ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-րդ տարեդարձի առիթով 11/03/2019 23:04 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը: Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր Մայր Աթոռի միաբանությունը, հայաստանյան թեմերի առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռի բարերարներ, ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողովի մասնակիցները ու բազում ուխտավոր հայորդիներ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին՝ Մուշեղ Սրբազանն ի մասնավորի խոսեց մարդ արարածի հանդեպ Աստծո առատապարգև սիրո և Հիսուս Քրիստոսի միջոցով ողորմության և բոլոր շնորհներ բաշխման մասին:
«Մեր հայազն պատմությունն էլ վկայությունն է, որ Աստված ընտրեց մեր ազգին, առատորեն շնորհներ տվեց, որպեսզի լինենք սուրբ և անարատ։ Աստված Իր սիրո՛վ մեզ ընդունեց որպես Իր որդեգիրներ: Մենք էլ Նրա հանդեպ դարերի մեր հավատարմությամբ հավատքը դարձրեցինք մաշկի գույն, լսեցինք և կյանքի կոչեցինք յուրաքանչյուր խոսք, ապրեցինք և հավատարիմ մնացինք բոլոր պատվիրանններին: Մեզ ոչինչ չշեղեց Աստծուց ուղենշված մեր ճանապարհից, և մեզ չպիտի սասանեն մեր հայրերի ուղղափառ հավատքից ո՛չ հուր, ո՛չ սուր, և ո՛չ էլ որևէ արհավիրք:
Եվ հավատում ենք, որ Արածանիի մկրտության և դրոշմի սրբազան խորհուրդներով հայերս արժանացանք Աստծո բոլոր շնորհներին, որն աստվածային պարգևն է՝ տրված մեզ՝ իմացական արարածներիս, մեր հավիտենական փրկության համար։ Իսկ փրկությունը Քրիստոսով է, կյանքը Քրիստոս է, որ մարմին առավ մեզանից յուրաքանչյուրի փրկության համար: Ամենքս շնորհ ստացանք Տիրոջից, շնորհ սերմանվեց մեր հոգիների մեջ և աստվածապարգև կյանքի ընթացքին մեզանից է կախված՝ կչորանա արդյոք, թե կպտղաբերի», - ասաց Մուշեղ եպիսկոպոսը:
Պատարագիչ Սրբազանը հաստատեց նաև, որ առաքելահաստատ Հայոց Եկեղեցին մշտապես հավատավոր հայ ժողովրդի կողքին է եղել հոգեփրկչական իր առաքելությամբ՝ կերտելով փառահեղ պատմություն, ստեղծելով աստվածախոս մշակույթ, կրթելով հայրենասեր սերունդ և աշխարհին ներկայացրել քրիստոնյա հային: Եկեղեցին խրատել, հորդորել և ուսուցանել է Ավետարանի ճշմարտությունները, որպես հոգատար մայր՝ խնամել և ոչինչ չի խնայել իր զավակի փրկության համար:
Մուշեղ եպիսկոպոսը փաստեց, որ այսօր էլ շարունակվում է Եկեղեցու ազգապահպան ու հայրենակերտ առաքելությունը և երկու տասնամյակ է, ինչ կրկին բարգավաճում ու առաջընթաց են ապրում Հայոց Եկեղեցու հոգևոր-կրթական հաստատությունները, գործողների կողքին կառուցվում են նորերը և նոր աստիճանի է բարձրանում հոգևոր և հայեցի կրթության մակարդակը:
Այնուհետև անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձին՝ Մուշեղ Սրբազանն ընդգծեց. «Սրբազան հիմնադիրներից՝ Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից ու երկրորդ լուսավորիչ Սուրբ Գրիգորից սկսյալ, Մայր Աթոռը նույնացվել է իր գահակալների հետ: Ամենայն Հայոց կաթողիկոսները կերտել են տվյալ ժամանակի եկեղեցական դարաշրջանն իրենց յուրահատուկ վաստակով և գործունեությամբ: Տարբեր չէ պարագան նաև մեր օրերում, երբ արդեն երկու տասնամյակ Աստծուց մեզ հովվելու է կոչված ազգընտիր Հայրապետը Հայոց՝ հանձին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ով գահակալության այս քսան բեղուն տարիներին մշտապես հավատարիմ մնաց իր ուխտին և իր տեսիլքին, որի բարեբեր արդյունքները տեսնում ենք այսօր։
Ներկա ժամանակներում եկեղեցական կյանքը ձևավորվում, ուղղություն և առաջնորդություն է ստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Սրբազնագույն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետության ներքո, և մենք այսօր տոնում ենք մեր սիրելի Հայրապետի գահակալության 20-րդ տարեդարձը:
Վեհափառ Տեր, փառք ենք տալիս Աստծուն, որ Դուք ընտրյալ հաջորդը Լուսավորչի, արժանավոր շարունակողը եղաք երջանկահիշատակ մեր հայրապետների առաքելության: Անցնող 20 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպե´ս Ձեր իմաստությամբ, տեսլականով ու անձանձրույթ աշխատանքով իրականանում են այն բոլոր սքանչելի ծրագրերը, որոնց շնորհիվ քրիստոնեացած հայ ոգին ավելի է տոգորում հայոց ինքնությունը և պահպանվում հայ ժողովրդի կյանքից ներս»:
Սրբազան Հայրը, ներկա ժողովրդի և Մայր Աթոռի միաբանության անունից շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն անցնող 20 տարվա ընթացքին արձանագրված բազում իրագործումների համար, մաղթեց, որ Տերն ամուր և զորավոր պահի Նորին Սրբությանը՝ նույն ոգով շարունակելու առաջնորդել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, քարոզելու «զԲանն Աստուծոյ»:
Հավարտ Ս. Պատարագի, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու շենացման և Սուրբ Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և արդյունաշատ հովվապետության համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից