ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ է բանակցային սեղանին, այս հարցի պատասխանը տվեք. Աշոտյանը՝ Փաշինյանին 11/04/2019 13:42 | Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերով Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ոչինչ չասաց։ Նա ոչ թե փարատեց բոլոր սթափ մտածող մարդկանց անհանգստությունները, այլ ավելի շատ անհանգստանալու առիթներ ստեղծեց։
Այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերից։
Ըստ Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում Արցախյան կարգավորման ողջ փաթեթին։ «Այն մեծամտությունը, որով նա լծվել է Արցախյան կարգավորման բանակցություններին, այն անկայունությունը, անլրջությունը, որով նա վերաբերում է սեփական արտաբերումներին, խոսքին եւ որով նա ամեն անգամ ստիպում է ԱԳ նախարարին մաքրել իր հետեւից, դրա վկայություններից մեկն է»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ ընտրությամբ անդրադարձավ այն հարցերին, որոնք իբրեւ թե հետաքրքրում են հանրությանը։ Ըստ Աշոտյանի հանրությանը առավելապես հետաքրքրում է թե ինչու աշխատանքից հեռացավ անվտանգության ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը, այլ այն հարցը, թե ինչ են այսօր քննարկում ՀՀ իշխանությունները Արցախի խնդրի լուծման շուրջ։ «Որեւէ կոնկրետ մոտեցում, որեւէ հստակություն, կոնկրետ մոտեցում ՀՀ նոր կառավարության կարծիքների, դիրքերի մասին Արցախյան հարցում չհնչեց։ Սա ամենամեծ բացթողումն է, վստահ եմ ,որ արվել է դիտավորյալ, որովհետեւ այն համատարած մանիպուլյացիաները, որ անում է Նիկոլ Փաշինյանը տարբեր հարցերի շուրջ, ցավոք չի շրջանցել նաեւ Ղարաբաղը»։
Աշոտյանը նկատեց, որ Փաշինյանը ցանկացած լրահոսի հետեւում տեսնում է նախկինների ականջները եւ ըստ նրա, վարչապետի ֆոբիաները անհիմն են, քանի որ այսօր հանրային դժգոհության տարափի մեջ այլ ձայներ են լսվում եւ պետք է առերեսվել հանրային դժգոհության ալիքի հետ։
Աշոտյանը շեշտեց, որ Փաշինյանը կրկնեց իր անհաջող բանաձեւը որ հարցի լուծումը պետք է բավարարի 3 ժողովուրդներին։ «Այս ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը շատ ագրեսիվ, շատ ինտենսիվ անդրադարձել է ՀՀ-ին եւ Արցախին։ Բան ասե՞ց երեկ Նիկոլ Փաշինյանը՝ դրան ի պատասխան։ Դուք չե՞ք զարմանում, որ մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդը Արցախյան հարցում հակադարձում է բացառապես մեզ ՝ ինձ, իմ ընկերներին, այլ մտահոգ մարդկանց, քան Ադրբեջանին, շատ տարօրինակ է, որ անպատասխան թողնելով Ալիեւի զառանցանքները Հայաստանի, Զանգեզուրի, Ղարաբաղի մասին, նա իր եթերով խոսում է ինչ-որ բամբասանքների մասին՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ Բաղդադում, այսպես ասած, ամեն ինչ հանգիստ է»,-շեշտեց Աշոտյանն ու դիմեց Փաշինյանին.
«Պարոն Փաշինյան, ինչո՞ւ չես անդրադառնում Ալիեւի հայտարարություններին, ոչ դու ոչ քո ԱԳ նախարարը պատշաճ կերպով չեն հետեւել հատկապես վերջին ամիսներին ադրբեջանական ագրեսիվ քարոզչությանը եւ պատշաճ կերպով չեն հակադարձել։ Երեկ դու քո եթերի 36 րոպեն նվիրեցիր քեզ քննադատող հայաստանյան շրջանակներին եւ որեւէ ծպտուն չհանեցիր Ադրբեջանի վարվող ագրեսիվ քաղաքականությանը, մե՞նք ենք սպառնալիք, թե Ալիեւն է, ինչո՞վ է պայմանավորված այս հարգանքը Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ եւ ագրեսիան ՀՀ ներսում քեզ քննադատող քաղաքական շրջանակների նկատմամբ»։
Աշոտյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի հայտարարությանը, թե երբեք շփման գծում այսքան հանգիստ չի եղել եւ նշեց, որ Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը շատ երկար ժամանակ «սսկված էր» եւ դա նույնպես մանիպուլյատիվ հայտարարություն է՝ վերագրել դա իրեն կամ Դուշանբեի ուղիղ կապին։
Անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ տարաձայնություններ չլինելու հայտարարությանը, Աշոտյանը հիշեցրեց, որ Արցախի հարցում հենց Փաշինյանն էր մշտապես փորձում սեպ խրել Արցախի եւ ՀՀ իշխանությունների միջեւ եւ, որ նրա իշխանությունն է հանդուրժում Արցախի նախագահի գլուխը «քարով բացելու» հայտարարությունները, որոնց հեղինակները որեւէ պատժի չարժանացան, Փաշինյանն էր ժխտում Անկախության տոնակատարության բեմին, երբ ինչ-որ մեկը Արցախի նախագահին դիմեց որպես մարզպետի։
Արմեն Աշոտյանը նաեւ հիշեցրեց, որ ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները սեփական կետից է ուզում շարունակել։ Նա հիշեցրեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վարչապետի հայտարարությունները եւ նկատեց, որ այսօր ամեն կերպ Փաշինյանը խուսափում է այդ խոստման վերաբերյալ հաշվետվություն տալուց. «Ասա, որ չի ստացվում կամ ասա՝ ի՞նչ ես արել, որ ստացվի»։
Աշոտյանը ֆիկցիա որակեց հիմնախնդիրը հօգուտ 3 ժողովուդների լուծելու հայտարարությունը եւ նշեց, որ Ալիեւը այդ հնարքին չի տրվում։ «Դու քանդել ես Սերժ Սարգսյանի թողած բանակցային խրամատը, փորձել ես կառուցել քոնը, չի ստացվում եւ հիմա այնպիսի իրավիճակ է, որ Հայաստանի բանակցային առաջնահերթությունների մասին, բացի ԱԳ նախարարի կողմից հորինված եւ քո կողմից օգտագործվող «կարգավիճակ եւ անվտանգություն» շատ առաձգական ու բազմաշերտ հայտարարության մասին ուրիշ ոչինչ չկա։ Դուք չեք խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին»,-շեշտեց նա՝ հարցնելով.«Ինչումն է պրոբլեմը, ո՞ւր եք տարել բանակցությունները, ի՞նչ է բանակցային սեղանին, այս հարցի պատասխանը տվեք։ Ի՞նչ է նշանակում հանրաքվե կանենք՝ այդ թվում Հայաստանում կամ համազգային։ Եթե դա պոպուլիզմ է՝ վտանգավոր է, եթե գիտակցված հայտարարություն է՝ բացատրեք հասարակությանը, ի՞նչ իրավաքաղաքական քայլերով է գալու այդ հանրաքվեի կազմակերպման հիմնավորումը»։
Աշոտյանը շեշտեց՝ եթե բանակցային գործընթացում կա դինամիկա, ապա այն բացասական է, որովհետև միջազգային հանրության կողմից Հայաստանի որեւէ նախաձեռնություն հավանության չի արժանացել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ