ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սպայկան» ռուսական շուկայում կորցնում է դիրքերը. Պանրի որոշ հաճախորդներ հրաժարվել են ապրանքից, դա կանդրադառնա նաեւ կաթի մթերումների վրա 10/31/2019 19:44 | ԼՐԱՀՈՍ
Լարսի անցակետում պահվել են «Սպայկա» ընկերության ոչ միայն պանրով, այլև մրգերով՝ խաղողով և տանձով բեռնված մեքենաները։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ին հայտնեց «Սպայկա» ընկերության Նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։
«Քանի որ պանիր ենք ուղարկում՝ Ռուսաստանի բոլոր մաքսային անցակետերում կաթնամթերքը հատուկ ռեժիմով է ստուգվում։ Իրենք իրենց պրոցեդուրաների համաձայն ստուգման մեխանիզմով համապատասխան փաստաթղթեր խնդրեցին և ուղարկեցին լաբորատորիա։ Նույնիսկ իրենք այստեղ ներկայացուցիչ ունեն, որին հրավիրեցինք գործարան, որպեսզի տեսնի այդ կոնկրետ խմբաքանակի արտադրության պրոցեսը»,- ասաց Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության` պանրով բեռնված 2 մեքենայի Լարսի մաքսային անցակետում պահելուն։
Նա հայտնեց, որ այս պրոցեսը արդեն 2 շաբաթ է, ինչ շարունակվում է և դրա պատճառով «Սպայկա»-ի համար ռիսկեր են առաջանում. «Եթե տեսնում ենք, որ երկար են տևում աշխատանքները կամ պետք է կանգնեցնենք, կամ էլ հասկանանք՝ ինչ հաճախականությամբ, ինչ պայմաններում և ինչպես է այդ ամենը շարունակվելու, որպեսզի մեր հետագա պլանները ճիշտ կազմենք։ Հիմա մենք կաթ ենք մթերում, այդ մթերումը չի կարող շարունակվել, այդ դեպքում, երբ ապրանքը չի անցնում սահմանը։ Կարող է ամեն մեքենան մի ամիս կանգնեցնեն նրա համար, որ ստուգում են, բայց մեկ ստուգում են, մեկ՝ ոչ, մենք ինչ իմանանք մեր հաճախորդը մեր նշած ժամկետում կսպասի ապրանքին, թե՞ ոչ»։
Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք հաճախորդների հետ պայմանագրային պարտավորություններ ունեն, իսկ նման դեպքերում հաճախորդը կարող է հրաժարվել ապրանքից։
«Նույնը գյուղմթերքին է վերաբերում, կամայական մեկնաբանում են իրենց ստուգումները, մենք էլ ասում ենք՝ եթե ստուգում եք այնպիսի մեխանիզմով ստուգեք, որ մեզ հասկանալի լինեն ձեր քայլերի հաջորդականությունը, որպեսզի դրա վրա կառուցենք մեր մատակարարումը։ Շատ կամայական է լինում, կարող է ինչ-որ մեկը ձախ ոտքի վրա այդ օրն արթնացած լինի ու որոշի 2 շաբաթ պահել մեքենան»,-ասաց «Սպայկա»-ի ներկայացուցիչն ու ավելացրեց, որ պատկան մարմիններին ընդհանրապես չի հետաքրքրում, թե ապրանքի հետ ինչ կլինի, կամ էլ հաճախորդն ինչ կերպ կարձագանքի։
Բաղդասարյանի խոսքով, պատկան մարմիններն իրենց իրավունք են վերապահում քմահաճ կերպով անեն, ինչ ուզում են. «Մենք չենք ասում մի ստուգեք, կամ ինչու եք ստուգում, միայն ասում ենք՝ եթե տեղեկությունը արագ ենք տրամադրում, ուրեմն բարի եղեք դուք էլ արագ աշխատեք։ Գործընթացն արագ արեք, դա է մեր ուզածը, հատկապես, որ մի տնտեսական միության մեջ ենք ու բոլոր ուղեկցող փաստաթղթերը լիարժեք կան, որևէ սխալմունք չկա»։
Բաղդասարյանը հայտնեց նաև, որ անցակետում չկան համապատասխան սառնարաններ ապրանքը պահելու և ստուգումներ իրականացնելու համար, դրա պատճառով իրենց մեքենան պահվում է, որը դարձյալ մեծ գումարների հետ է կապված։
«Պատկերացրեք, որ ամեն մեքենայի մի օր կանգնելը 200 եվրո արժե, դա միջազգային ընդունված գին է։ Հիմա և՛ մեքենան են գերի վերցրել, և՛ ապրանքը։ Չեն կարող դատարկել, որովհետև սառնարան չունեն պահեստում պահելու համար։ Իրենց սառնարանում, որ դատարկեն ապրանքը միանգամից կփչանա, որովհետև համալիրը հագեցած չէ համապատասխան պայմաններով»,-ասաց Բաղդասարյանը։
Հարցին արդյո՞ք հատուկ միտում են տեսնում «Սպայկա»-ի նկատմամբ նման գործողություններ իրականացնելու հետ կապված՝ փոխտնօրենը պատասխանեց. «Այո, տեսնում եմ, քմահաճ վերաբերմունք է, դրա տակ ինչ կա՝ չեմ կարող ասել, բայց կամայականության վերին աստիճանն է, որովհետև սրանից առաջ նույն ապրանքը գնացել է որևէ խնդիր չի եղել, իսկ կտրուկ կանգնեցրել են ու չենք հասկանում ինչու»։
Բաղդասարյանը նշեց, որ իրենց հարցերին պատասխան չի տրվել։ «Միակ պատասխանն այն է, որ իրենք իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ են իրականացնում, բայց թե երբ կավարտվի, ոնց կլինի, արդյոք միշտ է լինելու, ինչ-որ տրամաբանություն կա դրա տակ, այլ ապրանքներն էլ են նույն ճակատագրին արժանանալու թե ոչ՝ չեն ասում»,-ասաց ներկայացուցիչը։
Նա հայտնեց, որ իրենց հաճախորդն այսօր արդեն հայտնել է, որ պանրի ապրանքից հրաժարվել է և չգիտեն, թե ինչ է լինելու այդ ապրանքի հետ։
«Այդ ապրանքը շատ մեծ արժեք ունի և նման արժեքով ապրանքի կորստի պատճառով մարդիկ սնանկանում են։ Հիմա, որ հաճախորդը հրաժարվել է ապրանքից, ո՞վ է դրա համար պատասխան տալու։ Ստիպված ենք լինելու կաթի մթերումները դադարեցնել, որովհետև օրական 20 տոննա կաթ ենք մթերում, բայց պահեստում այդքան տեղ չունենք, դա արտադրվում, պանիր է դառնում և դուրս է գալիս, որից հետո նոր խմբաքանակն ենք ունենում։ Հիմա, եթե այս շուկան համարենք կորած՝ այսինքն` չաշխատենք ռուսական շուկայի հետ, ուրեմն ժամանակավորապես պետք է դադարեցնենք կաթի մթերումը։ Պատկերացնու՞մ եք այդ ժամանակ ֆերմերների վիճակը։ Ամեն օր կաթ են չէ՞ արտադրում, ի՞նչ են անելու այդ կաթը»,- ասաց «Սպայկա»-ի փոխտնօրենը։
Ամփոփելով խոսքը, նա շեշտեց, որ Լարսի հետ կապված խնդիրներ ունեն նաև այլ ընկերություններ, սակայն վախից լռում են։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ