Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

ԱԱԾ քննչական մարմնի սահմանադրականության հարցը՝ օրակարգում. Փաստաբան Արթուր Ղամբարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել 11/01/2019   19:58  |  ԼՐԱՀՈՍ

Գիտնական իրավաբանները խնդրահարույց են համարում գործադիրի ենթակայության տակ գտնվող՝ Ազգային անվտանգության ծառայության եւ պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմինների սահմանադրականության հարցը։ Ընդ որում՝ առավել արդիական է ԱԱԾ քննչական դեպարտամենտի հարցը, քանի որ  այստեղ հաճախ քննվում են նաեւ քրեական դատավարության օրենսգրքով իրենց ոչ ենթակա քրեական գործերը՝ ընդհուպ քրեական հեղինակություններին վերաբերող։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեռեւս ամիսներ առաջ՝ օգոստոսին, իրավաբանական գիտությունների դոկտոր, փաստաբան  Արթուր Ղամբարյանը կոնկրետ գործով միջնորդություն է ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազին՝ բարձրացնելով քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝  «քրեական գործով նախաքննություն կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները» նորմի սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Քրեական գործը, որով փաստաբան Ղամբարյանը նման միջնորդությամբ է հանդես եկել, վերաբերում է կաշառքին, որը հարուցվել է ԱԱԾ օպերատիվ մարմինների կողմից իրացված օպերատիվ տվյալների հիման վրա, քննությունն էլ շարունակել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում։  «Տվյալ գործով իմ վստահորդը զրկված է օբյեկտիվ և համակողմանի նախաքննությանը (որը կազմված է ոչ միայն ապացույցների հավաքման՝ քննության, այլև յուրիսդիկցիոն՝ կիսադատական տարրից) մասնակցելու հնարավորությունից, քանի որ ենթադրյալ հանցագործությունը բացահայտած հետաքննության մարմնի շրջանակներում գործող քննչական ստորաբաժանումը apriori չի կարող դուրս գտնվել ենթադրյալ հանցագործությունը բացահայտած օպերատիվ հետախուզական մարմնի ազդեցությունից»,- նշել է Ա.Ղամբարյանը:

ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարանում արդյունավետ քննության  փաստը հիմնավորելու համար հաճախ նշում է, որ քննությունը կատարել է առանձին և անկախ մարմին, որը չի գտնվում ոստիկանության կազմում և ոչ էլ վերջինիս ենթակայության տակ: 

2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ պետական մարմինների համակարգում կատարվեցին մի շարք փոփոխություններ, պետական մարմինների համակարգում ավելացվեց նաև քննչական մարմինները: Այսպես՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվել է «Դատախազությունը և քննչական մարմինները» վերտառության ինքնուրույն գլուխ: «Սահմանադրի (Ժողովրդի) կամքի համաձայն՝ նախաքննության մարմինները չեն կարող գործել պետական կառավարման համակարգում և որպես պետական կառավարման մարմին չեն կարող իրականացնել մինչդատական վարույթ»,- նշել է հեղինակը միջնորդագրում՝ ավելացնելով.

«Առաջին՝ պետական կառավարման և քննչական մարմինների տարանջատվածությունը ՀՀ Սահմանադրության կառուցվածքի տեսանկյունից: Ինչպես նշվեց ՀՀ Սահմանադրությամբ՝ դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ սահմանադրական նորմերն առանձնացված են ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ դատական իշխանության մարմիններին վերաբերյալ գլուխներից, դատախազությանը և քննչական մարմիններին նվիրված է առանձին գլուխ։ ՀՀ Սահմանադրության կառուցվածքը թեև ունի առավելապես իրավատեխնիկական նշանակություն, սակայն ի թիվս ստորև նշված հանգամանքների, Սահմանադրության կառուցվածքի տրամաբանությունից բխում է, որ դատախազությունը և նախաքննության մարմինները պետական կառավարման մարմինների համակարգից դուրս գործող մարմիններ են:

Երկրորդ՝ պետական կառավարման և քննչական մարմինների տարանջատվածությունը պաշտոնային հարթությունում: ՀՀ Սահմանադրությամբ պետական կառավարման և քննչական մարմիններն միմյանցից տարանջատված են ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև պաշտոնային հարթությունում: Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 3-րդ մասում Սահմանադիրը տարանջատել է դատարաններում, դատախազությունում և քննչական մարմիններում պաշտոնները զբաղեցնող անձանց և պետական կառավարման ռազմականացված մարմինների ծառայողների` կոնկրետ իրավունքի սահմանափակման իրավական կարգավորումը:

Երրորդ՝ պետական կառավարման և քննչական մարմինների գործառույթների անհամատեղելիությունը քրեադատավարական հարթությունում: Պետական կառավարման և քննչական մարմինների գործառութային անհամատեղելիության մասին է վկայում այն, որ մի կողմից՝ քննչական մարմինները իրականացնում են կիսադատական բնույթի գործառույթ, որին օտար է վարչաիրավական ենթակայությունը, մյուս կողմից՝ պետական կառավարման մարմիններին ներհատուկ է վարչաիրավական ենթակայության հարաբերությունները»:

Ավելին՝ ՀՀ սահմանադրական դատարանը 2019 թվականի փետրվարի 12-ի  ՍԴՈ-1443 որոշմամբ նույնպես նշել է. «Սահմանադրության մեջ ընդգրկելով քննչական մարմինների վերաբերյալ դրույթներ՝ ըստ էության, ընդգծվել է մինչդատական վարույթում դրանց առնվազն գործառութային ինքնուրույնությունը»:

Փաստաբան Արթուր Ղամբարյանի դիտարկմամբ՝ քննչական մարմինը քրեական արդարադատության համակարգում իրականացնում է կիսադատական գործառույթ, ինչը պահանջում է անկախության և դատավարական ինքնուրույնության բարձր աստիճան։ Քրեական դատավարության գործող մոդելի պայմաններում քրեական արդարադատության ապացուցողական հիմքերն առավելապես ձևավորվում են մինչդատական վարույթի ընթացքում, ուստի այս վարույթի նկատմամբ տարածվում է նաև արդար դատական պաշտպանության իրավունքի երաշխիքները:

«Այսպիսով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված՝ «քրեական գործով նախաքննություն կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները» նորմը և դրա հետ համակարգային կապերի մեջ գտնվող այլ նորմերն առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 178-րդ հոդվածի 1-ին մասերին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 199-րդ հոդվածի 1-ին մասով՝ միջնորդում եմ ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիման վրա դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քր. դատ. օր-ի 189-րդ հոդվածով նախատեսված՝ «քրեական գործով նախաքննություն կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները» նորմի և դրա հետ համակարգային կապերի մեջ գտնվող այլ նորմերի սահմանադրականությունը որոշելու հարցով»,- նշված է միջնորդագրում:

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:03 08/09/2019  |  ԼՐԱՀՈՍԻրավական որոշակիության սուր դեֆիցիտի պայմաններում նորմերը պետք է մեկնաբանել հօգուտ մեղադրյալի. Ա.Ղամբարյանը` ՍԴ որոշման մասին
15:45 30/08/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության մայորը վիճարկում է լիազորությունները կասեցնելու պարագայում աշխատավարձ չտրամադրելու հարցը
14:05 14/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացու սոցիալական, այդ թվում` ներդրումային ակտիվությունը կոչնչացվի, եթե կորցնի պետական որոշումների կայունության նկատմամբ վստահությունը. Ղամբարյան
16:07 22/06/2019  |  Քաղաքացիական իրավունքՊետությունն իրավասու չէ գիտակից և ինքնավար մարդու փոխարեն որոշում կայացնելու.Ղամբարյան (տեսանյութ)
10:46 11/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանը գործընկորոջ հետ հիմնադրել է «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հկ
23:34 11/05/2019  |  ՀարցազրույցՀՀ վճռաբեկ դատարանի՝ իր լիազորությունների վերազանցման արդյունքում դատական ակտի բեկանումն առաջացնելու է մի շարք իրավական կազուսներ. Արթուր Ղամբարյան
16:59 29/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մեղադրանքը հիմնավոր է» ձևակերպման օգտագործումը ինքնին վիճահարույց չէ. Արթուր Ղամբարյան
15:47 07/03/2019  |  ՀարցազրույցԽուզարկությունը չի կարող օգտագործվել մարդու մասնավոր կյանքը հրապարակայնացնելու նպատակով. Արթուր Ղամբարյան
21:38 18/02/2019  |  ՀարցազրույցՄեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան
01:15 11/02/2019  |  ՀարցազրույցՊետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան

Արխիվ

[]