ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչը մերժեց խոշոր չափերի խարդախության և կաշառքի դրդչության համար դատապարտված փաստաբանին 10/31/2019 18:16
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Վազգեն Ռշտունու, դատավորներ Արշակ Վարդանյանի և Սևակ Համբարձումյանի, մերժել է փաստաբանական գործունեություն իրականացրած Իրինա Մանուկյանի վերաքննիչ բողոքը: Վերջինս նախորդ տարի նոյեմբերի 15-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 3 տարի ժամկետով ազատազրկման՝ խոշոր չափերի խարդախության և խոշոր չափերի կաշառք տալուն դրդչության մեղադրանքներով և համաներման կիրառմամբ ազատվել պատժի կրումից, սակայն վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ միջնորդելով կարճել քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Նշենք նաև, որ Սյունիքի մարզի 46-ամյա բնակչուհին ահազանգել էր, թե հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող իր որդուն ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար կաշառք տալու պատրվակով փաստաբանը գումար է պահանջել։ Կինը հայտարարել էր, որ 2015թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փաստաբանն իրենից պահանջել և ստացել է 1.000.000 ՀՀ դրամ գումար՝ դատախազին և դատավորին կաշառք տալու համար, սակայն խարդախությամբ գումարը հափշտակել է:
Ըստ մեղադրանքի՝ Իրինա Մանուկյանը իր պաշտպանյալ կալանավոր Ա.Մկրտչյանին արգելանքից ազատելու և նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար դատավորին և դատախազին կաշառք տալու պատրվակով, շահադիտական նպատակով, դրդել է իր պաշտպանյալի մորը խոշոր չափերով կաշառք տալուն և նրանից առձեռն ստացել է խոշոր չափերով ընդհանուր առմամբ 1.000.000 ՀՀ դրամը, սակայն չի փոխանցել և հափշտակել է այն, ինչպիսի հանգամանքներով պայմանավորված`Անահիտ Մկրտչյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել կաշառք տալու իր հանցավոր մտադրությունը:
Փաստաբան Մանուկյանը նախաքննության և դատաքննության ընթացքում իրեն առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքերում մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա հայտարարության՝ երբևէ որևէ պաշտոնատար անձի հետ կոռուպցիոն թեմաներով խոսակցություն, առավել ևս պայմանավորվածություն չի ունեցել: Գործով մեղադրյալ Անահիտ Մկրտչյանն ով փաստաբան Մանուկյանի պաշտպանյալի մայրն է առաջին ատյանում ցուցմունք է տվել հայտնելով, որ համոզված է, որ Իրինան հենց սկզբից էլ խաբել է, ոչ մեկին էլ կաշառք տալու և տղային օգնելու նպատակ չի ունեցել և իրենց գումարը վերցրել է հույս ունենալով, որ կարող է տղային ազատեն և հետո նա ասի, որ գումարը տվել է տղայի գործով զբաղվող մարդկանց: Այժմ էլ թեկուզ ընդունում է, որ իրենց տված մեկ միլիոն դրամը պետք է հետ տա, բայց էլի խաբելով ձգձգում է:
Դատարանն իր իրավական վերլուծություններում նշել է, որ կատարած հանցավոր արարքներից յուրաքանչյուրի համար Իրինա Մանուկյանի նկատմամբ պետք է նշանակվի պատիժ ազատազրկման ձևով: Ինչ վերաբերում է Անահիտ Մկրտչյանին, ապա համաներման կիրառմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։
Հեղինակ՝ Էլեն Առաքելյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից