ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սպայկա» Blue Cheese made in Armenia, իսկ ըստ Վերին Լարսի մաքսակետի՝ արտադրված է Եվրոպայում 11/01/2019 18:35 | ԼՐԱՀՈՍ
31.11.2019 թվականին «Սպայկա» ընկերությունը հաղորդագրություն տարածեց, որ իր բեռնատարները բեռնված հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով արդեն 16 օր է, ինչ գտնվում են ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք:
Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, հայտնելով, որ «նախարարության կողմից կապ է հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ, որոնք տեղեկացրել են, որ մեքենայի ժամանակավոր բաց չթողման պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը՝ «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելիության տեսանկյունից: Ըստ վերջիններիս տեղեկատվության՝ նմուշն ուղարկվել է համապատասխան լաբորատորիա՝ բեռի ծագումնաբանությունը որոշելու նպատակով:»
Այսօր՝ 01.11.2019 թվականին, ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին, որ չեն կարող բաց թողնել պանիրը ՌԴ տարածք և հետ են ուղարկելու բեռը Հայաստան, քանի որ էլեկտրոնային փոստով ստացել են փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի ծագման երկիրը նշվել է ՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»:
Հայտնում ենք, որ ընկերությունը կամ ընկերության վարորդը չեն ստացել լաբորատոր փորձաքննության եզրակացության պաշտոնական օրինակը, ինչպես նաև չեն ստացել մինչ օրս որևէ պաշտոնական հիմնավորում բեռի և բեռնատար ավտոմեքենայի կանգնեցման վերաբերյալ:
Ընկերությունը ստանալով այս տեղեկատվությունը, անմիջապես դիմել է Հյուսիսային Օսեթայի մաքսային ծառայության և Վերին Լարսի մաքսային անցակետի ղեկավարներին, ՌԴ տրանսպորտային դատախազության Հարավային տրանսպորտային դատախազին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին՝ տեղեկացնելով, որ պանիրը արտադրվում է ընկերությանը պատկանող նորակառույց պանրի գործարանում, և տրամադրել է պանրի հումքի և փաթեթավորման նյութերի ծագման երկրների աշխարհագրությունը հավաստող փաստաթղթերը:
Համաձայն դրանց՝
1. Պանրի հիմնական հումքը՝ կաթը, ընկերությունը գնում է հայաստանյան տեղացի ֆերմերներից՝ Տաշիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց Ձորի շրջաններից:
2. Օգտագործվում է քաղաքային կենտրոնական ջրամատակարարմամբ ստացվող ջուրը,
3. Փայլաթիթեղ (ֆոլգա) – ծագման երկիրը՝ Գերմանիա
4. Սննդային պոլիէթիլենային տոպրակներ (վակուում փաթեթ) – ծագման երկիրը՝ Լեհաստան
5. Ստվարաթուղթ – ծագման երկիրը՝ Ռուսաստան
6. Մերան, բորբոս և ֆերմենտային բաղադրանյութեր – ծագման երկիրը՝ Դանիա
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լաբորատոր փորձաքննությունը չի կարողացել հստակ նշել պանրի ծագման երկիրը և տվել է ծագման երկրի լայն աշխարհագրական տարբերակներ, իսկ պանիրը ՌԴ բաց թողնելու կամ չթողնելու մասին որոշումը կայացնում են ՌԴ մաքսային ծառայության աշխատակցիները՝ Ընկերությունը հետագա թյուրիմացություններից խուսափելու նպատակով խնդրել է որպես ելակետային տվյալ ընդունել իր կողմից ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը պանիրը ՌԴ բաց թողնելու հարցի վերբաերյալ որոշման կայացման ժամանակ:
ՌԴ Մաքսային ծառայության կողմից կամայական կերպով բեռի հետագա կանգնեցումը կամ հետվերադարձը Հայաստան անհամաչափ վնաս է հասցնելու ընկերությանը՝ բեռի փչանալու և ընկերության նկատմամբ պայմանագրային պարտավորություններից բխող պահանջների առումով:
Խնդրում ենք ՀՀ Կառավարության աջակցությունը եվրոպական որակական չափանիշներով հայկական արտադրանքի անխափան մուտքը ԵԱՏՄ շուկա ապահովելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ