՝ 10 անգամ քիչ է: Այդ դեպքում ու՞ր են կորել կամ ի՞նչի վրա են ծախսվել մնացած գումարները: Այսինքն, ինքը ակամա հաղորդում է տալիս կատարված հանցագործության մասի՞ն:
Ասում է՝ պատ չի քանդվել, ոչինչ չի փոխվել՝ միայն ճերմակացրել ենք: Այդ դեպքում՝ ինչու՞ պիտի բերնեբերան տարածվի, թե՞ հիմնապատեր են քանդվել: Ի վերջո, քանդողները հայ մարդիկ, հայ բանվորներ են եղել, որ ունեն տուն, ընտանիք, հարազատ ու հարևան…
Հետաքրքիր է, ինչու՞ է դա թաքցնում Նիկոլ Փաշինյանը, չէ՞ որ մախաթը պարկում չես թաքցնի:
Ինքնախոստովանություն՝ նարցիսիզմով տառապելու մասին
Աշխատասենյակի մի ահագին հատված հատկացնելով ինչպես ինքն է ասում՝ անձի պաշտամունքի դրսևորումներին, և հատկապես՝ իր պատկերով անարվեստ արձանիկների հավաքածուին, արդեն չես զարմանում, երբ մարդը ցույց տալով նախկինում ակտիվ աշխատանքային տարածք հանդիսացող գրադարան-աշխատասենյակը, ուր դեռևս վերին դարակներից գրքեր իջեցնելու համար աստիճանն էլ առկա էր, տեղը չի բերում, թե որպես ինչ է ծառայել տվյալ սենյակը: Այս և Փաշինյանի լայվով չպարզաբանված այլ մանրամասների մասին «Փաստինֆոն» փորձեց ճշտել ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանից: Նա նշեց, որ առանձնատան տարածքի արջերը սերտորեն առնչվում են ռուս հայտնի գեղանկարիչ Իվան Շիշկինի «Լուսաբացը սոճիների անտառում» հայտնի նկարի հետ, այսինքն, տեսարանը ձևավորվել այդ տրամադրությունը փոխանցելու ցանկությամբ:
Ինչ վերաբերվում է մեծ, ներկառուցված սառնարաններին, որոնց իմաստը չէին հասկացել Փաշինյանն ու իր կինը՝ մտածելով, թե այնտեղ կենդանիներ են պահվել՝ Ռ. Սարգսյանը հայտնեց, որ այն հատուկ նախատեսված է եղել պահածոների համար, հիշեցնելով, որ այդ շարքից էր Արցախի նռան հյութը, որը դեռ անցյալ տարի Փաշինյանն ու Հայկ Մարությանը համտեսել և 10 շիշ խմել էին, դեռ մի բան էլ՝ ասել, էսքանն ինչ՞ է անելու:
Փաստորեն, սառնարանը համեղ պահածոների, մուրաբաների և բնական հյութերի համար է նախատեսվել և օգտագործվել, այլ ոչ թե՝ կենդանիների կամ՝ հին մագնիտոֆոնը պահածոյացնելու և սառնարանում պահելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ