ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունն իրեն դուրս է դրել հասարակությունից 11/04/2019 12:39 | Վերլուծություններ
Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ նոր էր եկել իշխանության, չէր վարանում անընդհատ կրկնել, որ սա ժողովրդի իշխանությունն է, որ իրենք եկել են ժողովրդին ծառայելու, անգամ անվճար ծառայելու ու նրա խնդիրները լուծելու համար։ Բայց ինչքան ժամանակը անցնում է, այնքան ժողովրդի իշխանությունը հեռանում է ժողովրդից։ Ու մինչ ժողովուրդը շարունակում է ապրել լուսավոր ապագայի խոստումներով` իշխանությունն իր համար ճոխ-ճոխ ծախսեր է անում։
Հիմա արդեն կառավարությունը հաշվետու չէ ժողովրդին և վարչապետը կարող է նրանից թաքուն կրկնապատկել նախարարների աշխատավարձը, կարող է իրեն թույլ տալ միլիոններ ծախսել նոր ծառայողական ավտոմեքենաներ գնելու, առանձնատուն վերանորոգելու, արտասահմանյան այցեր կատարելու համար։ Ու բնավ զարմանալի չէ, որ այժմ էլ վարչապետը մտածում է իրեն սպասարկող ինքնաթիռը թարմացնելու մասին։ Ոչինչ, որ այն պետության վրա կնստի մի քանի տասնյակ միլիոն դոլար։
Հիմա Հայաստանում ժողովրդի իշխանություն է ու ժողովրդի ծառաները կարող են իրենց թույլ տալ պետության հաշվին ճամփորդել, ինչքան սրտները կուզի։ Իսկ թե ի՞նչ է ստանում այս ամենի դիմաց ժողովուրդը, այլևս կարևոր չէ։
Կառավարությունը որոշել է մի քանի հազար դրամով բարձրացնել կենսաթոշակները ու համարում է, որ մեծ լավություն է արել կենսաթոշակառուներին։ Նախարարների աշխատավարձը ավելանում է 700-800 հազարով, իսկ կենսաթոշակառուների թոշակը` 3-4 հազարով։
Բազային կենսաթոշակը 16 հազարից դառնում է 18 հազար, իսկ ստաժի յուրաքանչյուր տարվա գումարը առաջին 10 տարիների համար 950 դրամ` նախկին 800 դրամի փոխարեն, ասում է 1,5 մլն դրամ աշխատավարձ ստացող սոցապ նախարարը։ Ու նրա ասածից պարզ է դառնում, որ չորս տարի չբարձրանալուց հետո բազային կենսաթոշակը ավելանում է 2 հազար, ստաժինը` 1,5 հազար դրամով։ Ընդհանուրը` 3,5 հազար դրամ։
Հիմա սրանով կենսաթոշակառուները պիտի ուրախանա՞ն, թե՞ տխրեն։ Եթե 3,5 հազար դրամ ավելացնելով կառավարությունը համարում է, որ լուծում է կենսաթոշակառուների խնդիրները, ինչո՞ւ նույնը չի անում նախարարների կամ մյուս պետական պաշտոնյաների դեպքում։ Բա ո՞ւր մնաց ժողովրդի իշխանությունը։ Թե՞ ժողովրդի իշխանությունն արդեն ժողովրդի համար չէ` ժողովուրդը կարող է կերակրվել լուսավոր ապագայի խոստումներով։ Չնայած ոչ մեկ չգիտի, թե երբ է գալու լուսավոր ապագան։ Այն, ինչ անում է կառավարությունը` նման հույսեր չի տալիս։
Քանի կար վարչապետը թռիչքային աճեր էր խոստանում Հայաստանի տնտեսությանը, հիմա անցել ենք պահպանողականին։ Ու եթե դա իրականանա` ստացվելու է, որ հաջորդ տարի տնտեսական աճի տեմպով մի բան էլ հետ ենք գնալու։ Սա՞ է տնտեսական հեղափոխությունը։
Չէ, սա տնտեսական հեղափոխություն չէ, սա հեղափոխության իմիտացիա է։ 4-5 տոկոսանոց աճերով հեռուն չենք գնանք ու դեռ երկար պետք է մարդիկ սպասեն, որ հերթը իրենց էլ է հասնելու, որ իրենք էլ են լավ ապրելու, որ կառավարությունը կրկնապատկելու է թոշակներն ու աշխատավարձերը այնպես, ինչպես նախարարների աշխատավարձերն է կրկնապատկել, որ ժողովրդի իշխանությունը իսկապես մտածելու է ժողովրդի մասին։
Վարչապետը մի կողմից հայտարարում է, թե տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, մյուս կողմից` բերում է մի բյուջե, որտեղ 5 տոկոսից ցածր տնտեսական աճ է նախատեսում, որտեղ տնտեսական աճի ակնկալիքներն ավելի ցածր են, քան այս տարվա սպասելիքները։ Ինչպե՞ս կարող է տնտեսությունը թափ հավաքել, իսկ սպասելիքները նվազեն։ Ո՞րն է սրա տրամաբանությունը։
Տրամաբանություն, բնականաբար չկա։ Բայց դա է իրողությունը, որից անհնար է փախչել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից