ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ քննչական մարմնի սահմանադրականության հարցը՝ օրակարգում. Փաստաբան Արթուր Ղամբարյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել 11/01/2019 19:58 | ԼՐԱՀՈՍ
Գիտնական իրավաբանները խնդրահարույց են համարում գործադիրի ենթակայության տակ գտնվող՝ Ազգային անվտանգության ծառայության եւ պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմինների սահմանադրականության հարցը։ Ընդ որում՝ առավել արդիական է ԱԱԾ քննչական դեպարտամենտի հարցը, քանի որ այստեղ հաճախ քննվում են նաեւ քրեական դատավարության օրենսգրքով իրենց ոչ ենթակա քրեական գործերը՝ ընդհուպ քրեական հեղինակություններին վերաբերող։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեռեւս ամիսներ առաջ՝ օգոստոսին, իրավաբանական գիտությունների դոկտոր, փաստաբան Արթուր Ղամբարյանը կոնկրետ գործով միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ բարձրացնելով քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ «քրեական գործով նախաքննություն կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները» նորմի սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Քրեական գործը, որով փաստաբան Ղամբարյանը նման միջնորդությամբ է հանդես եկել, վերաբերում է կաշառքին, որը հարուցվել է ԱԱԾ օպերատիվ մարմինների կողմից իրացված օպերատիվ տվյալների հիման վրա, քննությունն էլ շարունակել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ «Տվյալ գործով իմ վստահորդը զրկված է օբյեկտիվ և համակողմանի նախաքննությանը (որը կազմված է ոչ միայն ապացույցների հավաքման՝ քննության, այլև յուրիսդիկցիոն՝ կիսադատական տարրից) մասնակցելու հնարավորությունից, քանի որ ենթադրյալ հանցագործությունը բացահայտած հետաքննության մարմնի շրջանակներում գործող քննչական ստորաբաժանումը apriori չի կարող դուրս գտնվել ենթադրյալ հանցագործությունը բացահայտած օպերատիվ հետախուզական մարմնի ազդեցությունից»,- նշել է Ա.Ղամբարյանը:
ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարանում արդյունավետ քննության փաստը հիմնավորելու համար հաճախ նշում է, որ քննությունը կատարել է առանձին և անկախ մարմին, որը չի գտնվում ոստիկանության կազմում և ոչ էլ վերջինիս ենթակայության տակ:
2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ պետական մարմինների համակարգում կատարվեցին մի շարք փոփոխություններ, պետական մարմինների համակարգում ավելացվեց նաև քննչական մարմինները: Այսպես՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվել է «Դատախազությունը և քննչական մարմինները» վերտառության ինքնուրույն գլուխ: «Սահմանադրի (Ժողովրդի) կամքի համաձայն՝ նախաքննության մարմինները չեն կարող գործել պետական կառավարման համակարգում և որպես պետական կառավարման մարմին չեն կարող իրականացնել մինչդատական վարույթ»,- նշել է հեղինակը միջնորդագրում՝ ավելացնելով.
«Առաջին՝ պետական կառավարման և քննչական մարմինների տարանջատվածությունը ՀՀ Սահմանադրության կառուցվածքի տեսանկյունից: Ինչպես նշվեց ՀՀ Սահմանադրությամբ՝ դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ սահմանադրական նորմերն առանձնացված են ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ դատական իշխանության մարմիններին վերաբերյալ գլուխներից, դատախազությանը և քննչական մարմիններին նվիրված է առանձին գլուխ։ ՀՀ Սահմանադրության կառուցվածքը թեև ունի առավելապես իրավատեխնիկական նշանակություն, սակայն ի թիվս ստորև նշված հանգամանքների, Սահմանադրության կառուցվածքի տրամաբանությունից բխում է, որ դատախազությունը և նախաքննության մարմինները պետական կառավարման մարմինների համակարգից դուրս գործող մարմիններ են:
Երկրորդ՝ պետական կառավարման և քննչական մարմինների տարանջատվածությունը պաշտոնային հարթությունում: ՀՀ Սահմանադրությամբ պետական կառավարման և քննչական մարմիններն միմյանցից տարանջատված են ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև պաշտոնային հարթությունում: Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 3-րդ մասում Սահմանադիրը տարանջատել է դատարաններում, դատախազությունում և քննչական մարմիններում պաշտոնները զբաղեցնող անձանց և պետական կառավարման ռազմականացված մարմինների ծառայողների` կոնկրետ իրավունքի սահմանափակման իրավական կարգավորումը:
Երրորդ՝ պետական կառավարման և քննչական մարմինների գործառույթների անհամատեղելիությունը քրեադատավարական հարթությունում: Պետական կառավարման և քննչական մարմինների գործառութային անհամատեղելիության մասին է վկայում այն, որ մի կողմից՝ քննչական մարմինները իրականացնում են կիսադատական բնույթի գործառույթ, որին օտար է վարչաիրավական ենթակայությունը, մյուս կողմից՝ պետական կառավարման մարմիններին ներհատուկ է վարչաիրավական ենթակայության հարաբերությունները»:
Ավելին՝ ՀՀ սահմանադրական դատարանը 2019 թվականի փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշմամբ նույնպես նշել է. «Սահմանադրության մեջ ընդգրկելով քննչական մարմինների վերաբերյալ դրույթներ՝ ըստ էության, ընդգծվել է մինչդատական վարույթում դրանց առնվազն գործառութային ինքնուրույնությունը»:
Փաստաբան Արթուր Ղամբարյանի դիտարկմամբ՝ քննչական մարմինը քրեական արդարադատության համակարգում իրականացնում է կիսադատական գործառույթ, ինչը պահանջում է անկախության և դատավարական ինքնուրույնության բարձր աստիճան։ Քրեական դատավարության գործող մոդելի պայմաններում քրեական արդարադատության ապացուցողական հիմքերն առավելապես ձևավորվում են մինչդատական վարույթի ընթացքում, ուստի այս վարույթի նկատմամբ տարածվում է նաև արդար դատական պաշտպանության իրավունքի երաշխիքները:
«Այսպիսով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված՝ «քրեական գործով նախաքննություն կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները» նորմը և դրա հետ համակարգային կապերի մեջ գտնվող այլ նորմերն առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 178-րդ հոդվածի 1-ին մասերին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 199-րդ հոդվածի 1-ին մասով՝ միջնորդում եմ ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիման վրա դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քր. դատ. օր-ի 189-րդ հոդվածով նախատեսված՝ «քրեական գործով նախաքննություն կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները» նորմի և դրա հետ համակարգային կապերի մեջ գտնվող այլ նորմերի սահմանադրականությունը որոշելու հարցով»,- նշված է միջնորդագրում:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից