Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծում առկա են դատավորի անկախությունն ու անաչառությունը սահմանափակելու ռիսկեր. Արշակ Վարդանյան 11/01/2019   16:40  |  Հարցազրույց

Դատական օրենսգրքի փոփոխությունների, դրանց առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի արտահայտած դիրքորոշումների, դատական իշխանության նկատմամբ առկա ճնշումների և դատավորների ծանրաբեռնվածության մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի հետ:

-  Պարոն Վարդանյան, Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի առնչությամբ օրերս Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հայտնել, որ փոփոխությունները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը եւ կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում։ Ինչ է ստացվում, ներկայումս գործող օրենսդրության պայմաններում դատավորներն անկողմնակա՞լ չեն կարող լինել եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ արդյունավետ գործիքակազը չկա՞:

-Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է մոտենալ համակարգային եղանակով, խոսքն առաջին հերթին դատավորի համար սոցիալական ապահովության, այդ թվում՝ աշխատավարձի և ոչ պակաս կարևոր, աշխատավարձից էականորեն չտարբերվող կենսաթոշակի երաշխավորումն է, կոռուպցիոն դեպքերի բացահայտումն ու քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովումը: Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններում այս ուղղությամբ որոշակի առաջընթաց նկատելի է, սակայն կան նաև բազմաթիվ մտավախություններ, այդ թվում՝ դատավորի անկախությունն  ու անաչառությունը սահմանափակելու ռիսկեր, որոնց վերաբերյալ դատողությունները դատավորները, այդ թվում՝ ես ներկայացրել ենք պատկան մարմիններին և պաշտոնատար անձանց: Հու­սով ենք, որ դրանք ևս հաշվի կառնվեն:

-Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը պարոն Վարդանյան, կմանրամասնե՞ք:

 -Օրինակ, ցանկացած էական կարգապահական խախտում հանգեցնելու է դատավորների լիազորությունների դադարեցման, մինչդեռ ներկա կարգավորմամբ այդպես չէ։ Դատավորի մեկնաբանությունները և պատճառաբանությունը կոնկրետ քրեաիրավական նորմը կիրառելու վերաբերյալ, որն օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն չի արտացոլվել դատական ակտում, ներկա կարգավորմամբ դատավորի կարգապահական պատասխանատվությունը բացառող հանգամանք է, քանի որ դեռ այն հիմնավորված կերպով չի հերքվել, առաջարկվող կարգավորմամբ այդ իրավական երաշխիքը վերացվում է։ Որպես դատարան հանդես գալիս ԲԴԽ նիստերի հրապարակայնությունը կարող է սահմանափակվել նրա որոշմամբ և այստեղ դատավորի դիրքորոշումը վճռորոշ և  պարտադիր չէ ԲԴԽ-ի համար , այլ կարծիք է, որի հետ ԲԴԽ-ն կարող է նաև չհամաձայնել և նիստն անցկացնել դռնփակ: Իջեցվել է նաև ԲԴԽ նիստերի անցկացման քվորումի ցենզը՝ այդ թվում նաև որպես դատարան հանդես գալիս:

- Վենետիկի հանձնաժողովի կողմից նաեւ  արձանագրվել է, որ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը չպետք է դառնա Սահմանադրական դատարանում արդեն քննվող գործերի ելքի վրա ազդելու միջոց, եւ որ դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նախագծով չպետք է վտանգվի սահմանադրական արդարադատությունը: Գործող օրենսդրությամբ դատավորները պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը, ավելի վաղ կենսաթոշակի գնալը չի՞ հանգեցնի քաոսային իրավիճակի, առանց այդ էլ թափուր հաստիքները, կարծես թե, համալրել չի հաջողվում:

-Վենետիկի հանձնաժողովը ընդունելի է համարել ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի գնալու հնարավորությունը, սակայն՝ դատավորի կողմից բացառապես կամավորության սկզբունքով կենսաթո­շակի մեկնելու պարագայում, իսկ թե այդ գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողությունը որքանով է իրական՝  ցույց կտան ժամանակները: Մի բան հստակ է, բարձրաստիճան պաշտոնյանները աշխատանքից վաղաժամ ազատվելու պարագայում, որպես կանոն, խուսափում են ազատման պատ­ճառների մասին բարձրաձայնել կամ թաքցնում են իրական պատճառը:

- Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից 25-ի իջեցնել,  ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում, արդարացվա՞ծ է այս տարիքային շեմը: 25 տարեկան երիտասարդի կողմից Հայաստանի Հանարպետության անունից դատական ակտի կայացումը ողջամի՞տ է:

-Կարծում եմ, որ դատավորն իրականում ոչ թե պաշտոն է, այլ կոչում: Այդ համատեքստում գտնում եմ, որ 25 տարին բոլորած անձը, եզակի բացառություններով հանդերձ, նույնիսկ եթե կատարելապես տիրապետում է տեսական իրավաբանությանը, դեռևս օժտված չէ բավարար կենսական և պրակտիկ աշխատանքային փորձով, որ կարողանա ողջամիտ լուծումներ տալ հատկապես բարդ և մեծածավալ գործերին, կայացնի գործով անցնող անձանց ճակատագրի վրա ուղղակիորեն ազդող որոշումներ: Բավարար կենսափորձ և աշխատանքային փորձ չունեցող դատավորը կդժվարանա նույնիսկ ղեկավարել իր աշխատակազմը, առավել ևս՝  նախագահել դատական նիստերում, էլ չեմ ասում անձանց համար վճռորոշ որոշումներ կայացնելու մասին: Ես այն կարծիքին եմ, որ դատավոր նշանակվելու նվազագույն տարիքը չպետք է 35-ից ցածր լինի, ընդ որում, համոզված եմ, որ դատավորը /խոսքը քրեական մասնագիտացման դատավորների մասին է/ պետք է ունենա փաստաբանի, քննիչի կամ դատախազի ոչ պակաս, քան 5-ամյա աշխատանքային ստաժ, այսինքն՝ «ներսից» որոշակիորեն քաջատեղյակ լինի դատական գործընթացների վերաբերյալ: Դժվարանում եմ  մեկնաբանել, թե ինչ նպատակ է հետապնդում դատավորի տարիքային ցենզի իջեցման օրենսդրական նախաձեռնությունը, եթե այն հետապնդում է հակակոռուպցիոն, համակարգը նոր կադրերով համալրելու նպատակներ, իմ համոզ­մամբ նույնիսկ այդ նպատակին ցանկալի չէ հասնել ի հաշիվ դատավորի գործ­նական հմտությունների և արհեստավարժության. գործերի քննությունը սկսվելու է անմիջապես՝ երդում տալու օրվանից և ոչ թե այն ժամանակ, երբ դատավորը, ի հաշիվ կողմերի իրավունքների և ազատությունների, ձեռք կբերի որոշակի փորձառություն և գործնական հմտություններ:

 - Այսկերպ հնարավո՞ր կլինի դատավորի թափուր հաստիքները համալրել, ի՞նչը պետք է գայթակղի 25 տարեկան երիտասարդին դատավոր դառնալու ուղղին ընտրելու համար այն էլ մեր օրերում՝ ծանրաբռնվածություն՝ ոչ համարժեք աշխատավարձի պայմաններում:

Տարիքային շեմի նվազեցումը դատական համակարգը կադրերով ապահովելու գործուն միջոց չի եղել և չի էլ լինի։ Նոր, բանիմաց և ազնիվ կադրերով դատական համակարգը համալրելու համար անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով դատավորների զբաղեցրած բարձր դիրքի հետ համա­տեղելի սոցիալական երաշխիքների նախատեսում, ողջամիտ աշխատավարձի և դրան էականորեն չզիջող կենսաթոշակի նախատեսում, դատավորի դերի և կատարած բարդ աշխատանքի մասին հանրային ընկալման էական փոփոխություն, որը պայմանավորված չէ միայն դատավորի բարեխիղճ և անխոնջ աշխատանքով: Այստեղ անելիքներ ունեն նաև իշխանության մյուս թևերը և դրանց ներկա­յացուցիչները, չորրորդ իշխանությունը և քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայա­ցու­ցիչ­ները: Ներկայում դատավոր դառնալու ցանկություն ունեցող իրավաբանների թիվը խիստ սակավ է, իսկ դիմողներն էլ որպես կանոն, չեն ունենում բավարար մասնագիտական պատրաստվածություն, որի պայ­մաններում դատավորի թափուր տեղերը դժվարությամբ են համալրվում:

-  Ըստ Ձեզ, դատավորի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու ուղղությամբ պետությունը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի:

-Դատավորների ծանրաբեռնվածության վերացման հիման եղանակը դատավորների հաստիքների և դատա­վորներին սպասարկող աշխատակազմի թվաքանակի ավելացումն է՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Բնակչության յուրաքանչյուր 100.000 թվի համեմա­տությամբ բաժին ընկնող 1 դատավորի հաշվարկով ՀՀ-ում յուրաքանչյուր դատավոր աշխատում է 3 դատավորի միջին ծանրաբեռվածությամբ: Մյուս առավել գործուն միջոցը օրենսդրական փոփո­խութ­յուններն են, որոնց միջոցով հնարավոր է ողջամտորեն կրճատել գործերի քննության ժամկետները կամ նախատեսել արագացված ընթացակարգով գործերը քննելու և լուծելու հնարավորություն, անցումը թղթայինից էլեկտրոնային ծանուցման և փաստաթղթաշրջանառության և այլն:

-   Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ դատական  համակարգում դժգոհության ալիք է հասունանում՝ պատճառը ծանրաբեռնվածությունն է: Երեւան քաղաքի գործող դատավորները  գործերի ծանրաբեռնվածության պատճառով ցանկանում են տեղափոխվել մարզեր:

-  Այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, կարող եմ ասել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատա­վորները խիստ ծանրաբեռնված են, և հաշվի առնելով, որ մինչ օրս այն լուծում չի ստացել,  հեռանկար­ներն էլ հուսադրող չեն, դատավորների մի մասը փնտրում են դրանից խուսափելու տարբերակներ, ինչը, կարծում եմ, տրամաբանական լուծում է՝ հաշվի առնելով, որ գերծանրաբեռնված աշխատելն որևէ կերպ չի անդրադառնում աշխատավարձի բարձրացման վրա:

-Դատավորները ի՞նչ խնդիրների են բախվում, վերջին  ամիսների շատ է խոսվում է դատական իշխանության նկատմամբ  ճնշումների մասին, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ, ճնշումներ զգո՞ւմ եք:

-Մամուլով, հեռուստատեսությամբ և, հատկապես, սոցիալական ցանցերով դատավորների հասցեին հնչող անձնավորված կամ ընդհանրական հրապարակային վիրավորական խոսքերը, հատ­կապես իշխանության մյուս թևերի ներկայացուցիչների շուրթերով, որոնք, երբեմն, անցնում եմ քննա­դատության թույլատրելի սահմանները, որոշ դատավորներ կարող են ընկալել որպես իրենց նկատմամբ ճնշում կամ ճնշման փորձ, սակայն ունենք ամուր նյարդեր, կաշկանդված լինելով դատավորի կար­գավիճակով և դատավորի վարքագծի կանոններով, արձագանքում ենք ծայրահեղ և խիստ անհրաժեշտ դեպքերում։ Միաժամանակ փորձում ենք, որ մեր աշխատանքի առնչութ­յամբ այդ աղբյուրներից արձակվող բացասական էներգետիկան չանդրադառնա և տեղ չգտնի մեր կողմից կայացվող դատա­կան ակտերում, բացասաբար չանդրադառնա գործով անցնող անձանց իրավունքների և ազատություններ վրա:

 - Պարոն Վարդանյան, 2020թ. պետական բյուջեով նախատեսված գումարը ԲԴԽ-ի համար զգալիորեն ավելանալու է եւ ըստ Դեպարտամենտի ղեկավարի՝ այդ գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի տրամադրմանը: Որքան պետք է լինի դատավորի աշխատավարձն ում ծանրաբեռնվածությունը ոչ թե օրեցօր՝  այլ ժամ առ ժամ է ավելանում:

-Առերևույթ կոռեկտ չէ դատավորի աշխատավարձի ողջամիտ չափ նշելը, նախ՝ որ ինքս դա­տավոր եմ և այդ հարցում օբյեկտիվ լինելու առումով այլ անձանց, հատկապես ոչ դատավորների մոտ կարող են որոշակի կասկածներ ծագել, ինչու՝ ոչ, նաև շահարկումներ լինել, բացի այդ՝ ուզես, թե չուզես այդ հարցը անմիջականորեն հարաբերվում է մեր պետության սոցիալ-տնտեսական վիճակի, միջին աշխատավարձի չափի հետ: Կլինեմ հնարավորինս օբյեկտիվ: Մի բան հստակ է, որ դատավորների համար ողջամիտ աշխատավարձը և դրան էականորեն չզիջող կենսաթոշակը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ այդ քայլով ուղղակիորեն երաշխավորվում է նախ՝ դատական իշխանության անկախությունն ու անաչառությունը, եթե չեն վերանում, առնվազն նվազագույնի են հասցվում այդ համակարգում առկա հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, իսկ այդ կերպ՝ դատական պաշտպանության դիմած քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ընդ որում՝ իրավական պետության մեջ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են և դատավորների բարձր դիրքին տրվող սոցիալական երաշխիքների ապահովմամբ առաջին հերթին երաշխավորվում է այդ իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Պատկերը հստակեցնելու համար կարող եմ բերել դատավորի աշխատավարձի չափերի վերաբերյալ օրինակներ, մասնավորապես՝ հետխորհրդային երկրներից Ղազախստանում դատավորը ստանում է 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ, Մոլդովայում՝ 3.000 ԱՄՆ դոլարի սահմաններում, դատավորների աշխատավարձերը բարձր են նաև ՌԴ-ում և Ուկրաինայում, եվրոպական երկրներում, որքանով որ տեղյակ եմ՝ այն կազմում է 4-7.000  եվրո: Հասկանալի է, որ ՀՀ բյուջետային հնարավորությունները համեմատելի չեն այդ երկրների հետ, սակայն  որակյալ կադրերի հոսքը դատական իշխանություն խրախուսելու և այդ կարևոր աշխատանքը գրավիչ դարձնելու, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարող դատավորներին համակարգում պահելու և բնականոն սերնդափոխությունն իրականացնելու համար անհրաժեշտ է աշխատավարձի չափը սահմանել ոչ պակաս, քան 1.500.000 ՀՀ դրամի չափով: Կրկնում եմ, որ սա իմ անձնական կարծիքն է:

 

Հարցազրույցը՝ Էլեն Առաքելյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:57 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովի կարծիքում Արդարադատության նախարարության մշակած Դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանացել
16:36 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍԻնքս 25 տարեկանում եմ դատավոր նշանակվել. Տարիքային շեմն իջեցնելու մեջ վատ բան չեմ տեսնում. ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր (տեսանյութ)
14:01 22/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչ տեղի է ունեցել հրապարակայնորեն. Արշակ Վարդանյան
15:17 20/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկում դատարանները բեռնաթափելու ուղղությամբ՝ գործերի մի մասը տեղափոխելով այլ տիրույթ
13:15 20/02/2018  |  ԼՐԱՀՈՍԴատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու հարցում չեզոքացվել են հնարավոր ռիսկերը. Դավիթ Հարությունյան
16:09 13/02/2018  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանները քննարկելու են մինչև օրենքների կիրառումը ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության հարցը
15:57 10/02/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը
12:51 09/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը ներառող նախագիծը
16:59 08/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Հովհաննիսյանը փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը խնդրահարույց չի համարում
16:42 08/02/2018  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորները կոչ են անում դատարանում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցում չշտապել և գնալ փոխզիջման

Արխիվ

[]