ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 11/02/2019 15:31 | ԼՐԱՀՈՍ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և հանդիպում ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այս օրերին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Բարիգալստյան իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի արդյունքներին: «Կարևորում ենք նման հանդիպումները ինչպես Գերագույն հոգևոր խորհրդի, այնպես էլ մեր եկեղեցականաց դասի հետ, որովհետև Ազգային ժողովը օրինաստեղծ իր գործունեությամբ կարգավորում է հանրային կյանքի բոլոր ոլորտները, քննարկվում են նաև հարցեր, որոնք առնչվում են հոգևոր կյանքին, արժեքային համակարգին: Եվ այդ առումով առավել կարևորում ենք սերտ գործակցությունը Ազգային ժողովի և Մայր Աթոռի միջև հանուն մեր երկրի ու ժողովրդի, մեր կյանքի բարօրության», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբությունը նաև ընդգծեց, որ բոլոր ժամանակներում Հայոց Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդին դեպի հոգևոր փրկություն առաջնորդելուն զուգահեռ եղել է ազգային ինքնության պահպանությունը, հայոց պետականության ամրապնդումը և ժողովրդի բարօր ու առաջընթաց կյանքի կերտումը: Նշելով, որ դա է եղել հայ եկեղեցականի կոչումն ու գիտակցությունը` Վեհափառ Հայրապետը նաև կարևոր նկատեց, որ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար, սիրով ու համերաշխության ոգով լծվի հայրենիքի զորացմանը, որով և հնարավոր կլինի իրականացնել համազգային իղձերն ու տեսիլքները:
Ապա Վեհափառ Հայրապետին և ժողովականներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահը: Անդրադարձ կատարելով Եկեղեցու և հոգևոր դասի լուսավորչական առաքելությանը և կարևորելով համագործակցությունը Հայոց Եկեղեցու և հայրենի իշխանությունների միջև` տիար Արարատ Միրզոյանը մասնավորապես նշեց. «Դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, հոգևոր հայրերն իրենց ուսերին են վերցրել նաև լուսավորականության առաքելությունը։ Հարանց անապատի դպրոց, Գլաձորի համալսարան, Տաթևի համալսարան։ Սրանք հաստատություններ են, որոնք ի հեճուկս պատերազմի արհավիրքների կենդանի են պահել հայ հասարակական միտքը՝ լինելով առաջամարտիկը մտքի հեղափոխության»: ՀՀ ԱԺ նախագահը խոսեց առկա մարտահրավերների մասին` ընդգծելով, որ համագործակցաբար է հնարավոր կերտել հայրենիքի առաջընթացը:
Հանդիպմանը ԳՀԽ անդամները լուսաբանություններ ստացան ՀՀ ԱԺ նախագահից ժողովրդին հուզող զանազան հարցերի, եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության և առկա համագործակցության առնչությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից