Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Ազգային Ժողովում՝ «ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հարցերի քննարկման ժամանակ 11/01/2019   19:32  |  ԼՐԱՀՈՍ

Հարց. ԼՂ հիմնախնդրի առնչությամբ վերջին հայտարարությունները որևէ կերպ ազդեցություն ունեցել են բանակցային գործընթացի վրա, թե՞ ոչ: Ինչպիսի՞ն են առաջիկա ակնկալիքները:

Զոհրաբ Մնացականյան. Մենք թիրախային և նպատակաուղղված աշխատում ենք բանակցային գործընթացի մեջ: Բոլոր այն դիրքորոշումները, որոնցով մենք հանդես ենք գալիս, որոնք ձեզ առավել քան ծանոթ են, որովհետև բազմիցս ենք խոսել դրա մասին, և այդ բոլոր համադրություններով հանդերձ մենք աշխատում ենք բանակցային գործընթացում, աշխատում ենք թիրախային: Մենք երբևէ չենք դանդաղեցրել, ձգձգել հետևողական հանդիպումները, գործընթացը. վերջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերին, հաջորդը լինելու է շատ շուտով՝ նախարարների մակարդակով: 

Արդեն ասել եմ, որ ղեկավարների մակարդակով ներկայիս դրությամբ մենք դեռևս չենք ծրագրում հանդիպում, բայց ամեն բան կարող է լինել, կարող է ցանկացած ուղղությամբ զարգանալ, եթե անհրաժեշտ լինի: Կան որոշ պայմանավորվածություններ, կան գաղափարներ, թե ինչպես կարելի է հանդիպումները կազմակերպել: Այդ առումով մենք գործ ունենք անելու, և ամենակարևորը այդ գործի մեջ այն է, որ մենք ունենք մեր հստակ դիրքորոշումները՝ ուղղված այնպիսի ձևաչափ և դաշտ ապահովելուն, որտեղ կողմերի պարտավորությունները համադրելի լինեն: 

Չի կարող լինել իրավիճակ, երբ մի կողմն իր առավելապաշտական դիրքորոշումներով փորձի ստանալ ամենը, իսկ մյուս կողմը՝ ոչ: Սա փակուղի է տանում: Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք վերաբերում են այնպիսի համադրության, որտեղ արտացոլվեն մեր առաջնահերթությունները՝ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը: Այս երկու բառերը պարունակում են ծավալուն գաղափարներ: Ես դա երկու բառով եմ ձևակերպում, բայց նրանցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է բովանդակություն: 

Հարց. Դատելով կողմերի հայտարարություններից՝ հիմա փակուղային իրավիճակ չկա՞:

Զոհրաբ Մնացականյան. Որևէ փակուղի չկա: Այն ինչ մեզ է վերաբերում, մենք փակուղի չենք տեսնում, մենք շարունակում ենք աշխատել շատ հանգիստ և սառնասիրտ. սա աշխատանք է, որը պետք է արվի, սա վերաբերում է մեր անվտանգությանը, տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղություն հաստատելուն: Զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ և անպատասխանատու է, այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք աշխատել սառնասիրտ և նպատակաուղղված մեր դիրքորոշումներին:

Հարց. Հայ-ադրբեջանական սահմանին են կրակոցմեր հնչում ադրբեջանական կողմից: Արդյոք դա քննարկման առարկա դարձնու՞մ եք:

Զոհրաբ Մնացականյան. Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը մշտապես հանդիսանում է կարևորագույն հարցերից մեկը: Կա բովանդակային մասը, և կան հարցեր, որոնք ձևավորում են միջավայրը, որի մեջ քննարկվում են այդ հարցերը: 

Չի կարող լինել իրավիճակ, երբ առկա է էսկալացիայի, երբ շարունակվում է այդ ռազմատենչ հռետորաբանության և ատելության քաղաքականությունը, և դա չի կարող ազդել բովանդակության վրա: Մենք շատ զգայուն ենք դրա նկատմամբ: Եվ էսակալցիայի ռիսկերի նվազեցման հարցը չափազանց էական հարց է:

Ես չեմ ուզում ասել, որ մենք բավարարված ենք, որովհետև տեղի են ունենում զինադադարի խախտումներ, բայց սկզբունքորեն նաև բոլորս կարող ենք գնահատել, տեսնել, որ ընդհանուր առմամբ կա զինադադարի խախտումների նվազում: Սա մեզ համար բացարձակ կարևոր հարց է, որպեսզի հասնենք իրավիճակի, երբ մենք բացառում ենք էսկալացիայի ռիսկերը:

Հարց. Երբ ասում եք, որ գործընթացը փակուղում չէ,  առաջընթացը ո՞րն է այդ դեպքում. բանակցություններից հետո ի՞նչ կարող եք արձանագրել, ի՞նչ փոփոխություններ են գրանցվում:

Զոհրաբ Մնացականյան. Գրանցվում է այն, որ մենք աշխատում ենք այն պարամետրերի շրջանակներում, որոնք վերաբերում են ստատուսին և անվտանգությանը, փորձում ենք ի հայտ բերել կամ զարգացնել այն պարամետրերը, որոնք առավել բավարարում են մեր մտահոգությունները, մեր հիմնական գերակայությունները:

Հարց. Ադրբեջանի կողմից տեսնու՞մ եք այդ կառուցողական մոտեցումը, պարո՛ն նախարար:

Զոհրաբ Մնացականյան. Հաշվի առնելով, որ բանակցային գործընթաց է, ես ճիշտ կլինի՝ պատասխանեմ, որ հուսով եմ, որ այդ կամքը նույնպես ի հայտ կբերվի և կդրսևորվի ավելի  արտահայտված ձևով մյուս կողմի մոտ:

Հարց. Պարո՛ն նախարար, հիմա փաստորեն բանակցություններ ղեկավարների միջև չկան: Դա մեծացնում է պատերազմի հավանականությունը: Եթե չկան բանակցություններ, ո՞րն է ..

Զոհրաբ Մնացականյան. Ներողոթյուն, ճիշտն ասած, Ձեր հարցի ձևակերպման հետ չեմ կարող համաձայնել, որովհետև երբ տեղի է ունենում գործընթաց, երբ հանդիպում են արտաքին գործերի նախարարները, իրենք իրենց անձնական նախաձեռնություններով կամ անձնական ձևաչափով չեն հանդիպում, իրենք ներկայացնում են երկիրը, և այդ երկիրը ղեկավարում են մեր ղեկավարները:

Ես բոլոր այս հարցերի շուրջ մշտապես աշխատում եմ  համանախագահների հետ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի հետ, ոչ անպայման հանդիպումից հանդիպում, և այս անենը ղեկավարվում է մեր ղեկավարների կողմից:  

Ինչ վերաբերում է ղեկավարների միջև հանդիպմանը, պետք է համապատասխան դաշտը բավարար ձևավորված լինի, որպեսզի մենք կարողանանք արդյունքին ուղղված հանդիպում կազմակերպել: Եվ սա նորմալ, բնականոն գործընթաց է: 

Ի դեպ, գիտեք, որ ֆորմալ առումով ղեկավարները հանդիպել էին այս տարվա մարտին, առիթ են ունեցել միմյանց հետ շփվելու անցած ամիս Աշխաբադում: Սա գործընթաց է, որտեղ երկրներն են աշխատում, և երկրների ղեկավարների մակարդակով համակարգվում և ուղղորդվում է այս գործընթացը:  Պարզունակ ձևով ներկայացնել, որ «եթե չեն հանդիպում պետության ղեկավարները, ուրեմն այսպես», կարծում եմ, որ թյուրըմբռնում է։

Հարց. Ո՞ր փուլում հնարավոր կլինի այդ հանդիպումը, ի վերջո։

Զոհրաբ Մնացականյան. Գոյություն ունի այդ բանակցությունների դինամիկան, և ես հուսով եմ, որ կարող ենք շատ արագ շարժվել առաջ, եթե այդ կառուցողականությունը լինի: Ընդհանուր առմամբ, կարող է տեղի ունենալ ցանկացած զարգացում. կան լավ գաղափարներ, որոնք, հուսով եմ՝ հնարավոր կլինի կյանքի կոչել։ 

Հարց. Պարո՛ն Մնացականյան, Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատը, ինչպես հայտնի է, ընդունեց Հայոց ցեղասպանության հիշատակման և ճանաչման թիվ 296 բանաձևը: Սրա կարևորության մասին կխնդրեմ խոսեք, և նաև խոսվում, շահարկվում է, որ գուցե սա արվեց՝ ոչ այնքան կարևորելով գործընթացը, այլ պարզապես Թուրքիայի հետ են Միացյալ Նահանգների հարաբերությունները վատ: Կխնդրեմ Ձեր արձագանքը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք արդեն արձագանքել ենք, Արտաքին Գործերի նախարարությունը հայտարարությամբ հանդես է եկել այդ հարցով: Սա չափազանց կարևոր է և՛ հայ ժողովրդի համար արդարության հաստատման առումով, և՛ նաև ավելի լայն իմաստով սա բավական կարևոր է նման ոճրագործությունների կանխարգելման գործընթացներում: Մենք, բնականաբար, շատ հստակ ողջունել ենք  այս բանաձևի ընդունումը, և սա բոլոր առումներով շատ կարևոր է:

Միացյալ Նահանգներում մենք ունենք միլիոնավոր հայրենակիցներ, որոնց համար սա շատ էական է, որովհետև դա արվել է իրենց երկրի կողմից. իրենք այդ երկրի քաղաքացիներ են, ապրում են այդ երկրում, ստեղծագործում, աշխատում, նպաստում այդ երկրի զարգացմանը, հաջողություններին: Եվ այն, որ արդարությանն ուղղված այս բանաձևն ընդունվեց Միացյալ Նահանգների կողմից, նաև շատ էական է այդ առումով, որ արտահայտում է հենց իրենց քաղաքացիների, մեր հայրենակիցների սպասելիքները: Մեզ՝ Հայաստանի Հանրապետության համար, սա չափազանց էական ներդրում էր արդարության հաստատման առումով, և շատ էական՝ նաև ոճրագործությունների կանխարգելման առումով: Մեր հայտարարության մեջ մենք բավական ընդարձակ խոսել ենք, ես ուղղակի վերահաստատում եմ այն ամենը, ինչն ասված է մեր հայտարարության մեջ: Մենք, բնականաբար, ողջունում ենք այդ բանաձևի ընդունունը:

Հարց. Դա վտանգ չունի՞ իր մեջ, որ Թուրքիային կգցի Ռուսաստանի գիրկը, ինչը մեզ համար մեծ վտանգ կարող է դառնալ:

Զոհրաբ Մնացականյան. Ես կարծում եմ, որ փորձենք այս ճեպազրույցի շրջանակներում աշխարհաքաղաքական գնահատականներից զերծ մնալ։

Հարց. Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանի արտաբերած «Արցախը Հայաստանն է և վերջ» արտահայտությունը միս ու արյուն չի ստանում, որովհետև դիվանագիտական հարթակում հասկանում են, որ դա ոչ մի տեղ չի տանում։ Ես կխնդրեի ձեր մեկնաբանությունը։

Զոհրաբ Մնացականյան. Ձեր հարցը, կարծում եմ, որոշ չափով ինչ-որ պարզունակություն ունի, այսինքն հնչեցվող այդ տեսակետը որոշ պարզունակություն ունի, որովհետև Հայաստանի կողմից վարչապետի մակարդակով շատ հստակ հնչեցվել, որ մենք ձգտում ենք այնպիսի լուծման, որը ընդունելի է բոլոր կողմերի համար։ Եվ այդ առումով ասեմ, որ մենք շարունակում ենք սպասել համահունչ հայտարարությունների Ադրբեջանից։ Դեռևս լսում ենք միայն առավելապաշտական և միակողմանի հայտարարություններ, որոնք չեն անդրադառնում մեր մտահոգություններին, մեր գերակայություններին, և սա չի նպաստում բանակցությունների բնականոն առաջընթացին։

Հարց. Ո՞րն է լինելու Լավրովի այցի գլխավոր ակնակալիքը: Լաբորատորիաներին վերաբերող ինչ-որ փաստաթղթի ստորագրման մասին է խոսվում:

Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ մեկնաբանելու որևէ բան, որը բանակցվում է։ Ինչ վերաբերում է իմ գործընկերոջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին, նշեմ, որ սա լինելու է պաշտոնական այց մեր ռազմավարական գործընկեր երկրի ԱԳ նախարարի կողմից, և վստահ եմ, նկատել եք, որ մենք ունենք բավական դինամիկ շփումներ, բավական ակտիվ երկխոսություն, և մեր օրակարգը չափազանց լայն է թե՛ երկկողմ հարցերին վերաբերող, թե՛ տարածաշրջանային, թե գլոբալ առումով: Մենք համագործակցում ենք տարբեր հարթակներում, այն հարթակներում, որտեղ մենք աշխատում ենք այլ երկրների հետ, տարբեր ինտեգրացիոն գործընթացներում, ինչպիսին, օրինակ ՀԱՊԿ-ն է, ԵԱՏՄ-ն։ Մենք ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և դա նույնպես մեր համագործակցության, մեր երկխոսության թեմա է։ Մենք ունենք նաև տարբեր գլոբալ հարցեր, մենք համագործակցում ենք տարբեր գլոբալ հարթակներում՝ ՄԱԿ-ից սկսած վերջացրած տարբեր այլ եվրոպական տարածաշրջանային….

Հարց․ Լաբորատորիաներին վերաբերող փաստաթուղթը, ճիշտ հասկացա, որ դեռ բանակցությունների փուլում է:

Զոհրաբ Մնացականյան․ Երբ որ կավարտվեն բանակցությունները, այդ ժամանակ կկարողանանք խոսել, բանակցությունները պետք է ավարտվեն, միչև որևէ մեկնաբանություն տալը։ Որևէ այլ բաներ, որոնք  ատահայտվում են ինչ-որ աղբյուրների կողմից, որևէ ազդեցություն չունեն մեզ վրա և լավ չէ, երբ որ աղբյուրներ հանրայնացնում են հանում ինչ-որ տեղեկություններ և ստեղծում ինչ-որ անտեղի...։

Հարց․ BBC-ին տված Ձեր հարցազրույցը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ տվեց, մասնավորապես, խոսվում է այն մասին, որ որոշ շեշտադրումներ հստակ չեք արել, մասնավորապես, որ Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք է, և որ մենք պայքարում ենք ազգերի ինքնորոշման համար։ Ի՞նչ կասեք այս մասով։

Զոհրաբ Մնացականյան․ Գիտեք, ես արդեն խոսել եմ դրա մասին, որևէ ավելացնելու բան չունեմ։ 

Հարց. Ինչու՞ շեշտադրումները հստակ չէին, ինչու՞ չարձագանքեցիք հաղորդավարի այն պնդմանը, որ հայկական տարածք չէ: 

Զոհրաբ Մնացականյան․ Ես նշել եմ, որ կան տարբեր մոտեցումներ, կան տարբեր մեկնաբանություններ, և այդ մեկնաբանությունները հնչել են: Ես շատ ուրախ եմ, որ մեր այդ հարցազրույցը եղել է՝ հաշվի առնելով վերջինիս հեղինակությունը, ծանրությունը, կշիռն ու նշանակությունը: Ես գիտակցված գնացել եմ դրան, որովհետև դա լավագույն առիթներից էր ներգրավվելու երկխոսության մեջ։ Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, կարելի է ներգրավվել դրա մեջ և ասել՝ ինչու այս ստորակետը այն ստորակետից հետո չդրվեց, և այլն։ Միգուցե կասեմ նաև, որ շատ ուրախ եմ, որ այդ հաղորդումը ստացավ բավական լայն ճանաչում և Հայաստանում դիտումները կշարունակվեն:

Հարց․ Ռուսաստանի դեսպանատունը շատ կոշտ գնահատական է տվել Արթուր Սաքունցի  մեկնաբանությանը.. 

Պատասխան․ Ես անկեղծ ասած չեմ տեսել, որովհետև նոր եմ վերադարձել, և ամենը չէ, որ հասցրել եմ տեսնել։

Հարց․ Ռազմաբազան ուժեղացնելու մասին է խոսքը..

Պատասխան․ Մինչև չտեսնեմ, չեմ մեկնաբանի։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:03 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կամերունի Արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ
11:36 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձեւում․ Զոհրաբ Մնացականյան
19:22 29/10/2019  |  ՔաղաքականՓաշինյանն ուղղակի խոսում է Մնացականյանի շուրթերով. Հայկ Մարտիրոսյանը՝ Մնացականյանի աղմկահարույց հարցազրույցի մասին
11:55 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մոնակո
19:57 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ (տեսանյութ)
18:12 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ի՞նչ , իսկ ո՞վ է այդպիսի ձեւակերպում արել». Դավիթ Տոնոյանը՝ Զոհրաբ Մնացականյանի սկանդալային ձեւակերպման մասին
15:22 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի նման մոտեցումն անընդունելի և դատապարտելի է. ԱԳ նախարարը՝ Չավուշօղլու հայտարարության մասին
15:18 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԼՂ հարցը տարածքային վեճի հարց չէ. Դա մեզ համար անվտանգության և կարգավիճակի հարց է. ԱԳ նախարար
14:08 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայ-բուլղարական տնտեսական հարաբերությունները զարգանում են, սակայն առաջընթացը բավարար չենք կարող գնահատել. ԱԳ նախարար
12:23 28/10/2019  |  ՄեկնաբանությունՆախարարի պատասխանը անընդունելի սխալ էր, ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ.Դավիթ Սանասարյանն արձագանքում է արտգործնախարարին

Արխիվ

[]