ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատանքի չհաճախող, բայց աշխատավարձ ստացող աշխատակիցներ պահելու բազմաթիվ դեպքեր են պարզվել 11/01/2019 17:21 | Քրեական խրոնիկոն
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի նյութերը՝ հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու համատեքստում: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ օրինաչափորեն, քիչ չեն եղել դեպքերը, երբ որպես հանցավոր սխեմա՝ դպրոցների ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակվել են անձինք, որոնք ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չեն հաճախել, ամբողջությամբ կամ լիարժեքորեն չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ուսումնական հաստատությունների համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից կազմվել և հաստատվել են աշխատաժամանակի հաշվարկի բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառվել այդ անձանց կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Եվ այդ բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ, որոնք առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել են:
Քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզված նման օրինաչափությունները հիմք են տվել ողջամիտ կասկածներ ունենալու, որ նման դրսևորումները կարող են տարածված լինել նաև մարզի հանրակրթական այլ ուսհաստատություններում:
Ելնելով դրանից՝ «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման, այդ միջոցների օգտագործման իրավաչափությունն ու հիմնավորվածությունն ուսումնասիրելու և ստուգելու նկատառումներից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազը 2019թ. օգոստոսի 14-ին գրությամբ դիմել էր Շիրակի մարզպետին՝ տրամադրելու 2019թ. մարզպետարանի վերահսկողության ներքո գործող ուսումնական հաստատությունների հաստիքացուցակներում ընդգրկված ուսումնաօժանդակ անձնակազմի ցուցակները։
Ստացված տեղեկատվությունը և փաստաթղթղերն անմիջապես ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն՝ ցուցակներում ընդգրկված անձանց ՀՀ-ում գտնվելու, աշխատանքի հաճախելու և աշխատանքներ կատարելու հանգամանքները պարզելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարությամբ։
Արդյունքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել են մարզի տարածքում գործող թվով յոթ դպրոցներում առևերևույթ նմանատիպ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք վերաբերում են աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելուն կամ հաստիքացուցակով սահմանված աշխատանքներ չկատարելուն: Այդ կապակցությամբ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր։
Նկատի ունենալով, որ նման իրավիճակը կարող է ավելի լայն տարածում և աշխարհագրություն ունենալ՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նման ուսումնասիրություններ կնախաձեռնվեն նաև հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում: Դրանց արդյունքում, բավարար տվյալների առկայության դեպքում, կապահովվի օրենքով սահմանված քրեադատավարական ընթացակարգ՝ ենթադրյալ կոռուպցիոն այս սխեմաներում ներգրավված պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու և խնդիրը, դրա արմատավորմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից