ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներկայացվել է միջնորդություն՝ դատավոր Մհեր Արղամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար 10/31/2019 20:27 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը համապատասխան միջնորդությունն արդեն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։
Նրա փոխանցմամբ՝ միջնորդությունը անցյալ շաբաթվա վերջին է ներկայացրել։ «Մեծ հույս ունեմ, որ Արդարադատության նախարարությունը պատշաճ կարձագանքի։ Նկատել եմ միտում, որ Արդարադատության նախարարությունը իսկապես փորձում է ավելի պրոակտիվ լինել նման հաղորդումների դեպքում»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ ներկայացված փաստական հանգամանքները բավարար են կարգապահական վարույթի հարուցման և հարցը ԲԴԽ-ում քննարկման առարկա դարձնելու համար։
«Այլ կերպ ասած՝ փաստաբանները չեն կարող հարցն անմիջապես հասցնել ԲԴԽ, այլ՝ միջնորդավորված։ Հնարավոր օղակներից մեկը Կարգապահական հանձնաժողովն է և երկրորդը՝ Արդարադատության նախարարությունը։ Ես այս պահին անկեղծորեն բավականաչափ հույս ունեմ, որ Արդարադատության նախարարությունն ընթացք կտա նման ակնհայտ խախտումներին՝ նմանտեսակ դրսևորումներին, երբ ինքնաբացարկի ակնհայտ հիմքերի պարագայում, դրանց նույնիսկ ընթացք չի տրվում դատավորի կողմից»,- նշեց Վարդևանյանը։ Նա ընդգծեց, որ դատավորները հաճախ սեփական նախաձեռնությամբ են ինքնաբացարկ հայտնում։
«Այս պարագայում կարելի է ասել՝ մինչև դատավոր Արղամանյանի կողմից որոշում կայացնելը, իսկ վերջինս արդեն վարույթ էր ընդունում, ԶԼՄ-ներում արդեն իսկ տարածվել էր բավականին հետաքրքիր նյութեր ՝ իր անաչառության խնդրահարույց լինելու վերաբերյալ։ Այս պարագայում առնվազն դրան կարող էր անդրադարձ կատարել՝ թեկուզ ինքնաբացարկ չհայտնելով, բայց այստեղ նույնիսկ անդրադարձ չի եղել»,- շեշտեց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ դատավոր Արղամանյանը նման դեպքում պետք է հայտներ ինքնաբացարկ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշումը, որով վերջինս մերժել էր անհապաղ վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Բողոքները մակագրվել էին դատավոր Արղամանյանին, եւ փաստաբան Արամ Վարդեւանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին, քանի որ պարզ էր դարձել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված ցույցին։ Սակայն դատավորը իր նախաձեռնությամբ ինքնաբացարկ չէր հայտնել ու ոչ էլ քննարկել փաստաբանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Փոխարենը՝ մերժել վերաքննիչ բողոքները։
Հեղինակ` Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ