ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծում առկա են դատավորի անկախությունն ու անաչառությունը սահմանափակելու ռիսկեր. Արշակ Վարդանյան 11/01/2019 16:40 | Հարցազրույց
Դատական օրենսգրքի փոփոխությունների, դրանց առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի արտահայտած դիրքորոշումների, դատական իշխանության նկատմամբ առկա ճնշումների և դատավորների ծանրաբեռնվածության մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի հետ:
- Պարոն Վարդանյան, Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի առնչությամբ օրերս Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հայտնել, որ փոփոխությունները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը եւ կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում։ Ինչ է ստացվում, ներկայումս գործող օրենսդրության պայմաններում դատավորներն անկողմնակա՞լ չեն կարող լինել եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ արդյունավետ գործիքակազը չկա՞:
-Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է մոտենալ համակարգային եղանակով, խոսքն առաջին հերթին դատավորի համար սոցիալական ապահովության, այդ թվում՝ աշխատավարձի և ոչ պակաս կարևոր, աշխատավարձից էականորեն չտարբերվող կենսաթոշակի երաշխավորումն է, կոռուպցիոն դեպքերի բացահայտումն ու քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովումը: Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններում այս ուղղությամբ որոշակի առաջընթաց նկատելի է, սակայն կան նաև բազմաթիվ մտավախություններ, այդ թվում՝ դատավորի անկախությունն ու անաչառությունը սահմանափակելու ռիսկեր, որոնց վերաբերյալ դատողությունները դատավորները, այդ թվում՝ ես ներկայացրել ենք պատկան մարմիններին և պաշտոնատար անձանց: Հուսով ենք, որ դրանք ևս հաշվի կառնվեն:
-Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը պարոն Վարդանյան, կմանրամասնե՞ք:
-Օրինակ, ցանկացած էական կարգապահական խախտում հանգեցնելու է դատավորների լիազորությունների դադարեցման, մինչդեռ ներկա կարգավորմամբ այդպես չէ։ Դատավորի մեկնաբանությունները և պատճառաբանությունը կոնկրետ քրեաիրավական նորմը կիրառելու վերաբերյալ, որն օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն չի արտացոլվել դատական ակտում, ներկա կարգավորմամբ դատավորի կարգապահական պատասխանատվությունը բացառող հանգամանք է, քանի որ դեռ այն հիմնավորված կերպով չի հերքվել, առաջարկվող կարգավորմամբ այդ իրավական երաշխիքը վերացվում է։ Որպես դատարան հանդես գալիս ԲԴԽ նիստերի հրապարակայնությունը կարող է սահմանափակվել նրա որոշմամբ և այստեղ դատավորի դիրքորոշումը վճռորոշ և պարտադիր չէ ԲԴԽ-ի համար , այլ կարծիք է, որի հետ ԲԴԽ-ն կարող է նաև չհամաձայնել և նիստն անցկացնել դռնփակ: Իջեցվել է նաև ԲԴԽ նիստերի անցկացման քվորումի ցենզը՝ այդ թվում նաև որպես դատարան հանդես գալիս:
- Վենետիկի հանձնաժողովի կողմից նաեւ արձանագրվել է, որ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը չպետք է դառնա Սահմանադրական դատարանում արդեն քննվող գործերի ելքի վրա ազդելու միջոց, եւ որ դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նախագծով չպետք է վտանգվի սահմանադրական արդարադատությունը: Գործող օրենսդրությամբ դատավորները պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը, ավելի վաղ կենսաթոշակի գնալը չի՞ հանգեցնի քաոսային իրավիճակի, առանց այդ էլ թափուր հաստիքները, կարծես թե, համալրել չի հաջողվում:
-Վենետիկի հանձնաժողովը ընդունելի է համարել ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի գնալու հնարավորությունը, սակայն՝ դատավորի կողմից բացառապես կամավորության սկզբունքով կենսաթոշակի մեկնելու պարագայում, իսկ թե այդ գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողությունը որքանով է իրական՝ ցույց կտան ժամանակները: Մի բան հստակ է, բարձրաստիճան պաշտոնյանները աշխատանքից վաղաժամ ազատվելու պարագայում, որպես կանոն, խուսափում են ազատման պատճառների մասին բարձրաձայնել կամ թաքցնում են իրական պատճառը:
- Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից 25-ի իջեցնել, ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում, արդարացվա՞ծ է այս տարիքային շեմը: 25 տարեկան երիտասարդի կողմից Հայաստանի Հանարպետության անունից դատական ակտի կայացումը ողջամի՞տ է:
-Կարծում եմ, որ դատավորն իրականում ոչ թե պաշտոն է, այլ կոչում: Այդ համատեքստում գտնում եմ, որ 25 տարին բոլորած անձը, եզակի բացառություններով հանդերձ, նույնիսկ եթե կատարելապես տիրապետում է տեսական իրավաբանությանը, դեռևս օժտված չէ բավարար կենսական և պրակտիկ աշխատանքային փորձով, որ կարողանա ողջամիտ լուծումներ տալ հատկապես բարդ և մեծածավալ գործերին, կայացնի գործով անցնող անձանց ճակատագրի վրա ուղղակիորեն ազդող որոշումներ: Բավարար կենսափորձ և աշխատանքային փորձ չունեցող դատավորը կդժվարանա նույնիսկ ղեկավարել իր աշխատակազմը, առավել ևս՝ նախագահել դատական նիստերում, էլ չեմ ասում անձանց համար վճռորոշ որոշումներ կայացնելու մասին: Ես այն կարծիքին եմ, որ դատավոր նշանակվելու նվազագույն տարիքը չպետք է 35-ից ցածր լինի, ընդ որում, համոզված եմ, որ դատավորը /խոսքը քրեական մասնագիտացման դատավորների մասին է/ պետք է ունենա փաստաբանի, քննիչի կամ դատախազի ոչ պակաս, քան 5-ամյա աշխատանքային ստաժ, այսինքն՝ «ներսից» որոշակիորեն քաջատեղյակ լինի դատական գործընթացների վերաբերյալ: Դժվարանում եմ մեկնաբանել, թե ինչ նպատակ է հետապնդում դատավորի տարիքային ցենզի իջեցման օրենսդրական նախաձեռնությունը, եթե այն հետապնդում է հակակոռուպցիոն, համակարգը նոր կադրերով համալրելու նպատակներ, իմ համոզմամբ նույնիսկ այդ նպատակին ցանկալի չէ հասնել ի հաշիվ դատավորի գործնական հմտությունների և արհեստավարժության. գործերի քննությունը սկսվելու է անմիջապես՝ երդում տալու օրվանից և ոչ թե այն ժամանակ, երբ դատավորը, ի հաշիվ կողմերի իրավունքների և ազատությունների, ձեռք կբերի որոշակի փորձառություն և գործնական հմտություններ:
- Այսկերպ հնարավո՞ր կլինի դատավորի թափուր հաստիքները համալրել, ի՞նչը պետք է գայթակղի 25 տարեկան երիտասարդին դատավոր դառնալու ուղղին ընտրելու համար այն էլ մեր օրերում՝ ծանրաբռնվածություն՝ ոչ համարժեք աշխատավարձի պայմաններում:
- Տարիքային շեմի նվազեցումը դատական համակարգը կադրերով ապահովելու գործուն միջոց չի եղել և չի էլ լինի։ Նոր, բանիմաց և ազնիվ կադրերով դատական համակարգը համալրելու համար անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով դատավորների զբաղեցրած բարձր դիրքի հետ համատեղելի սոցիալական երաշխիքների նախատեսում, ողջամիտ աշխատավարձի և դրան էականորեն չզիջող կենսաթոշակի նախատեսում, դատավորի դերի և կատարած բարդ աշխատանքի մասին հանրային ընկալման էական փոփոխություն, որը պայմանավորված չէ միայն դատավորի բարեխիղճ և անխոնջ աշխատանքով: Այստեղ անելիքներ ունեն նաև իշխանության մյուս թևերը և դրանց ներկայացուցիչները, չորրորդ իշխանությունը և քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչները: Ներկայում դատավոր դառնալու ցանկություն ունեցող իրավաբանների թիվը խիստ սակավ է, իսկ դիմողներն էլ որպես կանոն, չեն ունենում բավարար մասնագիտական պատրաստվածություն, որի պայմաններում դատավորի թափուր տեղերը դժվարությամբ են համալրվում:
- Ըստ Ձեզ, դատավորի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու ուղղությամբ պետությունը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի:
-Դատավորների ծանրաբեռնվածության վերացման հիման եղանակը դատավորների հաստիքների և դատավորներին սպասարկող աշխատակազմի թվաքանակի ավելացումն է՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Բնակչության յուրաքանչյուր 100.000 թվի համեմատությամբ բաժին ընկնող 1 դատավորի հաշվարկով ՀՀ-ում յուրաքանչյուր դատավոր աշխատում է 3 դատավորի միջին ծանրաբեռվածությամբ: Մյուս առավել գործուն միջոցը օրենսդրական փոփոխություններն են, որոնց միջոցով հնարավոր է ողջամտորեն կրճատել գործերի քննության ժամկետները կամ նախատեսել արագացված ընթացակարգով գործերը քննելու և լուծելու հնարավորություն, անցումը թղթայինից էլեկտրոնային ծանուցման և փաստաթղթաշրջանառության և այլն:
- Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ դատական համակարգում դժգոհության ալիք է հասունանում՝ պատճառը ծանրաբեռնվածությունն է: Երեւան քաղաքի գործող դատավորները գործերի ծանրաբեռնվածության պատճառով ցանկանում են տեղափոխվել մարզեր:
- Այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, կարող եմ ասել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորները խիստ ծանրաբեռնված են, և հաշվի առնելով, որ մինչ օրս այն լուծում չի ստացել, հեռանկարներն էլ հուսադրող չեն, դատավորների մի մասը փնտրում են դրանից խուսափելու տարբերակներ, ինչը, կարծում եմ, տրամաբանական լուծում է՝ հաշվի առնելով, որ գերծանրաբեռնված աշխատելն որևէ կերպ չի անդրադառնում աշխատավարձի բարձրացման վրա:
-Դատավորները ի՞նչ խնդիրների են բախվում, վերջին ամիսների շատ է խոսվում է դատական իշխանության նկատմամբ ճնշումների մասին, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ, ճնշումներ զգո՞ւմ եք:
-Մամուլով, հեռուստատեսությամբ և, հատկապես, սոցիալական ցանցերով դատավորների հասցեին հնչող անձնավորված կամ ընդհանրական հրապարակային վիրավորական խոսքերը, հատկապես իշխանության մյուս թևերի ներկայացուցիչների շուրթերով, որոնք, երբեմն, անցնում եմ քննադատության թույլատրելի սահմանները, որոշ դատավորներ կարող են ընկալել որպես իրենց նկատմամբ ճնշում կամ ճնշման փորձ, սակայն ունենք ամուր նյարդեր, կաշկանդված լինելով դատավորի կարգավիճակով և դատավորի վարքագծի կանոններով, արձագանքում ենք ծայրահեղ և խիստ անհրաժեշտ դեպքերում։ Միաժամանակ փորձում ենք, որ մեր աշխատանքի առնչությամբ այդ աղբյուրներից արձակվող բացասական էներգետիկան չանդրադառնա և տեղ չգտնի մեր կողմից կայացվող դատական ակտերում, բացասաբար չանդրադառնա գործով անցնող անձանց իրավունքների և ազատություններ վրա:
- Պարոն Վարդանյան, 2020թ. պետական բյուջեով նախատեսված գումարը ԲԴԽ-ի համար զգալիորեն ավելանալու է եւ ըստ Դեպարտամենտի ղեկավարի՝ այդ գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի տրամադրմանը: Որքան պետք է լինի դատավորի աշխատավարձն ում ծանրաբեռնվածությունը ոչ թե օրեցօր՝ այլ ժամ առ ժամ է ավելանում:
-Առերևույթ կոռեկտ չէ դատավորի աշխատավարձի ողջամիտ չափ նշելը, նախ՝ որ ինքս դատավոր եմ և այդ հարցում օբյեկտիվ լինելու առումով այլ անձանց, հատկապես ոչ դատավորների մոտ կարող են որոշակի կասկածներ ծագել, ինչու՝ ոչ, նաև շահարկումներ լինել, բացի այդ՝ ուզես, թե չուզես այդ հարցը անմիջականորեն հարաբերվում է մեր պետության սոցիալ-տնտեսական վիճակի, միջին աշխատավարձի չափի հետ: Կլինեմ հնարավորինս օբյեկտիվ: Մի բան հստակ է, որ դատավորների համար ողջամիտ աշխատավարձը և դրան էականորեն չզիջող կենսաթոշակը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ այդ քայլով ուղղակիորեն երաշխավորվում է նախ՝ դատական իշխանության անկախությունն ու անաչառությունը, եթե չեն վերանում, առնվազն նվազագույնի են հասցվում այդ համակարգում առկա հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, իսկ այդ կերպ՝ դատական պաշտպանության դիմած քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ընդ որում՝ իրավական պետության մեջ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են և դատավորների բարձր դիրքին տրվող սոցիալական երաշխիքների ապահովմամբ առաջին հերթին երաշխավորվում է այդ իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Պատկերը հստակեցնելու համար կարող եմ բերել դատավորի աշխատավարձի չափերի վերաբերյալ օրինակներ, մասնավորապես՝ հետխորհրդային երկրներից Ղազախստանում դատավորը ստանում է 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ, Մոլդովայում՝ 3.000 ԱՄՆ դոլարի սահմաններում, դատավորների աշխատավարձերը բարձր են նաև ՌԴ-ում և Ուկրաինայում, եվրոպական երկրներում, որքանով որ տեղյակ եմ՝ այն կազմում է 4-7.000 եվրո: Հասկանալի է, որ ՀՀ բյուջետային հնարավորությունները համեմատելի չեն այդ երկրների հետ, սակայն որակյալ կադրերի հոսքը դատական իշխանություն խրախուսելու և այդ կարևոր աշխատանքը գրավիչ դարձնելու, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարող դատավորներին համակարգում պահելու և բնականոն սերնդափոխությունն իրականացնելու համար անհրաժեշտ է աշխատավարձի չափը սահմանել ոչ պակաս, քան 1.500.000 ՀՀ դրամի չափով: Կրկնում եմ, որ սա իմ անձնական կարծիքն է:
Հարցազրույցը՝ Էլեն Առաքելյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից