ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Միրզոյանը ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրենին 10/31/2019 22:59 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը շեշտել է, որ նրա ղեկավարած կազմակերպության արժեքները լիովին համընկնում են մեր արժեքների հետ, եւ Հայաստանը կիսում է այդ արժեքները: «Իրավունքի, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը սերտորեն կապված են թափանցիկության, հաշվետվողականության հետ, հենց այն սկզբունքներն ու ռազմավարական տեսլականն ենք մենք որդեգրել անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո:
Այս իրադարձություններին զուգահեռ Հայաստանում տեղի ունեցավ անցում կառավարման կիսանախագահական համակարգից դեպի խորհրդարանական համակարգ, եւ մենք շատ ուրախ ենք, որ «Բաց կառավարման գործընկերությունը» իր լիազորություններն ընդլայնում է՝ գործադիր ճյուղից բացի փորձելով գործողություններ իրականացնել խորհրդարանական կառավարման ուղղությամբ: Սա իսկապես լիովին համընկնում է մեր մոտեցումների հետ»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն որոշակի քայլեր է իրականացրել այս ուղղությամբ, մասնավորապես, քաղաքացիների առջեւ բացել է խորհրդարանի այգու դռները, այժմ պլանավորում է հիմնել այցելուների կենտրոն, որպեսզի քաղաքացիները կարողանան նաեւ շրջագայություններ անել Ազգային ժողովի տարածքում, ստեղծել ինտերակտիվ վեբպորտալ, հիմնադրել անալիտիկ փորձագիտական կենտրոն եւ բազմաթիվ այլ բաներ:
Սանջեյ Փրադանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր դերակատարություն ունի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում եւ նախաձեռնության 79 երկրների շրջանակում՝ որպես ժողովրդավարական տպավորիչ առաջընթաց արձանագրած երկիր: Նա նշել է, որ Թավշյա հեղափոխությունը ՀՀ քաղաքացիների կողմից տրված մեծ ազդակ էր, որն արտահայատում էր երկրում փոփոխություններ իրականացնելու կամքը:
Սանջեյ Փրադանը հայտարարել է, որ «Բաց կառավարման գործընկերությունը» պատրաստ է լիովին աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ճանապարհին: Նա ՀՀ Ազգային ժողովի նախագահին մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնք կարող են բարձրացնել քաղաքացիների վստահությունը բարեփոխումների նկատմամբ, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու հակակոռուպցիոն, տնտեսական, դատական բարեփոխումների ընթացքում:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Սանջեյ Փրադանին՝ բարձր գնահատականի եւ աջակցության համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ