Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Իմ առաքելությունը ողջ կյանքի ընթացքում համարել եմ իրական փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, պետությանը, եկեղեցուն. Նիկոլ Փաշինյան 11/01/2019   14:08  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին  Մայր Աթոռ Սուրբ էջմիածին այցելելու, Գերագույն հոգևոր խորհրդի նիստի անդամներին հանդիպելու համար և ներկայացրել նիստում քննարկվող հարցերի օրակարգը:

Դիմելով ներկաներին, վարչապետ Փաշինյանը նշել է.

«Վեհափառ Տեր,

Սրբազան հայրեր,

Գերագույն հոգևոր խորհրդի հարգելի անդամներ,

ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Իհարկե նման հանդիպումների կարիքը և անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում: Ընդհանուր առմամբ, իհարկե, ինչպես Վեհափառը նշեց, պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված  քննարկումները շատ կարևոր են, առավել ևս նոր իրավիճակում և նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում: Այդ պայմաններն ու հարաբերություններն ունեն բազմաթիվ նրբություններ և ես հույս ունեմ, որ այսօր այդ նրբությունների կարևոր դետալներին մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ:

Ընդհանուր առմամբ, երբ ասվում է պետություն-եկեղեցի հարաբերություն՝ ես առաջին հերթին հասկանում եմ ոչ միայն և ոչ այնքան նյութական հարաբերությունների կարգավորումներ, չնայած դրանք էլ կարևոր և էական են, այլ առաջին հերթին հասկանում եմ քննարկում՝ մեր երկրում հոգևոր կյանքի, հոգևոր արժեքների և ընդհանրապես հոգևոր մթնոլորտի առումով:

Ընդհանուր առմամբ, երբ ես մտածում եմ մեր երկրում առկա մթնոլորտի մասին՝ ես այն եզրակացությանն եմ գալիս, որ ցավոք մեր ժամանակներում, ես չեմ ուզում այդ ժամանակների մեկնարկ, ավարտ, այսինքն մի կոնկրետ ժամանակ նշել, ընդհանուր միտումը ապահոգևորականացումն է: Եվ սա ես նկատի չունեմ որպես ծառայություն, ես նկատի չունեմ որպես պաշտոն, կարգավիճակ, ես նկատի ունեմ առաջին հերթին ընկալումը հանրային հարաբերություններում, այսպես ասած, էլիտայի և հանրության հարաբերությունները, ընդհանրապես կամայական երկու քաղաքացիների հարաբերությունները: Իմ կարծիքն այն է, որ այդ ապահոգևորականացման ֆոնին է, որ տեղի են ունենում քաղաքական դեգրադացիաներ և տեղի է ունենում կոռուպցիայի ծավալում և ոչ միայն կոռուպցիայի ծավալում, այլև դա դառնում է շատ սովորոական հարաբերությունների կերպ և այս ապահոգևորականացման ճանապարհին և ֆոնին է, որ հանրության ավելի ու ավելի մեծ շերտեր են ներգրավվում ահա այդպիսի երևույթների մեջ:

Ընդհանրապես ուզում եմ անկեղծ խոստովանել, որ երբ մի որևէ քաղաքական թիմ կամ անձ հասնում է իշխանության կամ իշխանական կարգավիճակ է ձեռք բերում, սովորաբար, համենայն դեպս պատմական տրամաբանությունը շատ հաճախ եղել է այդպիսին, նրանց առաջին մտածումը և միտումը լինում է հետևյալը. ի՞նչպես անել՝ այդ կարգավիճակը հնարավորինս երկար պահել և եթե նույնիսկ հնարավոր է՝ սեփականել:

Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ մեր կառավարության առաքելությունը և անձամբ իմ առաքելությունը ընդհանրապես ոչ միայն այս կարգավիճակում, այլև իմ ողջ կյանքի ընթացքում ես համարել եմ իրական փոփոխություններ բերելը, այնպիսի փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, որոնք կծառայեն երկրին, որոնք կծառայեն պետությանը, որոնք կծառայեն եկեղեցուն, որովհետև ինձ համար հոգևոր արժեքները, հոգևոր կյանքը, հոգևոր բովանդակությունը չափազանց կարևոր են և բազմիցս ասել եմ՝ դա համարում եմ իմ քաղաքական գործունեության և կյանքի անբաժանելի մասը: Ես ընդհանրապես համարում եմ, որ քաղաքական գործունեությունն ինձ համար իմաստ չէր ունենա, եթե այդ շատ կարևոր կոմպոնենտը տեղ չզբաղեցներ այդ գործունեության մեջ:

Եվ ուզում եմ ասել, որ ես նաև, իմ սուբյեկտիվ ընկալումն է սա, չեմ հավակնի պնդել, որ սա ամենաճիշտ կամ ամենաարդարացված կամ գուցե ամենապրագմատիկ ընկալումն է, բայց դա իմ ընկալումն է, որ ընդհանրապես մեր կյանքին պետք է նայել այս պրիզմայով, որովհետև ժամանակակից քաղաքակիրթ հարաբերությունները ես  պատկերացնում եմ որպես որոշակի սպեկտրի և մասերի բաժանած շրջանակ, որտեղ կան տարբեր կոմպոնենտներ՝ կա նյութական կոմպոնենտ, հոգևոր կոմպոնենտ, քաղաքական կոմպոնենտ, արժեքային կոմպոնենտ և իրավական կոմպոնենտ:

Այդ ամեն ինչի  ճիշտ համադրությամբ է , որ ձևավորվում է մրցունակ պետություն և հասարակություն: Ուզում եմ ասել նաև, որ հենց այս առաքելության գիտակցությունից է բխում, որ ես հասկանում եմ, որ մենք և հանրության հետ, և եկեղեցու հետ և քաղաքացիների հետ, և քաղաքական ուժերի հետ պետք է պատրաստ լինենք ուղիղ, բաց, անկեղծ խոսակցության, և այդ խոսակցությունների նպատակն է շատ կարևոր, որ մենք արձանագրենք՝ ինչի համար է այդ խոսակցությունը՝ հաղթահարել ճգնաժամը կամ կանխարգելել ճգնաժամն այն դեպքերում, երբ ճգնաժամ չկա:

Իսկ ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, բոլոր ոլորտներում կա ճգնաժամ, որովհետև եթե չլիներ այդ ճգնաժամը՝ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում՝ ուղղակի տեղի չէին ունենա: Եթե չկա ճգնաժամ՝ այդ իրադարձությունները տեղի չէին ունենա և այն, որ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ և Սփյուռքի հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ շատ հստակ դիրքորոշում արտահայտեցին՝ սկսած դպրոցականներից, ավարտած տարեցներով: Սա վկայությունն էր այն բանի, որ 2018 թվականի գարնան դրությամբ՝ մենք չունեինք մի ոլորտ, բացարձակապես չունեինք ոլորտ, որտեղ չունեինք ճգնաժամ: Ես, քավ լիցի, չեմ ասի, թե այս մեկ ու կես տարվա ընթացքում այդ ճգնաժամերը լուծվել են, բայց մի ճգնաժամ հաստատ լուծվել է, վստահության ճգնաժամը հաստատ լուծվել է:

Սա լավ հիմք է, որպեսզի մենք շարունակենք մեր ճանապարհը և լուծենք նաև  մյուս բոլոր ճգնաժամերը և լուծենք դա կառուցողականության, փոխադարձ հարգանքի, բաց, անկեղծ, ուղիղ երկխոսության և քննարկումների միջոցով: Համենայնդեպս, ես այսպիսին եմ պատկերացնում նաև պետություն-եկեղեցի հարաբերությունները:

Չեմ կարող ասել, թե մենք այս առումով հասել ենք երկխոսության մի այնպիսի մակարդակի, որը կարող ենք համարել, որ կատարյալ է, բայց որ մենք այս ճանապարհին տեղում կանգնած չենք մնացել՝ դա էլ փաստ է: Մենք որոշակի քայլեր արել ենք, խոսել ենք, զրուցել ենք, քննարկել ենք և ես ուրախ եմ առաջինը սրա համար, որ մենք կարող ենք դա անել: Սա առողջության շատ կարևոր ցուցիչ է և առողջության շատ կարևոր վկայություն է: Ես շնորհակալ եմ նաև այսպիսի հնարավորության համար, շնորհակալ եմ Վեհափառ հայրապետին, որ ինքն անընդհատ այս հնարավորություններն օգտագործում է նման խոսակցությունների համար և նորանոր առիթներ է փնտրում և ստեղծում, որպեսզի մենք այս երկխոսությունն ունենանք: Ես այսօր այստեղ եկել եմ Վեհափառ հայրապետի հրավերով՝ հենց այսպիսի զրույց և երկխոսակցություն ունենալու: Շնորհակալ եմ»:

Բաց և անկեղծ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են եկեղեցի-պետություն հարաբերություններին, մեր պետության և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, առկա խնդիրներին և դրանց լուծման հանարավորություններին, պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև հանրության շրջանում հնչեղություն ունեցող թեմաներին վերաբերող մի շարք հարցեր:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:13 31/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆրանք, ովքեր մեր ոտների վրայից կկախվեն, թափ կտանք ու կշարժվենք առաջ. Փաշինյան
12:05 31/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի աշխատակազմին հատկացվեց 37 մլն
11:58 31/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Գիշերօթիկի սան», «մանկատան սան» ասել՝ նշանակում է կարդալ մարդու դատավճիռը. Վարչապետ
11:14 31/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍա կարևոր իրադարձություն էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. վարչապետ
18:25 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի աշխատակազմի ղեկավարը Սանասարյանին կոչ է արել դիմել իրավապահներին
16:40 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը որևէ պարգևատրում չի ստացել. Աղաջանյան
16:06 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ինքն իր համար ոչինչ չի գնել. Էդուարդ Աղաջանյանը` վարչապետի նոր մեքենայի մասին
16:01 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարություն է մտադիր է նոր օդանավ գնել. ասում են՝ ներկայիս ինքնաթիռը հնամաշ է
13:38 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍԽորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր
09:46 30/10/2019  |  ՄամուլՓաշինյանի խոստացած 10 մլն ծառը մնաց «պեչենու ծառից կախված». «Իրավունք»

Արխիվ

[]